11:03 30.10.2019
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն անդրադարձել է «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» ֆիլմին: ՀՌՀ-ն նշում է «Յուրաքանչյուր ոք ունի իր «Թղթե Երազանք»-ը, պարզապես պետք է գնալ դրա հետևից»:
Հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է.
«Օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերութան եթերում ավարտվեց «Շանթ»-ի նոր նախագծով նկարահանված «Թղթե երազանք» լիամետրաժ ֆիլմը:
«Շանթ» հեռուստաընկերությունը Գյումրիում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ընթացքում մեկնարկել էր մի նախագիծ, նպատակ ունենալով բացահայտել խելացի, սակայն սոցիալապես անապահով պայմաններում ապրող երեխաների ու տեղավորել Կենտրոնում: Հենց այս նախագիծն էլ տվել էր ֆիլմի ստեղծման գաղափարը:
Ֆիլմի հիմքում ընկած է իրական պատմություն՝ անապահով պայմաններում ապրող գյումրեցի երեխաների երազանքների և առօրյայի մասին, հագեցած Գյումրվա բարբառային կոլորիտով, մանկական սիրո և հասուն տարիքի գիտակցության համադրությամբ: Նկատելի է միախառնված հուզմունքն ու ուրախությունը, ժպիտն ու թախիծը, ավանդույթներն ու խրատները, երեխայի անկեղծ խոսքն ու նպատակասլացությունը, երազանքների ձգտումը…
Նախագծի հեղինակները կարողացել են հմտորեն ներկայացնել այդ ամենը, իսկ դերասանները՝ ստիպել վերապրել հերոսներից յուրաքանչուրի հույզերը:
Ֆիլմի նկատմամբ հանրության հետաքրքրությունը ցույց է տալիս, որ հեռուստադիտողին հետաքրքիր են տեղական արտադրողի, ազգային մտածելակերպով համեմված ֆիլմերը:
«Շանթ»-ի նախաձեռնությունն արժանի է գովասանքի:
Նախաձեռնությունը պետք է լինի շարունակական, բովանդակային, բազմաժանր, յուրօրինակ ու ինքնատիպ:
Եթերում սպասում ենք հաջորդ ֆիլմին…
«Ժամանակն արագություն չունի, այդ մարդն է, որ կա՛մ վռազում է, կա՛մ դանդաղում։ Դու ուղղակի ապրի, մի մտածիր այդ մասին, ինչքան վռազես, էնքան ժամանակդ չի հերիքի: Դու մի վռազի… ամեն ինչի ժամանակն էլ կգա, մի վռազի…» (ուստա Սերոբի խրատական խոսքն է ֆիլմի գլխավոր հերոսին՝ Հայկին)»:
18:24 25.07.2025
Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքումՀուլիսի 27-ին Վարդավառ է։ Վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում ՆԳ նախարարության ծառայություններն անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նմապատակով։ ՆԳՆ ոստիկանության զորքերի, քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության ծառայողները ավտոճանապարհներին ու հանգստյան վայրերում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են […] ...
18:18 25.07.2025
Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...
18:12 25.07.2025
62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործումՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...
18:06 25.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակումՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում մասնակցել է ԲՏԱ նախարարության նախաձեռնած «Կառավարության օր» միջոցառմանը և հանդես է եկել «Նորարարական կառավարում. ապագայի լուծումները» խորագրով ծրագրային ելույթով: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ և ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։ Իր ելույթում նախագահը նշել է. որ առաջին անգամ Սևան սրտարտափ համաժողովի կազմակերպիչների հետ առիթ […] ...
17:54 25.07.2025
Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...