17:50 23.10.2019
Երեկ կեսօրից Գյումրիի կայարանն ու լոկոմոտիվային դեպոն չեն սպասարկել Երևան-Գյումրի և Երևան -Թբիլիսի գնացքները, ինչպես նաև բեռնատար գնացքները: Պատճառը մեքենավարների գործադուլն է։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում։
Հիշեցնենք, որ մոտ 1 տարի առաջ նույն պահանջն էին ներկայացնում երկաթուղայինները։ «Հարավկովկասյան երկաթուղիները» բարձրացրել էր աշխատավարձը և անցում կատարել պարգևավճարային համակարգի, ինչը, ըստ մեքենավարների, սուբյեկտիվ մոտեցում է, և ընկերությունը աշխատանքային պարտականությունների թերացման դեպքում իրավունք ունի չվճարել պարգևավճարները։ Հիմա պահանջում են 30 տոկոսով բարձրացնել աշխատավարձի չափը։
Ի նշան բողոքի` գյումրեցի մեքենավարներն այսօր հավաքվել են լոկոմոտիվային դեպոյի տարածքում, որտեղ լրագրողների մուտքը անվտանգության աշխատակիցները արգելել են` պատճառաբանելով, որ տարածքը համարվում է հատուկ պահպանվող գոտի, և «Հարավկովկասյան երկաթուղիներից» հրահանգ են ստացել թույլատրել միայն աշխատակիցների մուտքը։ Ցուցարար երկաթուղայինները ևս հրաժարվել են դեպոյի տարածքից դուրս գալ և հանդիպել լրագրողների հետ։
«Ժողովը շարունակվում է։ Մենք մեր պահանջները ներկայացրել ենք, սպասում ենք պատասխանի։ Պահանջում ենք 30 տոկոսով բարձրացնել մեր աշխատավարձերը»,- SHANTNEWS.am-ին ասել են մեքենավարները։
Այլ մանրամասներ չեն ներկայացրել։
Նրանց հետ հանդիպման է եկել Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ 5 ժամից ավելի է` շարունակվում է հանդիպումը։ Իսկ «Հարավկովկասյան երկաթուղիների» ղեկավարությունը և տարածքային կառավարման ու զարգացման նախարարի տեղակալը երկաթուղայիններին հանդիպել են երեկ երեկոյան և, ըստ էության, քննարկումների ընթացքում ընդհանուր հայտարարի չեն եկել։
Մեքենավարների և նրանց օգնականների գործադուլը հանգեցրել է երկաթուղիների մյուս բոլոր ստորաբաժանումների հարկադիր պարապուրդի։
10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալ10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...
09:45 11.07.2025
Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱՍերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...
09:31 11.07.2025
Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահՀամաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...