13:47 29.10.2019
Այսօր աշխարհի ավելի քան 40 երկրում նշվում է ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրը` ընդգծելու հիվանդության լուրջ բնույթը և տարածվածությունը, բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը կանխարգելման և բուժման վերաբերյալ, ինչպես նաև ապահովելու կաթվածը վերապրածների ավելի լավ խնամք և օժանդակություն: Ամենամյա միջոցառումները կազմակերպվում են 2006 թվականից` Կաթվածի համաշխարհային կազմակերպության առաջարկությամբ:
Կաթվածը դեպի գլխուղեղի որևէ հատված արյան հոսքի ընդհատման հետևանքով գլխուղեղի այդ հատվածի բջիջների վնասումն է։ Սովորաբար կաթվածի պատճառը գլխուղեղի անոթների խցանումն է կամ պատի վնասումը:
Հիվանդության զարգացման ռիսկի գործոններ են համարվում ծխելը, զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, ճարպակալումը, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության բացակայությունը:
Ներկայումս կաթվածը բարձր մահացություն և հաշմանդամություն բերող վտանգավոր հիվանդություններից մեկն է: Աշխարհում յուրաքանչյուր տարի կաթվածից մահանում է շուրջ 5 միլիոն մարդ, իսկ 15 միլիոն մարդ ստանում է առաջնային կամ կրկնակի կաթված: Հիվանդության հետևանքով ողջ մնացածների 50%-ը դառնում է անաշխատունակ և միայն նրանց 10-20%-ն է պահպանում առօրյա ակտիվություն:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում գլխուղեղի կաթվածների թիվը 2012 թվականին կազմել է 5417, 2014թ՝ 6065, իսկ 2017-ին՝ 5766 դեպք, և գլխուղեղի կաթվածը մահացության երկրորդ, իսկ հաշմանդամության առաջին պատճառն է։
Առողջապահության նախարարությունը 2019թ. փետրվարից իրականացնում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը: Ծրագրի մեկնարկից առ այսօր բուժօգնություն է ստացել շուրջ 300 քաղաքացի:
Բուժօգնություն ստացածների 55%-ը Երևանից են, իսկ 45%-ը` Հայաստանի տարբեր մարզերից:
Առաջիկայում նախարարությունը նախատեսում է ընդլայնել ծառայության շրջանակները` հասանելի դարձնելով հատկապես մարզերում:
10:35 24.07.2025
45-ամյա Վենուս Ուիլյամսը վերադարձը կորտ նշել է հաղթանակով45-ամյա ամերիկացի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը 2024 թվականի մարտից հետո առաջին մրցախաղն է անցկացրել։ Վաշինգտոնում ընթացող WTA-500 կարգի մրցաշարի առաջին շրջանում նա 6:3, 6:4 հաշվով հաղթել է 35-րդ ռակետ, ամերիկուհի Փեյթոն Սթիրնսին։ Հաջորդ փուլում Վենուսը կհանդիպի Լեհաստանի ներկայացուցիչ Մագդալենա Ֆրենխի հետ։ ...
10:30 24.07.2025
Ընտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթացԸնտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթաց՝ Միասնական սոցիալական ծառայության Եղվարդի և Աբովյանի տարածքային կենտրոնների աշխատակիցների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, այս մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ «Դասընթացն իրականացվել է ընտանեկան և կենցաղային, գենդերային հիմքով բռնության դեպքերին պատշաճ արձագանքելու կարողությունների […] ...
10:23 24.07.2025
Կուբայի արտգործնախարարը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու փաստըՄիացյալ Նահանգների՝ Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ) դուրս գալու որոշումը Վաշինգտոնի կողմից բազմակողմանիության և միջազգային հաստատությունների նկատմամբ արհամարհանքի ևս մեկ ապացույց է, հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան իր X սոցիալական ցանցում։ «ԱՄՆ-ի` ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին հայտարարությունը ԱՄՆ կառավարության կողմից բազմակողմանիության և խաղաղությունը խթանող ՄԱԿ-ի ինստիտուտների նկատմամբ արհամարհանքի […] ...
10:15 24.07.2025
Կիմ Չեն Ընը դիտել է հրետանային կրակի վարժանքներըՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հուլիսի 23-ին դիտել է Կորեական ժողովրդական բանակի (KPA) խոշոր կազմավորումների ստորաբաժանումների միջև հրետանային կրակոցների վարժական մրցույթ՝ Կորեական պատերազմի (1950-1953) ավարտի տարեդարձի նախօրեին, հաղորդում է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Հաղորդվում է, որ վարժանքները տեղի են ունեցել ափամերձ գոտում՝ մարտական պայմաններին հնարավորինս մոտ պայմաններում։ Հիմնական խնդիրն էր գնահատել հրետանավորների կարողությունը […] ...
10:05 24.07.2025
Կգնանք այնտեղ և կփորձենք անակնկալ մատուցել մրցակցին․ Սանդրո Պերկովիչ«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ամփոփել է «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը (1-2)։ Այս մասին հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Ցանկանում եմ շնորհավորել «Ֆերենցվարոշին»։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք մեզ հետ էին։ Ինչպես նաև շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին։ Իմ կարծիքով՝ լուրջ խաղ էր՝ լուրջ մակարդակի վրա։ Որոշ դրվագներում հաջողակ չէինք, ինչպես […] ...
10:00 24.07.2025
Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է ԵՄ առաջնորդների հետՉինաստանի նախագահ Սի Ծինփինը հինգշաբթի օրը ընդունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում։ Հեռուստատեսությունն ավելի մանրամասն տեղեկություններ չի տրամադրել։ ...