Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է, ես դռներ եմ բացում․ Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է, ես դռներ եմ բացում․ Արմեն Սարգսյան

11:19 05.10.2019

«Մեր զրույցը Սերբիայի նախագահի հետ սկսվել է մոտավորապես մեկ տարի առաջ՝ Մյունխենում, երբ հանդիպեցինք,– լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այցի ընթացքին, հանդիպումներին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ասել է պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ -Երկար տարիներ մենք ուշադրություն չենք դարձրել Սերբիայի հետ հարաբերություններին։ Եկեք չմոռանանք, որ Սերբիան և Բելգրադն այս տարածաշրջանի կենտրոնն են եղել և կմնան երկար տարիներ։

Ուրախ եմ, որ առաջին իսկ օրն արդյունքներ ունեցանք․ նախագահ Վուչիչի հետ պայմանավորվեցինք, որ մոտ ժամանակներս ՀՀ քաղաքացիները սովորական անձնագրով առանց վիզայի կճանապարհորդեն Սերբիա։ Սա կարևոր է, քանի որ եթե ուզում ենք երկու երկրների միջև կազմակերպել հետագա տնտեսական համագործակցություն, զբոսաշրջություն, կարևոր է, որ մարդիկ կարողանան ազատորեն ճանապարհորդել մի տեղից մյուսը»։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Սերբիայի նախագահը, վարչապետը, կառավարությունը շատ մեծ ուշադրություն են դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։ 

«Մեզ պես լինելով փոքր երկիր, շրջապատված տարբեր հարևաններով` իրենք էլ հասկանում են, որ ապագան նոր տեխնոլոգիաներինն է։ Հետևաբար, համագործակցությունը շատ բնական է լինելու։ Մի մոռացեք, որ Սերբիան անում է ամեն բան՝ դառնալու ԵՄ անդամ», -նշել է նախագահը։ Նրա խոսքով՝ ունենում ենք մի գործընկեր-երկիր, որը բարեկամ է, որը Եվրոպայի ֆիզիկական մաս է, և որը վաղը կդառնա ԵՄ անդամ։

«Հոկտեմբերի 25-ին Սերբիայի վարչապետը Մոսկվայում ստորագրելու է համաձայնագիր, որով ազատ առևտրի հնարավորություն կունենան եվրասիական տնտեսական համակարգում,-ասել է նախագահ Սարգսյանը։– Ուրախալի է, որ դա տեղի է ունենում այն պահին, երբ Հայաստանն է նախագահում ԵԱՏՄ-ում։ Սա նոր հնարավորություն է բացում․ եթե սկսենք լավ աշխատել, Սերբիայի և Բալկանների համար մուտքը եվրասիական տարածք կլինի Հայաստանով։

Խոսեցինք նաև ավիացիոն հաղորդակցության մասին, ինչը զբոսաշրջության համար նոր ուղիներ կբացի։ Սերբիան գյուղատնտեսական ապրանքների մեծ կենտրոն է, իրենց ապրանքները մեր միջոցով կարող են տարածվել տարածաշրջանում»։

Ընդհանուր առմամբ, նախագահ Սարգսյանի գնահատմամբ, Սերբիայի հետ մեր հարաբերություններն ավելի են խորանում։ Պատասխանելով Կոսովոյի և Արցախի հիմնախնդիրների նման լինելուն վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք նույնը չեն, ուստի անհրաժեշտ է, որ այս հարցում Սերբիան ու Հայաստանն իրար ճիշտ հասկանան և միջազգային հարթակներում ճիշտ քաղաքականություն վարեն։

«Եթե չունենանք ամենօրյա երկխոսություն, մեզնից յուրաքանչյուրը խնդիրը կարող է մեկնաբանել տարբեր ձևերով, համապատասխան որոշում ընդունել և քվեարկել տարբեր միջազգային կառույցներում։ Մեր երկխոսությունն ու ավելի սերտ հարաբերությունները լուծելու են նմանատիպ խնդիրները,-նշել է Հայաստանի նախագահը։ – Մենք պետք է մեկս մյուսին լավ ճանաչենք, շատ շփվենք, բացատրվենք միմյանց հետ»։

Բելգրադի տեխնոպարկ այցելությանն անդրադառնալով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ նոր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը կարող է լինել առանձին ընկերությունների մակարդակով։

Ինչ վերաբերում է Գյումրիի և սերբական Նովի Սադ քաղաքի միջ կապեր ստեղծելուն, Արմեն Սարգսյանը լրագրողներին մանրամասնել է, որ Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը, որը Նովի Սադ քաղաքից է, ինքն առաջարկել է, որ Նովի Սադը և Գյումրին դառնան քույր քաղաքներ․ Նովի Սադը պատմական հին քաղաք է, որտեղ գտնվում են Սերբիայի ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնները։ 

«Զարգացման համար Գյումրին պետք է ունենա քույր քաղաքներ աշխարհում, որպեսզի զգա, որ մենակ չի մնացել և աշխարհի մասն է կազմում,– նշել է Հայաստանի նախագահը։– Առաջարկը շատ ջերմ ընդունվեց․ մինչ պայմանագիրը կստորագրվի, քաղաքապետարանի ներկայացուցիչները Գյումրիից կգան Նովի Սադ, իսկ Նովի Սադից կգան Հայաստան։

Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է։ Ես դռներ եմ բացում, դռներ եմ բացում մեր դիվանագիտական հարաբերությունների համար, ապագա տնտեսական հարաբերությունների համար, քաղաքների միջև հարաբերությունների, զբոսաշրջության համար։ Իմ գործն է խորհուրդ տալը, աջակցելը, բայց կառավարությունը, Ազգային ժողովը, մասնավոր ընկերությունը, ամեն կառույց իր մասը պետք է վերցնի։ Մենք բոլորս՝ նախագահական ինստիտուտ, կառավարություն, Ազգային ժողով, մեր ամբողջ հասարակությունը, բոլորս ծառայում ենք մեր երկրի բարեկեցությանը։

Իմ մեծ նպատակը մեր երկիրը բարեկեցիկ դարձնելն է, և ես պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔԿԾ-ն տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան

20:31 13.07.2025

ՔԿԾ-ն տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան

Քրեակատարողական ծառահությունը տեղադրել է այն խցի և սանհանգույցի լուսանկարները, որտեղ պահվում են կալանավորված անձը և նրա երեխան։ «Տիկին Փոստանջյանին մեկ անգամ ևս կոչ ենք անում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել և հասարակությանը չգցել մոլորության մեջ, իսկ փաստաբանական մարտավարությունը կառուցել փաստերի և օբյեկտիվ հիմքերի վրա՝ դուրս չգալով մասնագիտական էթիկայի սահմաններից։ ՀՀ Փաստաբանների պալատ […] ...

Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ Էրդողան

20:22 13.07.2025

Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ Էրդողան

Թուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում (ԱՄԷ) մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանի խոսքով՝ պաշտոնական Անկարան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Հուլիսի 10-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում […] ...

Մարսից Երկրի վրա հայտնված ամենամեծ քարը կվաճառվի աճուրդում

20:19 13.07.2025

Մարսից Երկրի վրա հայտնված ամենամեծ քարը կվաճառվի աճուրդում

Մարսից Երկրում հայտնված 25 կգ քաշով քարը աճուրդի կհանվի Sotheby’s-ում։ Ակնկալվում է, որ այն կվաճառվի 2-4 միլիոն դոլարով։ Նման բարձր գինը բացատրվում է նրանով, որ սա Մարսից Երկրի վրա հայտնաբերված ամենամեծ քարն է։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աճուրդի տանը, NWA 16788 նմուշը երկնաքարի մի մասն է, որը Մարսի մակերևույթից դուրս է եկել […] ...

Գերմանիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե մաքսատուրքերի շուրջ բանակցությունները ձախողվեն

20:03 13.07.2025

Գերմանիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե մաքսատուրքերի շուրջ բանակցությունները ձախողվեն

Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը կոչ է արել արագ լուծել ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջև առևտրային վեճը և հայտարարել «վճռական» հակազդեցություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, եթե սակագնային բանակցություններն արդյունք չտան։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերից միայն պարտվողներ կան։ Դրանք ամերիկյան տնտեսության համար առնվազն նույնքան սպառնալիք են ներկայացնում, որքան Եվրոպայի ընկերությունների համար։ Ահա թե ինչու […] ...

Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցել

19:45 13.07.2025

Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցել

Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ: Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։ Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ […] ...

Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահ

19:20 13.07.2025

Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահ

ՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։ Քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը […] ...

BACK_TO_TOP