15:17 29.10.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1970թ. ծնված կնոջը՝ մարդուն սեռական շահագործման ենթարկելու, ինչպես նաև նույն արարքը անչափահասի նկատմամբ կատարելու համար:
2019թ. մայիսին Արագածոտնի մարզի բնակչուհին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն մարզի 1970թ. ծնված կինը, աշխատանքով ապահովելու պատրվակով, իրեն և երեք անչափահաս երեխաներին տեղափոխել է իր տուն, ապա կամքին հակառակ, սպառնալիքների ներքո դրդել է զբաղվել մարմնավաճառությամբ:
Օրեր անց կրկին նույն կնոջ կողմից շահագործման ենթարկելու դեպքի վերաբերյալ հաղորդում է տվել անչափահաս մեկ այլ բնակչուհի:
Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 48-ամյա կինը՝ 2018 թվականի օգոստոսին տեղեկանալով, երեք փոքրահասակ երեխաների հետ անօթևան վիճակում հայտնված կնոջ կողմից բնակության վայր փնտրելու հանգամանքի մասին, օգտագործելով նրա վիճակի խոցելիությունը, շահագործման դիտավորությամբ հավաքագրելու նպատակով վերջինիս ու նրա երեխաներին բնակեցրել է իր տանը, ապա նրա ազատ տեղաշարժը սահմանափակելու նպատակով տիրացել է անձնագրին ու երեխաների փաստաթղթերին, որից հետո տնից դուրս հանելու սպառնալիքներ տալու, ինչպես նաև նրա կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու՝ ծեծի ենթարկելու միջոցով, մինչև 2018թ. դեկտեմբերի կեսերը հարկադրել է գրեթե ամեն օր ինչպես իր տանը, այնպես էլ տարբեր մարզերում գտնվող հյուրանոցային համալիրներում սեռական հարաբերություններ ունենալ իր կողմից մատնանշած տարբեր տղամարդկանց հետ, վերջիններիցս անձամբ ստանալով գումարները՝ տնօրինել է դրանք:
Բացի դրանից՝ նույն անձը 2018 թվականի սեպտեմբերին, տեղեկանալով ծնողի հսկողությունից դուրս մնացած 16 տարին լրացած աղջկա կողմից աշխատանք փնտրելու ցանկության մասին, գայթակղելով մոլորության մեջ է գցել վերջինիս և մինչև 2019 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, ինչպես իր տանը, այնպես էլ տարբեր հյուրանոցային համալիրներում, կազմակերպելով հանդիպումներ տարբեր տղամարդկանց հետ, պոռնկության շահագործման է ենթարկել աղջկան և ինքնուրույն տնօրինել սեռական ծառայության դիմաց վճարված գումարները:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 48-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով և 132.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:
23:59 13.07.2025
«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերըՖրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել […] ...
23:41 13.07.2025
Հրդեհ Գրիբոյեդով գյուղումՀուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...
23:30 13.07.2025
Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...