17:17 21.10.2019
Հարբած ուղևորը անգլիական Մանչեսթեր քաղաքի օդանավակայանում ծեծկռտուք է սկսել և ձերբակալվել, հաղորդում է The Sun-ը:
35-ամյա ծովային հետևակ Բենիամին Հոյլը հունից դուրս է եկել այն բանից հետո, երբ նրան արգելել են ինքնաթիռ մտնել ալկոհոլ օգտագործած լինելու պատճառով:
Հոյլը հարվածել է օդային փոխադրամիջոցի աշխատակցին, որից հետո դիմել է ասիական արտաքինով նրա գործընկերոջը.
«Դուք եք պատճառ դարձել, որ ես կռվել եմ Աֆղանստանում: Ես կռվել եմ այնպիսիների հետ, ինչպիսին դու ես»:
Երբ մյուս ուղևորները սկսել են ուշադրություն դարձնել նրա վրա, նա պատասխանել է, որ ծառայում է որպես ծովային և կարող էր սպանել բոլորին: Այնուհետ կրկին դիմել է օդանավակայանի աշխատակցուհուն.
«Մի քեզ նայի՛ր: Դու յուղոտ կարկանդակ ես՝ էժանագին Primark կոշիկներով»,- կնոջը վիրավորել է զինվորականը:
Հասարակական կարգի խախտման համար Հոյլին ձերբակալել են և դատապարտել 130 ժամվա հարկադիր աշխատանքի: Բացի դրանից, նրան ստիպել են, որպես փոխհատուցում, օդանավակայանի աշխատակցուհուն վճարել 50 ֆունտ սթեռլինգ:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության11:00 10.07.2025
Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՀուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։ ...
10:48 10.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...
10:35 10.07.2025
Թիկնիզյանի գոլային փոխանցումը «Ցրվենա Զվեզդայի» կազմում«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում ոչ-ոքի է գրանցել ավստրիական «Բլաու Վայս Լինցի» հետ` 2-2։ Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով 29-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Միլսոնին։ Թիկնիզյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին ու կմրցի ավստրիական «Հարթբերգի» հետ։ ...
10:25 10.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 10-ի 08։00 դրությամբ կազմել է 17.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:22 10.07.2025
Առաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացըԱռաջիկայում կմեկնարկի Երևանի փողոցների ասֆալտբետոնե ծածկի ճաքալցման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պայմանագրով նախատեսված է իրականացնել 527 000 գծամետր ճաքալցում: ...
10:11 10.07.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում էՖրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պատրիս Էվրան Հայաստանում է։ Այս մասին հայտնում է YoHealth-ը: 44-ամյա ֆրանսիացին, որը YoHealth-ի դեսպանն է, հուլիսի 11-ին «Փյունիկի» մարզաբազայում կհանդիպի երևանյան ակումբի սաների, ինչպես նաև ֆուտբոլային երկրպագուների հետ: Հանդիպման ընթացքում Էվրան վարպետության դաս կանցկացնի «Փյունիկի» սաների հետ: Պատրիս Էվրան Չեմպիոնների լիգայի հաղթող է, Անգլիայի հնգակի, Իտալիայի […] ...