18:20 28.10.2019
Հայաստանի հավաքականի և «Փյունիկ» ակումբի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է հայկական ֆուտբոլի խնդիրների մասին: Նախ` նա քննադատել է իր ակումբակից Էրիկ Վարդանյանի վարքը «Արարատ» ակումբի հետ խաղի ժամանակ, երբ վերջինս մատի ժեստով վիրավորել էր տրիբունայի հանդիսատեսին:
«Այն, ինչ տեղի է ունեցել, սխալ է, դա գիտի նաև ինքը, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք խաղում էինք Վանաձորում: Մրցավարը սուլեց, և լսվեցին հայհոյանքներ, բայց ոչ ոք դրա համար պատասխանատվության չենթարկվեց: Եթե նրանց պատասխանատվության չեն ենթարկում, ապա Վարդանյանին էլ պետք չէ: Իսկ 76-րդ րոպեից սկսեցին բղավել, թե պետք է այդ կապիկների ոտքերը կոտրել: Հետո այդ նույն մարդը նույն ինքնաթիռով մեկնում է մեզ հետ արտերկիր, որպեսզի երկրպագի հավաքականի կազմում խաղացող այդ կապիկների՞ն: Ինչպե՞ս դա կարող է պատահել»,- ասել է Օզբիլիսը:
Նա նշել է, որ Հայաստանի առաջնություն տեղափոխվելուց հետո բազմաթիվ խնդիրների է բախվել: Օզբիլիսի խոսքերով` տեղական ակումբները մեծ գումարներ են ծախսում լեգեոներների վրա, իսկ հայ ֆուտբոլիստները մնում են պահեստայինների նստարանին: Նրա կանխատեսումներով` եթե այս վիճակը շարունակվի, ապա նաև Հայաստանի հավաքականը չի ունենա ապագա:
Օզբիլիսի կարծիքով` ֆեդերացիայի նախկին նախագահի օրոք ևս խնդիրներ կային, բայց կար նաև կարգապահություն:
15:05 18.08.2025
Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...
14:58 18.08.2025
Ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող քոլեջի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու ազդեցությունը, նույն քոլեջի ուսանողներից մեկի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս կողմից ուսումնական և գործնական դասընթացներին չհաճախելու պայմաններում նրան անհրաժեշտ գնահատականներ նշանակելու և ավարտական ատեստատ տրամադրելու […] ...
14:52 18.08.2025
Հայտնաբերվել է 450 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՕգոստոսի 11-ից 18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5327 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 192 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 234 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 204 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1207, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 602, վարելիս […] ...
14:35 18.08.2025
Նուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարարՆուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարար: Օգոստոսի 9-ի առավոտյան արդեն կրակն ամբողջությամբ մարվել էր: Հողի ծածկույթով տարածքը լցնելը տևել է 9 օր: Օրական աշխատել է Երևանի քաղաքապետարանի տրամադրած 20-22 միավոր տեխնիկա: Օգոստոսի 17-ի դրությամբ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով, 9 օրում աղբավայր է […] ...
14:27 18.08.2025
Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա․ ԱրաղչիԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարելիք այցի առանցքում կլինի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխելիության ապահովումը: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRNA-ի հետ զրույցում: «Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա, որ օտարերկրյա ուժեր մուտք չգործեն տարածաշրջան»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ […] ...