15:33 25.10.2019
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը ֆեյսբուքյան իր էջում «ՀԿԵ-ում ստեղծված իրավիճակի շտկման վերաբերյալ» վերտառությամբ հետևյալ գրառումն է արել, որում մասնավորապես ասված է.
«Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադները վերսկսել են աշխատանքը և գնացքների երթևեկությունը վերականգնվեց: Որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 24-ին կայացած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինի և ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի մեքենավարների հետ հանդիպումից հետո:
Հանդիպման ընթացքում մասնավորապես, նշվել էր, որ 2019 թվականի 9-ամսյա աշխատանքի արդյունքում փոխադրվել է 2 321,6 հազար տոննա բեռ, ինչը 7,7% գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, իսկ ուղևորաշրջանառությունն ավելացել է 15,9%:
Ցուցանիշների աճը թույլ է տալիս ապահովել աշխատավարձերի, պարգևատրումների վճարումը ժամանակին: Ընդ որում, մեքենավարների աշխատավարձը 2019 թվականին ավելացել է 16,6%՝ մինչև 354 հազար դրամ, իսկ օգնականներինը՝ 13,3%՝ մինչև 249 հազար դրամ:
Լոկոմոտիվների մեքենավարների աշխատավարձերի հարաբերակցությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձերի միջին չափին կազմել է 198,6%, այսինքն՝ կրկնակի ավել:
Գործունեության դրական արդյունքները թույլ են տվել ձևավորել ֆինանսական պաշարներ և միջին ամսական աշխատավարձի չափով պարգևների վճարում նախատեսել տարվա արդյունքներով: Հաշվի առնելով այդ հանգամանքը, լոկոմոտիվային բրիգադների միջին ամսական աշխատավարձը 2019 թվականի արդյունքներով աճելու է 19%:
Չնայած աշխատավարձերի գծով արձանագրվող դրական փոփոխություններին՝ ՀԿԵ լոկոմոտիվային բրիգադները հոկտեմբերի 22-25-ը լիովին դադարեցրել են գնացքների երթևեկությունը: Նման գործողություններով նրանք խախտել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և ընկերության ղեկավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն:
Գնացքների երթևեկության դադարեցման պատճառով դադարեցվել են նավթամթերքների, ցորենի, պարենային և այլ ապրանքների փոխադրումները: Ստեղծված իրավիճակի մասին տեղեկացվել են ՀՀ փոխվարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը և գլխավոր դատախազությունը:
Պետական մարմինների հետ համագործակցության և համակարգված աշխատանքի շնորհիվ գնացքների երթևեկությունը վերականգնվել էր հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40: Պարապուրդի պատճառով «Հարավկովկասյան երկաթուղին» չի ստացել ավելի քան 140 մլն դրամի եկամուտ, ինչը նախադրյալներ է ստեղծում տարեկան ցուցանիշների թերկատարման և հարցականի տակ է դնում ամբողջ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունը:
Հանդիպման արդյունքներով ընդունվել են մի շարք որոշումներ: Մասնավորապես, որոշվել է մշակել 2019 թվականի նոյեմբերի 1-ից ընկերության բոլոր աշխատակիցների աշխատավարձերը 10%-ով ինդեքսավորելու մասին նորմատիվ ակտը, ինչպես նաև Տնօրենների խորհրդի քննարկմանը ներկայացնել 2020 թվականի հունվարի 1-ից լոկոմոտիվային բրիգադների ժամավճարների 5%-ով բարձրացնելու հարցը: Հաշվի առնելով ընկերության աշխատանքի դրական արդյունքները՝ պարգևատրման մասին կարգի համաձայն նախատեսել միանվագ պարգևների վճարումը բոլոր աշխատողներին տարվա արդյունքներով: Նաև որոշվել է մշակել տարվա արդյունքներով ընկերության աշխատողների պարգևատրման կարգը»:
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...