15:21 01.11.2019
ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն անդամ բոլոր երկրների կողմից ամբողջությամբ վավերացված չէ, սակայն Հայաստանի արտաքին գերատեսչությունը գոհ է դրա ընթացքից: Այս մասին այսօր ԱԺ-ում խոսել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նշենք, որ 2020-ի բյուջեի քննարկումների օրակարգի համաձայն՝ ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ հետ համագործակցության ծրագրերին ԱԺ-ն անդրադառնում է այսօր:
«Գիտեք, որ գործում է միջգերատեսչական հարթակը, արդեն հնարավորություն ունենք իրականացնելու, չնայած, որ շարունակում է մնալ առաջնային, ամբողջովին ուժի մեջ մտնելը, որը ենթադրում է վավերացում բոլոր երկրների կողմից, այս պահին ունենք ավարտված գործընթացը 16 երկրներում: Շատ մոտ ենք ավարտելու, Շվեդիայի Ռիկսդագի կողմից մայիսի 2-ին եղավ որոշումը, Ֆրանսիայի ԱԺ, Իտալիայի Սենատի կողմից արվեց, ներուժն օգտագործում ենք մաքսիմալ, բայց պետք է հասկանանք, որ ներքին գործընթացներ են տարբեր երկրներում, որևէ քաղաքական հարց չունենք այս առումով, բայց դա մեզ չի խանգարում իրականացնելու համաձայնագրի 80 տոկոսը»,- ասել է նախարարը:
Նա նաև առանձնացրել է վարչապետի այցը Բրյուսել, ասել է.
«Կարողացանք հաջող ձևով համախմբել օրակարգը, բարձր մակարդակով համագործակցությունը ընդգծել երկու կողմից հարաբերությունները զարգացնելու առումով, դրա ամենավառ ապացույցը ՀՀ-ին տրամադրվող աջակցության համարյա 2 անգամ ավելացումն էր, տարեկան աջակցության ծրագիրը 40 մլն դրամով, և դրան ավելացնել հովանոցային լրացուցիչ հատկացումը 25 մլն-ի չափով: Սա աննախադեպ էր և հստակ արտահայտություն էր քաղաքական աջակցության»:
09:25 15.07.2025
Կալասը Ուկրաինայում կարգավորման համար 50 օրը շատ երկար ժամանակահատված է անվանելԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը չափազանց երկար է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուկրաինական հակամարտության կարգավորման համար հայտարարված 50-օրյա ժամկետը։ «Մի կողմից, Թրամփի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ դրական բան է։ Մյուս կողմից, 50 օրը շատ երկար ժամանակ է», – Բրյուսելում լրագրողներին ասել է Կալասը։ Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և […] ...
09:15 15.07.2025
Ճապոնիան մտահոգված է Հյուսիսային Կորեայի կողմից գերձայնային զենքի մշակմամբՀյուսիսային Կորեան մշակում է գերձայնային զենք, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում Ճապոնիայում, ասվում է Ճապոնիայի պաշտպանության նախարարության ամենամյա «Սպիտակ գրքում»։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նաև կարծիք է հայտնել, որ Փհենյանի կողմից գերձայնային զենքի մշակումը նպատակ ունի «խոչընդոտել պոտենցիալ թշնամու արձագանքը» ԿԺԴՀ-ի մասնակցությամբ ռազմական հակամարտության դեպքում։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը քննադատել է Փհենյանի կողմից միջուկային հրթիռային ծրագրի մշակումը՝ […] ...
09:08 15.07.2025
Զելենսկին ասել է, որ Թրամփը իրեն պատմել է Ռյուտեի հետ հանդիպման մասինՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում իրեն պատմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ «Ես խոսեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Շատ լավ զրույց էր։ Նախագահ Թրամփը խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ Կարևոր է, որ մենք ունենք այդքան լավ հարաբերություններ, […] ...
09:00 15.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:55 15.07.2025
Ֆրանսիան մինչև 2030 թվականը Եվրոպայում լայնածավալ հակամարտության հավանականություն է տեսնումՖրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարությունը հրապարակել է պաշտպանության և անվտանգության ոլորտի թարմացված դոկտրին՝ «Ազգային ռազմավարական վերանայում 2025»-ին (RNS 2025): Փաստաթղթում խոսվում է մինչև 2030 թվականը Եվրոպայում լայնածավալ զինված հակամարտության բարձր հավանականության մասին, որին կներգրավվեն ինչպես Ֆրանսիան, այնպես էլ նրա դաշնակիցները։ «Առաջիկա տարիներին, մասնավորապես՝ մինչև 2030 թվականը, Ֆրանսիայի և եվրոպացիների համար գլխավոր սպառնալիքը կլինի […] ...
08:45 15.07.2025
Պիստորիուս. Գերմանիան և ԱՄՆ-ը պատրաստվում են Կիևին մատակարարել երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգԲեռլինը և Վաշինգտոնը պատրաստվում են Կիևին մատակարարել մոտ 2 միլիարդ եվրո արժողությամբ երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, այս մասին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Սակայն վերջնական տեխնիկական, լոգիստիկ և ֆինանսական մանրամասները դեռ պետք է պարզաբանվեն», – մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։ Պիստորիուսը հավելել […] ...