Ի՞նչ անել, երբ գնված ապրանքը հետ չեն վերցնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Ի՞նչ անել, երբ գնված ապրանքը հետ չեն վերցնում

17:30 03.11.2019

Սպառողների իրավունքների պաշտպանության օրենքի համաձայն՝ գնորդն իրավունք ունի ապրանքը գնելուց հետո 14 օրվա ընթացքում վերադարձնել կամ փոխանակել, սակայն ոչ բոլոր խանութներն են հետևում տվյալ օրենքին:

Սպառողներից մեկը SHANTNEWS.am-ին ահազանգել էր և նշել, որ կոշիկ է գնել Երևանի խանութներից մեկից, ապա մի քանի օրից ցանկացել է վերադարձնել, ինչին ի պատասխան, լսել է, որ զեղչված ապրանքը հետ չի վերադարձվում և չի փոխանակվում:

SHANTNEWS.am-ը կապ հաստատեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, որը նշեց, որ օրենքն այս հարցում սպառողի կողմն է.

«Սա օրենքի խախտում է, գործող օրենքը զեղչի համար որևէ տարանջատում չի սահմանում, ավելին, ասում է, որ բոլոր դեպքերում ապրանքը վերադարձի ենթակա է: Այդուհանդերձ, օրենքի փոփոխությունների մշակման հարցում տնտեսվարող սուբյեկտները շատ են անդրադարձել այս հարցին: Այսպիսով՝ եթե զեղչված ապրանքը հնարավոր լինի վերադարձնել, ապա ստացվում է, որ տնտեսվարող սուբյեկտը զեղչ է դնում +- 14 օրվա կտրվածքով»:

Բաբկեն Պիպոյանը օրինակ բերեց և նշեց, որ այդ դեպքում քաղաքացին կարող է գնել ապրանք, ապա վերադարձնել և ձեռք բերել այն արդեն զեղչված գնով, և այստեղ տնտեսվարող սուբյեկտի համար, բնականաբար, խնդիր կա:

Նրա խոսքերով՝ դեռևս այս հարցում փոփոխություն չկա և, անկախ ամեն բանից, ապրանքը վերադարձի ենթակա է:

Մեր այն հարցին, թե որ դեպքում կարող են ապրանքը սպառողից հետ չվերցնել, Բաբկեն Պիպոյանը նշեց, որ եթե պիտակը և ՀԴՄ կտրոնը առկա են, իսկ ապրանքը արտաքինից վնասվածքներ չունի, ապա ըստ օրենքի՝ այն պարտավոր են հետ վերցնել: Ճշգրտող հարցին՝ եթե պիտակը առկա է, արտաքին վնասվածքներ չկան, բայց զգացվում է, որ, օրինակ, հագուստը արդեն մեկ անգամ կրել են, այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվի վաճառողը, Պիպոյանը պատասխանեց․

«Նման դեպքում վաճառողը կարող է համարել, որ ապրանքային տեսքը պահպանված չէ և հետ չվերցնել»։

Փորձագետի խոսքերով՝ ամեն ապրանքի վրա չպետք է լինի զեղչ հայտարարելու իրավունք. օրինակ՝ եթե բիզնեսը հայտարարել է լիկվիդացիոն զեղչ, ապա սպառողը որտեղ պետք է վերադարձնի ապրանքը, եթե խանութն արդեն փակ է.

«Օրենքը պետք է ամեն մանրուք կարգավորի, նախատեսի: Սովորաբար, սպառողները դիմում եմ մեզ, և մենք պայմանավորվում և հաշտություն ենք սահմանում նրանց միջև, կամ էլ գործը գնում է դատարան: Որևէ պետական կառույց այս մասով գործառույթ չի իրականացնում:

Ըստ կառավարության որոշման՝ հիգիենայի պարագաները, թանկարժեք մետաղներից պատրաստված սարքերը, կոսմետոլոգիական պարագաները, մետրով վաճառվող ապրանքները, ավտոմեքենաները և մի շարք այլ ապրանքներ միայն վերադարձի ենթակա չեն, մնացած յուրաքանչյուր ապրանք իրավունք կա վերադարձնելու»,- մեզ հետ զրույցում նշեց Բաբկեն Պիպոյանը:

Մեր այն հարցին, թե ինչ հեռանկար կա օրենքի փոփոխության հարցում, Պիպոյանն ասաց, որ այս հարցը պարբերաբար քննարկվում է, և երկու տարվա կտրվածքով փոփոխություն կա:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է ավտոմեքենա

17:46 27.07.2025

Այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 27-ին, ժամը 15:31-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել […] ...

Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

17:30 27.07.2025

Լեգենդար Կլյույվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

«Լիոնը» պորտուգալական «Կասա Պիայից» ձեռք է բերել կենտրոնական պաշտպան Ռուբեն Կլյույվերտին։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։ Transfermarkt-ի տվյալներով` «Լիոնը» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 3,78 միլիոն եվրո։ Կլյույվերտը «Կասա Պիայում» էր 2024թ. հուլիսից։ Նա նիդերլանդցի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյույվերտի որդին է, իսկ նրա եղբայր Ջասթին […] ...

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

17:00 27.07.2025

Հուլիսի 28-ին կդադարեցվի Երևան մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի և Արտաշատի խճուղու առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների գազամատակարարումը։ ...

Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

16:51 27.07.2025

Եվրո-2032-ի խաղերն ընդունելու համար «Նապոլին» նոր մարզադաշտ կկառուցի

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» հայտարարել է, որ ակումբը նոր մարզադաշտ կկառուցի` Եվրո-2032-ի հանդիպումներն ընդունելու համար: Առաջարկվել է վերակառուցել «Նապոլիի» տնային ստադիոնը, այս հարցը քննարկվել է ՈՒԵՖԱ-ի, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի, տեղական իշխանությունների և «Նապոլիի» ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Որևէ որոշում չի կայացվել, նշվում է սակայն, որ «Դիեգո Մարադոնա» ստադիոնը վերակառուցման համար հարմար չէ: «Երկու տարվա ուսումնասիրություններից հետո […] ...

LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածք

16:43 27.07.2025

LCI. Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներն ընդգրկել է ավելի քան 680 հեկտար տարածք

Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որը ընդգրկում է ավելի քան 680 հեկտար տարածք։ Այս մասին հայտնել է LCI հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ շաբաթ երեկոյան Պորտ-Լա-Նուվել կոմունայի տարածքում գտնվող երկու ճամբարների և մի քանի բնակելի շենքերի բնակիչները տարհանվել են որպես նախազգուշական միջոց: Ընդհանուր առմամբ, տարհանվել է հազար մարդ: Բացի այդ, հրդեհաշիջման աշխատանքների […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ին

16:36 27.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 27-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.80 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ:   ...

BACK_TO_TOP