18:22 02.10.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հետաքրքրվեց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ճակատագրով:
«Կրկին ինձ են դիմել ենթակապալառուները, բայց ընդհանուր առմամբ «Հյուսիս-հարավ»-ի ճակատագրին եմ անդրադառնալու: Ի՞նչ ենք մտածում, մեկ տարի աշխատանքները կանգնել են, Աշտարակ-Թալին հատվածում աշխատանքները վերջնական փուլին հասցված էլ չեն, ճանապարհը տեղ-տեղ սկսել է քանդվել: Այդ կիսատ աշխատանքների պատճառով ունեցել ենք 10 զոհ, 92 մարմնական վնասվածք, 130 նյութական վնասով ՃՏՊ-ներ: Ինձ տեղեկացնում են նաև, որ Թալին-Լանջիկ-Գյումրի հատվածի վրա գրեթե աշխատանք չի կատարվում: Ի՞նչ լուծումներ ենք տեսնում, ի՞նչ պիտի արվի»,- հարց ուղղեց նա:
Գորգիսյանի հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նշեց.
«Ձեր մատնանշած հատվածը «Տրանշ 2»-ն է, այդտեղ մենք ունենք որոշակի խնդիրներ «Կորսան-Կորվիամ» ընկերության հետ, նույն խնդիրներն ունեն նաև ենթակապալառուները: Ընկերությունը սնանկացման գործընթացում է: Մենք պայմանագրի միակողմանի խզման պրոցեսում ենք, ամենայն հավանականությամբ լինելու է նաև արբիտրաժային գործընթաց: Մենք, փաստորեն, արագացրել ենք նաև ճանապարհների կառուցման պրոցեսները: Դեպի սնանկություն գնացող ընկերությունն ունակ չէր լինելու ճանապարհի այդ հատվածը կառուցել: Հիմա քննարկում ենք մեր միջազգային ֆինանսական գործընկերոջ հետ, թե ինչ ճանապարհով ենք առաջնորդվելու»:
Ավինյանը տեղեկացրեց՝ ամենայն հավանականությամբ, մեկ լոտով դա դրվելու է մրցույթի, և տեղական, գուցե նաև միջազգային ընկերություններ են մասնակցելու, որ ճանապարհի այդ հատվածը կառուցվի: Փոխվարչապետին զարմացրել էր պատգամավորի բերած վիճակագրությունը՝ ճանապարհի այդ հատվածում վթարների հետ կապված:
«Զարմանալի էր, քանի որ այդ հատվածի մեծ մասը չի շահագործվում, ու չգիտեմ՝ որքանով է այն համադրելի այդ հատվածում տեղի ունեցող պատահարների հետ»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը նաև հայտնեց՝ 3-րդ տրանշում չինական ընկերությունն ինտենսիվ աշխատանքներ է իրականացրել, այս պահին բանակցում են ծրագրում որոշակի փոփոխություններ կատարելու համար, այդ փոփոխությունները պետք է վերջնականապես համաձայնեցվեն կառավարության հետ, որից հետո ծրագիրը շարունակվելու է, այս տարվա ծրագրային ֆինանսավորումը կատարվել է, գուցե անգամ գերակատարվել: Նա վստահեցրեց՝ այս հատվածում ունենք բնականոն ընթացք:
Մանրամասները` տեսանյութում:
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...