Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով կբարձրանա. Ռուստամ Բադասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով կբարձրանա. Ռուստամ Բադասյան

10:43 22.10.2019

Երևանում հոկտեմբերի 21-ին կայացել է Քրեակատարողական ծառայության 100-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստը: Վերջինին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քրեակատարողական ծառայության ներկա և նախկին աշխատակիցներ, այլք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է համակարգի աշխատակիցներին և, դիմելով նրանց, նշել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր իրավիճակը պահանջում է օրինական դաշտում անբասիր աշխատանք և նվիրում: Փոխվարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում քրեակատարողական համակարգում առկա խնդիրները և հետևողականորեն ձեռնամուխ է լինում դրանց լուծմանը:

«Վստահեցնում եմ նաև, որ քրեակատարողական համակարգի աշխատակիցների սոցիալական ապահովության և պաշտպանության արդյունավետ երաշխիքների հետևողական կատարելագործումը գտնվելու է Կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Նախարար Բադասյանը, շնորհավորելով Քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցներին, շնորհավորանքի խոսքն ուղղել է նաև համակարգի վետերաններին, որոնք ծառայության կայացման հարցում իրենց անգնահատելի ավանդն են ունեցել և շարունակում են աջակցել հարազատ համակարգին։ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նոր Հայաստանը Քրեակատարողական ծառայության զարգացման համար նոր նախադրյալներ է ստեղծել։

«Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո անձը պետք է պատրաստ լինի հասարակություն վերադառնալուն: Մեր այդ նպատակին հասնելու ճանապարհը որոշված է. քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց պետք է ապահովենք կրթություն ստանալու, աշխատելու, հոգևոր և մշակութային զարգացման, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ արդյունավետ կապի ամրապնդման հնարավորությամբ: Մեր առջև դրված նպատակին հասնելու համար ձգտելու ենք միջազգային լավագույն փորձին, միջազգային հեղինակավոր կառույցների դիրքորոշումներին և իրավունքի զարգացման արդի միտումներին համահունչ գտնել առաջադեմ լուծումները»,- վստահեցրել է արդարադատության նախարարը՝ հավելելով, որ Կառավարությունը քաջ գիտակցում է, որ քրեակատարողական համակարգում տարիների շարունակ արմատացած խնդիրները պարարտ հող են հանդիսացել մի կողմից՝ քրեական ենթամշակույթի տարածման, մյուս կողմից՝ կոռուպցիոն դրսևորումների արտահայտման համար։

Այդ համատեքստում նախարարը հավաստիացրել է, որ Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում այդպիսի արատավոր երևույթների դեմ պայքարը որակապես նոր փուլ տեղափոխելու ուղղությամբ։ Դրանցից Ռուստամ Բադասյանն առանձնացրել է ազատությունից զրկված անձանց համար հավասար պայմանների երաշխավորումը, քրեական ենթամշակույթի դեմ պայքարը նաև օրենսդրական հարթությունում տանելու նախաձեռնությունը, ինչպես նաև Ծառայության աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավումը։ Վերջինի առումով նախարարը տեղեկացրել է, որ արդեն պատրաստ է նախագիծը և կա քաղաքական որոշում ՔԿԾ ծառայողների աշխատավարձը շուրջ 30 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ:

Այնուհետև, նախարարը բարձր է գնահատել ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում Քրեակատարողական ծառայության՝ ի դեմս Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը: Այդ հարցում Ռուստամ Բադասյանը կարևորել է «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը, որի առաջնային արդյունքները, նախարարի գնահատմամբ, առավել քան ոգևորիչ են։

«Լիահույս եմ, որ ծրագրի հետևողական կենսագործումը կնպաստի հանձնուքների թվի կրճատմանը և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը»,- ասել է Ռուստամ Բադասյանը։ Նախարարը բարձր է գնահատել նաև ՔԿԾ կենտրոնական մարմնի և ՔԿՀ-ների օպերատիվ և արհեստավարժ կառավարման առումով գործադրած ջանքերը, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության մարմինների հետ համագործակցության արդյունքները, ինչպես նաև Արդարադատության նախարարությունում քրեակատարողական ոլորտի քաղաքականության մշակման համար պատասխանատուների որակյալ աշխատանքը:

Քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի և քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ երկարամյա ծառայության, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով ծառայության մի շարք ծառայողներ և վետերաններ պարգևատրվել են կրծքանշաններով, շնորհակալագրով և հուշանվերներով:
Ոստիկանության պետի հրամանով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք․ Էնրիկե

19:12 10.07.2025

Մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք․ Էնրիկե

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալին» հաղթելուց հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր գոհունակությունն է հայտնել թիմի ֆուտբոլիստներից։ Այս մասին հաղորդում է BBC-ն: «Հրաշալի եմ զգում, քանի որ մենք շատ լավ սկսեցինք խաղը, նույն կերպ էլ այն ավարտեցինք: Այս պայմաններում բարդ է, բայց մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք: Մենք ցանկանում ենք պատմություն կերտել: […] ...

Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում է

19:00 10.07.2025

Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում է

Բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքների արդյունքում Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում շարունակվում են արձանագրվել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, հուլիսի 8-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնան դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում: Բերդավան գյուղի 50-ամյա բնակիչը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» հրացան: Հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանած հրացանը հայտնաբերել է անասնագոմի […] ...

Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ

18:51 10.07.2025

Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը տանը պահում և օգտագործում է թմրամիջոց, ինչպես նաև բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցի երիտասարդի տան բակում հայտնաբերվել է կանեփ տեսակի 380 բույս: Կատարվում է նախաքննություն: ...

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

18:40 10.07.2025

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո»։ ...

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

18:33 10.07.2025

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

Հայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները […] ...

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

18:25 10.07.2025

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

Հուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...

BACK_TO_TOP