23:28 23.10.2019
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ցավով տեղեկացա, որ դարձյալ հարձակման է ենթարկվել Փարիզի հյուսիսում գտնվող Սամուել-Մուրադյան վարժարանը: Վանդալիզմ. այլ բառով հնարավոր չէ բնութագրել կատարվածը»:
Ընդամենը օրեր առաջ էի հյուրընկալել վարժարանի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանին, հունվարյան առաջին հարձակումից հետո կրթական հաստատությունը չի գործում: Հանդիպումից հետո դպրոցը վերաբացելու եղանակների մասին էի մտածում և ահա այսօր տեղեկացա երկրորդ հարձակման մասին:
Չեմ կարող չնշել երեք օր առաջ Nouvelles d’Arménie ամսագրի գրասենյակի վրա կատարված վայրագությունը, որը ուղղակի ոտնահարում էր ազատ խոսքի ու ժողովրդավար արժեքների նկատմամբ: Խստորեն դատապարտում եմ մեր բազմահազար հայրենակիցների համար երկրորդ հայրենիք դարձած Ֆրանսիայում նման գործողությունները հայկական այս երկու կառույցների հանդեպ: Կանգնած եմ Սամուել-Մուրադյան վարժարանի և Nouvelles d’Arménie-ի կողքին, և գործուղումից վերադառնալուն պես կկապվեմ մեր հայրենակիցների հետ` քննարկելու աջակցության եղանակները»,- գրել է Սինանյանը:
13:58 11.07.2025
Հայաստանի բասկետբոլի աղջիկների Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում էԲասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլում երկու անընդմեջ հաղթանակից հետո համառ պայքարում պարտվել է Կիպրոսի թիմին` 69-73: Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Արենի Օհանյանն է եղել։ Հայաստանի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: ...
13:45 11.07.2025
Քննարկվել է «Հայաստանի 8 մարզերում աղբահանության և կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագիրըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի տեղակալ Թեա Մելիքաձեին, երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալքացիին և երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Ռուդիկ Թադևոսյանին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և երախտագիտություն հայտնել 14,8 մլն եվրո արժողությամբ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի […] ...
13:33 11.07.2025
Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն: Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...
13:20 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում էԲասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։ ...
13:07 11.07.2025
Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:55 11.07.2025
ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումըԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...