12:54 22.10.2019
Ազգային ժողովը մեծամասնության դեմ ձայներով այսօր մերժեց օրակարգ ընդունել ընդդիմության մի շարք նախագծեր։ Դրանց վերաբերյալ բանավեճ ծավալվեց, որի ժամանակ ընդդիմության պատգամավորները բողոքում էին իշխանական պատգամավորների վերաբերմունքից։
«Շատ դեպքերում, երբ հհանձնաժողովում քննարկում է կազմակերպվում կամ նիստ է անցկացվում, հասկանում ենք, որ մտադրությունը ի սկզբանե, անկախ նրանից՝ նախաձեռնությունը գալիս է իշխանությունից, թե ընդդիմությունից, լավն է, բարի է։ Բայց մենք պետք է հասկանանք՝ ինչքանով է իրատեսական այդ օրենքը»,- մեղադրանքներին պատասխանեց իշխանական պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը։
Նրա խոսքով՝ օրենքներ ընդունելիս ցանկացած ստորակետի փոփոխություն էական է, և նախագծեր ներկայացնելիս պետք է ունենալ հստակ օրենսդրական նախագիծ, ոչ թե լավ մտադրությունների արտացոլում։
Մանրամասները` տեսանյութում:
19:40 10.07.2025
«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոդրիգոյի տրանսֆերային իրավունքը19:32 10.07.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցերՀուլիսի 10-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նորանշանակ նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Դեսպանը շնորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը և գործարար կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
19:20 10.07.2025
47-ամյա տղամարդը Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանըԲացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին Արտաշատի բնակիչ 47-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին է կամավոր հանձնել «ՏՕԶ» հրացան։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...
19:12 10.07.2025
Մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք․ ԷնրիկեԱշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալին» հաղթելուց հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր գոհունակությունն է հայտնել թիմի ֆուտբոլիստներից։ Այս մասին հաղորդում է BBC-ն: «Հրաշալի եմ զգում, քանի որ մենք շատ լավ սկսեցինք խաղը, նույն կերպ էլ այն ավարտեցինք: Այս պայմաններում բարդ է, բայց մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք: Մենք ցանկանում ենք պատմություն կերտել: […] ...
19:06 10.07.2025
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ջոն ՄիդինՀուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին։ Քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
19:00 10.07.2025
Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում էԲնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքների արդյունքում Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում շարունակվում են արձանագրվել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, հուլիսի 8-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնան դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում: Բերդավան գյուղի 50-ամյա բնակիչը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» հրացան: Հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանած հրացանը հայտնաբերել է անասնագոմի […] ...
18:51 10.07.2025
Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը տանը պահում և օգտագործում է թմրամիջոց, ինչպես նաև բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցի երիտասարդի տան բակում հայտնաբերվել է կանեփ տեսակի 380 բույս: Կատարվում է նախաքննություն: ...