13:29 03.10.2019
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.
«Հարգելի հայրենակիցներ,
Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումների մասին առ այն, որ Հրայր Թովմասյանին ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ս.թ. սեպտեմբերի 24-ին անցկացվելիք նիստին մասնակցելու հրավեր ուղարկվել է ս.թ. սեպտեմբերի 23-ին Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, որից հետո ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմին հեռախոսազանգի միջոցով լրացուցիչ տեղեկացվել է ս.թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի հանձնաժողովի նիստի վայրի և ժամի մասին։
Հրայր Թովմասյանին ուղղված գրությունը կազմվել է ՀՀ Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից, ՀՀ ՍԴ աշխատակազմին հեռախոսազանգով գրության մասին տեղեկացրել է հանձնաժողովի գործավարը։
Այո, հարգելի հայրենակիցներ, գրության մեջ տեղ է գտել տեխնիկական վրիպակ և նշվել է «հոկտեմբերի 24», համապատասխան աշխատակիցներից, որը մասնակցել է փաստաթղթի կազմմանը, պահանջել եմ ներկայացնել գրավոր բացատրություն։
Երրորդ, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում որևէ պահանջ չի նախատեսվում սույն հարցի քննարկման ընթացքում գլխադասային հանձնաժողովի նիստին ՍԴ համապատասխան դատավորին հրավիրելու պարտավորության վերաբերյալ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով քննարկվելիք հարցի բնույթը՝ պարոն Հրայր Թովմասյանը հրավիրվել էր հանձնաժողովի նիստին։
Ս.թ. սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած հանձնաժողովի նիստում ես հրապարակայնորեն տեղեկացրել եմ հանձնաժողովի անդամների և ներկաներին պարոն Թովմասյանին հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր ուղարկելու մասին։
Տեղեկացնում եմ նաև, որ սեպտեմբերի 24-ի հերթական նիստի օրակարգում նշված հարցի քննարկումը պայմանավորված էր օրենսդրությամբ սահմանված ժամկետների պահպանմամբ»։
10:30 11.07.2025
Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼՏիրասպոլի «Շերիֆը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 4-0 հաշվով ջախջախել է Կոսովոյի «Պրիշտինային»: Հեթ-տրիկ է գրանցել Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Սիրիլ Բայալան: Սերոբյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց: ...
10:13 11.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...
09:45 11.07.2025
Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱՍերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...
09:31 11.07.2025
Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահՀամաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...