Գյումրեցի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների մարզադպրոցները հիմնանորոգվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Գյումրեցի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների մարզադպրոցները հիմնանորոգվում են

19:33 28.10.2019

Թիմային ու անհատական հաշվարկներում Հայաստանը ներկայացնող ու միշտ մեդալներով վերադարձող գյումրեցի մարզիկներից շատերը մարզվում են խոնավ, սանիտարահիգիենիկ պայմաններից զուրկ մարզադպրոցներում, որտեղ որոշ դեպքերում անգամ գույք ու մարզասարքեր չկան:Գյումրիի 15 մարզադպրոցներից մի քանիսում այս տարի մասնակի վերանորոգման աշխատանքներ կատարվեցին, իսկ Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի համար նոր տարածք հատկացվեց: Նորավան թաղամասում գտնվող մանկապարտեզի նախկին մասնաշենքում արդեն սկսվել են հիմնանորոգման աշխատանքները: Հիմնանորոգվում է նաև Ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոցը, որը գտնվում է քաղաքի պատմական միջուկում:

Քաղաքի պատմական միջուկում գտնվող այս շենքը կառուցվել է 1875 թվականին: Եղել է ալեքպոլցի մեծահարուստ Դրամփյանների սեփականությունը: Շենքը մի քանի մասերի է բաժանված եղել: Առաջին ու գլխամասային կառույցը ծառայել է որպես համերգասրահ: Նախկին համերգասրահը հիմա երաժշտական դպրոց է, իսկ հետնամասի կցակառույցը Դրամփյանները վերածել են ձիանոցի:

Այն 1958-ից դարձել է մարզադպրոց: Գյումրու քույր քաղաք Կրետեի ու Գյումրու քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ հին ու պատմական շենքում սկսված շինաշխատանքների ընթացքում ի հայտ են եկել սվաղի շերտի տակ թաքնված ճարտարապետական հորինվածքները:

«Նոր պատուհաններ մենք տեսանք, կային նաև բուխարիներ, որոնցով նախկինում ձիանոցներն են ջեռուցել, մենք ուզում ենք ամեն ինչ նույն կերպ թողնել, որ հին Գյումրին, հին ոճը պահպանվի»,- ասում է Գյումրու ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոցի տնօրեն Աշոտ Խաչատրյանը։

Նույնությամբ կպահպանվի նաև մեծ մարզադահլիճի փայտե առաստաղը: Ալեքպոլի փայտագործ արհեստավորների կառուցած առաստաղը շինարարները քանդելու իրավունք չունեն, որոշ հատվածներում այն միայն մասնակի կվերանորոգվի:

«Ասում են փայտը հենց Սարիղամիշից է բերված եղել, Գյումրու արգելոց-թանգարանից եկան ու չթույլատրեցին, որ մենք առաստաղի փայտերը հանեինք, դրա համար էլ հիմա այսպիսի վերանորոգման աշխատանքներ են ընթանում»,- նշում է Աշոտ Խաչատրյանը։ Նախկին ձիարշավարանի սրբատաշ սև սալաքարերով ու կամարաձև պատուհաններով կառուցված նախասրահը հիմնանորոգումից հետո ըմբշամարտիկների համար կդառնա հանդերձարան: Այստեղ քարի փոշու և հատուկ տեխնոլոգիայի միջոցով վերականգնվելու են նաև քարերի կոտրված հատվածները, որոնք քայքայվել ու պոկվել էին շենքի հիմքերի խոնավությունից:

Շինաշխատանքներ են ընթանում նաև Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի համար նախատեսված նոր մասնաշենքում: 20 տարուց ավելի վարձակալված շենքում գործող մարզադպրոցին նոր տարածք է հատկացվել, որտեղ վերանորոգման աշխատանքները նախատեսված էր սկսել դեռ մայիսին, բայց գործը ձգձգվեց:

«Ձգձգումները կապված էր տենդերների հետ, նախագծային աշխատանքները սկսելու համար հայտարարված տենդերներին սկզբից մասնակցող չեղավ, երկու անգամ հետաձգվեց, իսկ դա էլ ժամանակ պահանջող գործընթաց էր»,- շինարարության ձգձգման պատճառներն է ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը։

Շինկազմակերպության ընտրության մրցույթը կայացել է վեց ամիս ուշացումով, ըստ այդմ, նաև հիմնանորոգումն են ուշ սկսել: Նախ որոշել են հարթ ու կաթացող կտուրը նորով փոխարինել: Նախկին մանկապարտեզի խոհանոցն ու փոքր դահլիճն էլ վերածվելու են մեծ մարզասրահների:

Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ: Հենց այստեղ իր մարզումները կշարունակի աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, որ երեկ հերթական ոսկե մեդալը նվաճեց մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

BACK_TO_TOP