Լավրովի հետ հանդիպումը ճիշտ ժամանակին էր, անհրաժեշտ և պարտադիր․ Վրաստանի ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

Լավրովի հետ հանդիպումը ճիշտ ժամանակին էր, անհրաժեշտ և պարտադիր․ Վրաստանի ԱԳ նախարար

09:50 04.10.2019

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին մեկնաբանել է Վրաստանում քաղաքական սկանդալի պատճառ դարձած իր հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Դա 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմից ի վեր այդ մակարդակով առաջին հանդիպումն էր: Այն Շվեյցարիայի կողմից միջնորդավորված հանդիպում էր Նյու Յորքում ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո:

«Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը ճիշտ ժամանակին էր, անհրաժեշտ և պարտադիր»: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին՝ ռուս գործընկերոջ հետ նախորդ շաբաթ կայացած հանդիպումը գնահատելիս:

«Այդպես արտահայտվելու հիմք է տալիս այն հաղորդակցությունը, որն ունեցել եմ ամբողջ շաբաթ Նյու Յորքի մեր գործընկերների հետ: Բոլորը միաձայն նշում էին, որ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել` սահմանազատման, ինչպես նաև Ժնևյան գործընթացում առկա խնդիրները լուծելու համար՝ գործընթացն ապահովելով նոր դինամիկայով:

Առաջարկը քննարկվեց մեր կողմից, և մենք համաձայնեցինք այդ հանդիպմանը: Ինչո՞ւ ոչ: ՄԱԿ-ի ձևաչափով խոսում են բոլորը, մասնավորապես՝ այն երկրները, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ. Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են Ղարաբաղյան հակամարտության մասին: Սերբիան և Կոսովոն խոսում են Իրանի մասին: Դա եզակի հնարավորություն էր, և ինչո՞ւ ոչ, երբ նման ծանր իրավիճակ է…մենք որոշում կայացրեցինք», – ասել է Զալկալիանին:

Նրա հավաստմամբ՝ Ժնևյան ձևաչափի փոփոխության մասին խոսակցություն չի եղել:

«Ես կցանկանայի բացառել երկրորդ շահարկումը, իբր այնտեղ խոսակցություն է եղել բանակցային ձևաչափի փոփոխության և այլ  ձևաչափով փոխարինման մասին: Ձևաչափի ոչ մի փոփոխության մասին չի խոսվել: Ընդհակառակը, վերահաստատվել է, որ մենք շարունակում ենք մեր հարաբերությունները Ժնևի ձևաչափով», – ասել է Զալկալիանին:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

10:35 10.07.2025

Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։   ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

10:25 10.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը

10:22 10.07.2025

Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը

Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պայմանագրով նախատեսված է իրականացնել 527 000 գծամետր ճաքալցում: ...

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է

10:11 10.07.2025

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է։ Այս մասին հայտնում է YoHealth-ը: 44-ամյա ֆրանսիացին, որը YoHealth-ի դեսպանն է, հուլիսի 11-ին «Փյունիկի» մարզաբազայում կհանդիպի երևանյան ակումբի սաների, ինչպես նաև ֆուտբոլային երկրպագուների հետ: Հանդիպման ընթացքում Էվրան վարպետության դաս կանցկացնի «Փյունիկի» սաների հետ: Պատրիս Էվրան Չեմպիոնների լիգայի հաղթող է, Անգլիայի հնգակի, Իտալիայի […] ...

Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհը

10:00 10.07.2025

Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհը

Հուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի […] ...

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդի

09:44 10.07.2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...

BACK_TO_TOP