Ինչո՞ւ է ավելանում նպաստառուների թիվը, եթե վերացվում են կոռուպցիոն ռիսկերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+16.24 oC

Ինչո՞ւ է ավելանում նպաստառուների թիվը, եթե վերացվում են կոռուպցիոն ռիսկերը

14:28 01.11.2019

Զարուհի Բաթոյանն այսօր ԱԺ-ում խոսեց նաև կուտակային կենսաթոշակային համակարգի ապահովման մասին՝ ընդգծելով, որ այս տարի հատկացումները ավելացել են, քանի որ պետության մասնակցությունն է ավելանում: Նշեց.

«Նախատեսում ենք 70 մլրդ դրամի հատկացումներ, ճիշտ նշեցիք, որ հարցը տարբեր դաշտերում է ու միայն մեր մասով չի, միայն պիտի վստահեցնեմ, որ ցանկացած փոփոխություն իրականացնում ենք մասնակցային սկզբունքով: Որևէ այլ նախարարություն այդքան հանրային քննարկում չի ունենում, որքան մեր, որովհետև աշխատում ենք ամենամեծ թվով քաղաքացիների հետ, եթե լինեն փոփոխություններ, կլինեն մասնակցային, քննարկելի ձևաչափով»:

Բաթոյանն անդրադարձավ նաև նպաստների հասցեականությանը՝ պատասխանելով պատգամավոր Արտակ Մանուկյանի հետևյալ հարցին.

«Նպաստ ստացողների թիվը պարբերաբար բարձրաձայնում ենք, որ ոլորտում կան կոռուպցիոն ռիսկեր, 94 415 -ը գրած է շուրջ 100 հազար, ո՞նց դիտարկենք, եթե կա կոռուպցիոն ռիսկերը, այլ հավասար պայմաններում ենթադրում է, որ պիտի նվազի»:

Բաթոյանը արձագանքեց.

«Թվի իմաստով շահառուների գրված է 100 հազար, մենք քանի որ չենք կարող կանխատեսել, թե քանիսը կդիմի նպաստի համար, բնականաբար, երբ խոսում ենք կոռուպցիոն ռիսկերի նվազեցման մասին, չենք խոսում նպաստառուների թվի նվազեցման մասին, պարտադիր չէ, որ բոլոր քաղաքացիները, որ ներառված են ցանկում, իսկապես կարիքն ունեն, մենք խոսում ենք ոչ թե նպաստառուների թվի, այլ հասցեականության մասին: Ցավոք, բոլորին չենք կարողանում հասցնել այդ աջակցությունը, ունենք բարելավման խնդիր, որքան շատ քաղաքացիների կարողանանք ներառել ցանկում, ամենևին չի նշանակում, որ պետք է լինեն ֆինանսական աջակցության տեսքով, նայում ենք, որ պետք է տարբերակված լինեն: Գործում է սկզբունք` ամեն ինչ մեկի համար, ով ընդգրկվել է ծրագրում և ոչինչ նրա համար, ով չի ճանաչվել որպես նպաստառու: Մենք պետք է տարբերակենք՝ կրթական, սոցիալական, առողջապահական աջակցության կարիքները չպետք է լինեն փոխկապակցված»,- ասաց Բաթոյանը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

23:44 17.05.2025

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Տաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

23:32 17.05.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

23:16 17.05.2025

Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

23:08 17.05.2025

Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին

ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...

BACK_TO_TOP