NYT. Թրամփը Եվրոպային առաջարկել է Դոնբասը ճանաչել որպես ռուսական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

NYT. Թրամփը Եվրոպային առաջարկել է Դոնբասը ճանաչել որպես ռուսական

20:42 16.08.2025

Ալյասկայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին առաջարկել է խաղաղության ծրագիր, որը ենթադրում է Ուկրաինայի կողմից Դոնբասի ամբողջ տարածքի զիջում Ռուսաստանին, այդ թվում՝ ռուսական զորքերի կողմից դեռևս չազատագրված տարածքների։

Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը կարծում է, որ խաղաղության համաձայնագրի կարելի է արագ հասնել, եթե Վլադիմիր Զելենսկին համաձայնվի Դոնբասի մնացած մասը հանձնել Ռուսաստանին։

Փոխարենը, պնդվում է, որ ներկայիս առաջնագծի երկայնքով կլինի հրադադար և անվտանգության երաշխիքներ՝ ինչպես Կիևի, այնպես էլ Եվրոպայի համար։

Թրամփը Պուտինի հետ հանդիպումը անվանել է հրաշալի և արդյունավետ։ Դրանից հետո նա զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին և ԵՄ երկրների ղեկավարներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դմիտրիևը պատասխանել է Թրամփի խոսքերին Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի մասին

22:50 16.08.2025

Դմիտրիևը պատասխանել է Թրամփի խոսքերին Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի մասին

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության, այլ ոչ թե պարզ հրադադարի մասին՝ հույս հայտնելով խաղաղության համար։ «Թող խաղաղություն լինի», – գրել է Դմիտրիևը X-ում՝ մեկնաբանելով ամերիկացի առաջնորդի հայտարարությունը Truth Social սոցիալական ցանցում։ Թրամփն ավելի […] ...

Այդ փաստաթղթերից 4-ը չենք տեսել․ Արամ Մանուկյանը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

22:27 16.08.2025

Այդ փաստաթղթերից 4-ը չենք տեսել․ Արամ Մանուկյանը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

«Հեռանկարը» հյուրընկալել է «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Արամ Մանուկյանին։ Հիմնականում անդրադարձ է եղել վաշինգտոնյան հանդիպումներին, ստորագրված փաստաթղթերին։ Այդ փաստաթղթերը հուսադրո՞ղ են, թե մտահոգիչ, ինչպե՞ս կողմնորոշվել կարծիքների տեղատարափի մեջ։ «Վերջնական եզրակացություն անելը շատ դժվար է, քանի որ խութերն ու հարցականները ավելի շատ են, քան կոնկրետ որոշումները։ Իսկ մենք կարո՞ղ ենք ամփոփիչ վերլուծություն անել, եթե այդ փաստաթղթերից […] ...

Իսրայելի բանակը օգոստոսի 17-ից կրկին թույլատրելու է Գազայի հատված վրաններ տեղափոխելը

22:12 16.08.2025

Իսրայելի բանակը օգոստոսի 17-ից կրկին թույլատրելու է Գազայի հատված վրաններ տեղափոխելը

Իսրայելի պաշտպանության ուժերը օգոստոսի 17-ից կրկին կթույլատրեն Գազայի հատված ժամանակավոր բնակության համար նախատեսված վրանների և այլ իրերի մուտքը, հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։ «Կիրակի օրվանից սկսած՝ ՄԱԿ-ի և միջազգային մարդասիրական կազմակերպությունների աջակցությամբ, Գազայի հատված կրկին կթույլատրվի վրանների և ժամանակավոր բնակության համար նախատեսված այլ իրերի մուտքը Քերեմ Շալոմ անցակետով», – գրել է Էդրին արաբերեն […] ...

SHANTNEWS

22:00 16.08.2025

SHANTNEWS

Bloomberg. Թրամփը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության

21:36 16.08.2025

Bloomberg. Թրամփը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին տեղեկացրել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասին, սակայն այն պայմանով, որ դա կապված չլինի ՆԱՏՕ-ի հետ։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ երաշխիքների նման ձևաչափը առանց Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակցության կհամապատասխանի Ռուսաստանին։ Ավելի վաղ CNN-ը հայտնել […] ...

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

21:17 16.08.2025

Կամչատկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 469 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 28.6 կմ խորության վրա։ Ավերածությունների, տուժածների մասին չկան տեղեկություններ: ...

BACK_TO_TOP