21:52 26.10.2019
Սպիտակ տան ՏՏ և կիբերանվտանգության ապահովման համար պատասխանատու աշխատակիցներին հանձնարարվել է ակտիվորեն բացահայտել և հետաքննել տեղեկատվական արտահոսքերը: Աշխատակիցները պետք է շուրջօրյա վերահսկողություն սահմանեն էլեկտրոնային ցանցերի ու փոստերի վրա: Ակտիվորեն հետաքննեն այնպիսի տեղեկատվության արտահոսքը, ինչպիսին, օրինակ, նախագահի շարժն է, ժամանակացույցը: Այն ամենը, ինչը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ ֆիզիկական անվտանգության վրա:
Բացի այդ, համապատասխան գերատեսչությունների պարտականությունների մեջ է մտնում նաև օտարերկրյա ճանապարհորդությունների տեխնիկական վիճակին վերաբերող ամերիկյան ղեկավարության ներկայացուցիչների համար ճեպազրույցներ անցկացնելը:
Հրապարակման համաձայն, եթե ավելի վաղ փաստաթղթերը էլեկտրոնային փոստով գալիս էին pdf ձևաչափով, այժմ օգտագործվում է Microsoft Sharepoint ծրագիրը, որն ուղարկողին հնարավորություն է տալիս պարզել տեղեկատվության պարունակությունը:
Ենթադրվում է, որ այս կերպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է ազատվել Բարաք Օբամայի վարչակազմի կողմից վարձված աշխատակազմից: Սպիտակ տունը չի մեկնաբանել հրապարակումը:
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...
10:45 06.07.2025
Այրվել է ավտոմեքենա. կա տուժածՀուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան: ...