Նախագիծը ձեզ ուղարկել ենք էլեկտրոնային հասցեով, հիմա ասում եք՝ Mulberry-ով. Մակունցը՝ ԲՀԿ-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

Նախագիծը ձեզ ուղարկել ենք էլեկտրոնային հասցեով, հիմա ասում եք՝ Mulberry-ով. Մակունցը՝ ԲՀԿ-ին

18:10 03.10.2019

Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը, ըստ ԲՀԿ պատգամավորների, թույլ է և ոչ լիարժեք։ Այս մասին նրանք բարձրաձայնեցին իրենց՝ չքվեարկելու դիրքորոշումը հիմնավորելիս։ Նրանցից ոմանք նաև ակնարկեցին, որ կարող էին կատարելագործել նախագիծը, եթե նախապես այն իրենց ուղարկված լիներ։

Նախագիծը հեղինակել էր «Իմ քայլը» խմբակցությունը, և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ ինքը նախագծի մասին հայտնել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին։ Դրան Աբովյանը իր ելույթում պատասխանեց, որ իրեն ընդամենը տեղեկացրել են, մինչդեռ պատշաճ ձևը Mulberry համակարգով ուղարկելն է (պաշտոնական նամակագրության ձև է պետական համակարգում)։

«Նախագիծը պատրաստ լինելու պես այն նամակով ուղարկվել է, էլեկտրոնային հասցեով ուղարկվել է թե՛ Ձեզ, պարոն Աբովյան, և թե՛ պարոն Մարուքյանին։ Հիմա Դուք ասում եք՝ Mulberry-ով, եսիմ, չգիտեմ, որ տարբերակով։ Գտել ենք ամենակարճ ուղիները և Ձեզ տեղեկացրել ենք»,- ասաց Մակունցը։

Նրա պնդմամբ՝ այդ տեղեկացումից հետո տևական ժամանակ իրենք ո՛չ դիրքորոշում են ստացել, ո՛չ առաջարկություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը

17:44 10.07.2025

Տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը

Այսօր տեղի է ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի և գործարար համայնքի շահերը ներկայացնող միությունների ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի, ինչպես նաև առանձին ոլորտների զարգացման տեսանկյունից կարևորություն ներկայացնող հարցերի և դրանց հասցեագրման հնարավորությունների վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք […] ...

Հայտնի են «Ուիմբլդոնի» կիսաեզրափակչի բոլոր մասնակցները

17:30 10.07.2025

Հայտնի են «Ուիմբլդոնի» կիսաեզրափակչի բոլոր մասնակցները

Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչի վերջին մասնակիցն է։ Սերբ թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-7 (6-8), 6-2, 7-5, 6-4 հաշվով հաղթել է Ֆլավիո Կոբոլիին (Իտալիա, 24-րդ ռակետ)։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Ջոկովիչը կիսաեզրափակչում կմրցի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների (Իտալիա) հետ։ Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երկրորդ ռակետ) ու […] ...

Մետրոյում կատարված գողությունը բացահայտվեց թարմ հետքերով․ ձերբակալվածի խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է

17:25 10.07.2025

Մետրոյում կատարված գողությունը բացահայտվեց թարմ հետքերով․ ձերբակալվածի խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է

Հուլիսի 8-ին Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողներին «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահում մի քաղաքացի հայտնել է, որ գողացել են իր բջջային հեռախոսը: Օպերատիվորեն ձեռնարկած միջոցառումների արդյունքում ոստիկանները հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Վեդիի բնակիչ 34-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ գողացված հեռախոսը հայտնաբերվել է: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին

17:17 10.07.2025

Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին։ Զրուցակիցները քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից՝ նշելով, որ Օլիվյե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...

Մեր նպատակը հայագիտությունն ակտիվ հետազոտական ոլորտ դարձնելն է. Արթուր Մարտիրոսյան

17:12 10.07.2025

Մեր նպատակը հայագիտությունն ակտիվ հետազոտական ոլորտ դարձնելն է. Արթուր Մարտիրոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ելույթով հանդես է եկել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում հուլիսի 9-12-ն անցկացվող Հայագիտական միջազգային կոնգրեսում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է հայագիտության զարգացման ուղղությամբ պետական քաղաքականությունն ու իրականացվող ծրագրերը: Նա ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարության կողմից համակարգվող և Հայաստանի […] ...

Կողոպուտ կատարած 49-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է

17:05 10.07.2025

Կողոպուտ կատարած 49-ամյա կինը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է

Հուլիսի 8-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում բացահայտ հափշտակել են 18-ամյա աղջկա կախազարդը։ Ահազանգով մեկնած համայնքային ոստիկաններին տուժողը հայտնել էր, որ Ջրառատ տանող ճանապարհին մի կին իր պարանոցից պոկել է վզնոցը և գետնին ընկած կախազարդը հափշտակելով՝ դիմել է փախուստի։ Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կողոպուտը կատարել է Հրազդան […] ...

BACK_TO_TOP