12:46 03.10.2019
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը։
Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործման նպատակով Հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների հնարավորինս նվազեցման, թափանցիկության և մասնակցայնության գործիքների շարունակական ներդրմանը, կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետության բարձրացմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործուն կառուցակարգերի ներդրմանը:
Միաժամանակ, Ռազմավարությամբ հատուկ անդրադարձ է հակակոռուպցիոն կրթությանը և իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանմանը:
Ռազմավարությամբ հատուկ կարևորվում է կոռուպցիայի դեմ պայքարում բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի մեկտեղումը և միասնական հետևողական քայլերի ձեռնարկումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այս հարցում քննարկումներ են ունեցել, նպատակն էր վերջնականացնել մտահոգությունները և մտավախությունները: Վարչապետը շեշտեց՝ աշխարհում իդեալական լուծումներ չկան, ինքը գոնե իր համար բոլոր հարցերի պատասխանը ստացավ: Նա նշեց՝ կարծիք կար, որ արդյունավետ է, երբ քննչական մարմինն ու օպերատիվ բլոկը նույն մարմնի ներսում են, կային նաև տրամագծորեն այլ կարծիքներ:
«ես հասկանում եմ, որ ցանկացած փոփոխություն մեզ մոտ վախեր է առաջացնում, բայց եկեք առանց վախերի առաջ գնանք»,- ասաց նա:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, դիմելով վարչապետին, նշեց՝ ՊԵԿ-ը հնարավորություն չի ունեցել ավելի համապարփակ տեսակետ ներկայացնելու, առաջարկեց հնարավորություն տալ ավելի խորը վերլուծություն ներկայացնելու, որ հարկային հսկողության շրջանակներում քննչական վարչություն չունենալու հանգամանքը որևէ ձևով չվտանգվի:
ՊԵԿ նախագահի խոսքին վարչապետն արձագանքեց.
«Ինձ ամեն անգամ զարմացնում է, որ հարցը գալիս է, հասնում կառավարության նիստ, պարզվում է՝ ինչ-որ օղակ չի քննարկել: Իմ մասնակցությամբ առնվազն երեք-չորս քննարկում է եղել այս թեմայով: Ի վերջո, այս փաստաթուղթը շրջանառվել է, չէ՞, գաղտնի չի պահվել: Ամեն անգամ գալ, կառավարության նիստում ասել՝ վայ, չենք քննարկել, ճիշտ մոտեցում չէ: Այս տրամաբանությամբ մենք անընդհատ տեղում կդոփենք, կասենք՝ վայ, չենք քննարկել, եկեք՝ մի ամիս հետո նոր լուծում տանք, այդ ընթացքում կպարզվի՝ բովանդակությանը էլի մի օղակ չի ծանոթացել, էլի մի ամիս կպահանջվի»:
Վարչապետը շեշտեց՝ սա քաղաքական հարց է, և քաղաքական որոշումը կայացված է: Նա նշեց՝ երբ հաջորդ պահին պարզվի, որ ինչ-որ փաստարկ կա, որն իրենք հաշվի չեն առել, և այն փոխում է իրենց պատկերացումն իրավիճակի մասին, հաշվի կառնեն:
«Ես խնդրում եմ անընդհատ նույն կետից մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ ճանապարհով չգնանք»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ամեն ինչ ունի իր ժամկետը, չի կարելի հարցերի լուծման ժամկետն անընդհատ ձգտել:
Կառավարության ղեկավարը նկատեց՝ իրականում սա քննարկման ավարտ չէ, այլ մեկնարկ:
11:53 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանունԲասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...
11:46 11.07.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերՀուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...
11:40 11.07.2025
ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...
11:28 11.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:14 11.07.2025
Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼՎարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։ ...