19:00 06.11.2019
Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը գլխավորապես Հայ դատի հանձնախմբի աշխատանքի արդյունք է համարում:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց՝ քաղաքական առումով նույնպես ստեղծված էր հարմար իրավիճակ, այն է՝ Թուրքիայի հարձակումը Հյուսիսային Սիրիայի քրդերի վրա: Շահինյանը շեշտեց՝ պետք է հաշվի առնել, որ բանաձևի ընդունումը տեղի ունեցավ Թուրքիայի պետության հիմնադրման 95-ամյակի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից երկու շաբաթ առաջ:
«Մեծ խզում կա ԱՄՆ-ի օրենսդիրի և գործադիրի, ավելի ճիշտ՝ նախագահի տեսանկյունների միջև: Սա առողջ դաշտի չի նպաստում բուն քաղաքական պահանջների առումով, որ կարող էին առաջ բերվել Ցեղասպանության ճանաչման շնորհիվ: Սա է, որ ինձ ամենաշատն է խանգարում, քանի որ այս ճանաչումը ներկայացվում է իբր շատ մեծ իրողություն, բացառություն, այն դեպքում երբ սա ոչ իրողություն, ոչ էլ բացառություն է: Ինձ հուզում է նաև, որ մեր դիվանագիտությունը ոչ մի ձևով, բացի թույլ գոհունակություն հայտնելուց, չի կարողանում սա ճիշտ ուղղությամբ թիրախավորել, իսկ ճիշտ ուղղությունը ես միայն երկու հարթակի վրա եմ տեսնում. առաջին հերթին՝ այն, որ իրականում հարյուր տարի անց ատելությունը հայերի դեմ Թուրքիայի կողմից չի վերանայվել, չի վերամշակվել, հայատյացությունը երբեք չի անջատվել ադրբեջանական քաղաքական մտածելակերպից մինչև այսօր»,- ասաց նա:
Ըստ Շահինյանի՝ դա պետք է լինի մեր բանալին, որ աշխարհին ցույց տանք, թե ինչու չի կարելի ընդհանրապես անգամ մի քառակուսի մետր հող հանձնել Ադրբեջանին, երբ արդեն գիտենք, թե ինչ պիտի պատահի, քանի որ այդ մտածելակերպը, որ կար 1915-ին, ոչ միայն չի մեղմացել, այլև բազմապատկվել է: Նա նշեց՝ համաշխարհային պետությունները և խորհրդարանները ոչ թե բարոյական, այլ քաղաքական պատասխանատվություն ունեն՝ ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու, որ ընդգծվի հայերի ապրելու իրավունքը՝ ուր էլ նրանք լինեն, և հատկապես՝ Արցախում:
Հարցին՝ այս ճանաչումն ի՞նչ հիմք կարող է դառնալ, որի վրա կառուցվի ինչ-որ բան, Շահինյանը պատասխանեց, որ հարկավոր է ռազմավարական կարմիր թել ունենալ, մինչդեռ մենք կարմիր թել չունենք կամ եթե ունենք էլ, այն դժվար նշմարելի է: Ինչ վերաբերում է՝ հնարավորություններին՝ նա ասաց.
«Առաջինը՝ ԼՂ հայերի անվտանգության հարցն է՝ ազգային անվտանգության, երկրորդն՝ ընդհանուր հայատյացության և ժխտողականության խնդրի հետ կապված: Մենք այստեղ ահագին ճանապարհ ունենք կերտելու: Այս ճանաչումն ի նպաստ մեզ պետք է գործածենք, ընդ որում՝ բոլոր երկրներում, որտեղ այս ճանաչումը դեռ տեղի չի ունեցել, ներառյալ Շվեյցարիայի ծերակույտը, այդ ուղղությամբ պետք եղած քայլերը ձեռնարկվում են, Շվեյցարիայի դեպքում այս քայլերը հունի մեջ են, վստահեցնում եմ»:
Արձագանքելով թուրք վերլուծաբաններից մեկի տեսակետին, թե Թուրքիան չգիտի՝ իրականում հայերն իրենից ինչ են պահանջում, հարցին՝ Հայաստանն արդյո՞ք ձևակերպել է իր պահանջները Թուրքիայից, Շահինյանն ասաց, թե չի կարծում, որ այս պահին Հայաստանը պետք է իր քարտերը բացի: Ամենակարևոր հանգրվանը, ըստ նրա, Ցեղասպանության հետ կապված Թուրքիայի քաղաքական պատասխանատվության անվերապահ ճանաչումն է:
«Այդ ճանաչումը որ տեղի ունենա, արդեն մի քանի ուղղություն է բացելու միջազգային իրավաբանական հարթության վրա: Այս պահին ես չեմ ուզում ինձ իրավունք վերապահել՝ ասելու՝ որոնք պիտի լինեն այդ պահանջները: Սա արդյունքը պետք է լինի սրան նվիրված ազգային անվտանգությամբ զբաղվող հատուկ հանձնախմբի գործունեությամբ: Շատ մակերեսային, ու հատկապես՝ անզգույշ կլինի արդի Հայաստանի անվտանգության նախապատվություններից անջատված քայլ անել: Միևնույն ժամանակ, նա, ով ցեղասպանության ճանաչման խնդիրներով է զբաղվում, չի կարող Սփյուռքի շահերը հաշվի չառնել: Մենք իրավունք չունենք նույն սխալն անել, ինչ արել ենք Ցյուրիխյան արձանագրություններով: Հայաստանն իրոք չի ձևակերպել նախապատվությունները կամ պետք եղած հստակությամբ չի ձևավորել, որ դա անհերքելի դառնա»,- ասաց նա:
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ըստ Շահինյանի, հետևելու են շատ կարևոր պատասխանատվություններ. փոխհատուցման խնդիրը միայն կորսված կալվածքների, հուշարձանների, մարդկային ռեսուրսների և ամենակարևորի՝ մարդկային կյանքերի մասին չէ, և դա պետք է նաև կարողանալ ճիշտ ձևով ձևակերպել: Իսկ ուր մնաց ինքնադատությունը և ինքնամաքրումը: Ի վերջո, մեկը պատասխան պիտի տա՞, թե՞ չէ, թե ինչու մի դար շարունակ Կառավարության մակարդակով այս ոճիրը ժխտվեց: Շահինյանը նշեց՝ պետք է նաև հասկանալ, որ այս պահին այդ հողերի վրա լրիվ ուրիշ դեմոգրաֆիական հարաբերություններ են, ուրիշ բան է տեղի ունենում:
«Մենք չենք կարող մոռանալ, որ Թուրքիան մեր հարևանն է, որ թրքամետ, թրքախոս և թրքացեղ այլ մի ժողովուրդ արևելյան մեր հարևանն է, որի հետ մենք պատերազմի մեջ ենք, այսինքն՝ այստեղ մի քանի խնդիրներ կան, որ մենք զուգահեռաբար պիտի կարողանանք շոշափել, տիրապետել և ձևավորել: Ադրբեջանական դիվանագիտությունն այս պահին սարսափելի նախաձեռնող է, այս իրավիճակը պետք է հիմնովին փոխենք, ցեղասպանության ճանաչումը պետք է դառնա նոր ստեղծվելիք քաղաքականության կարևորագույն մասունքներից մեկը»,- նշեց նա:
17:20 09.06.2025
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերություններըԵրևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:14 09.06.2025
Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին՝ ժամը 8-ին, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու […] ...
17:08 09.06.2025
Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճԶինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող վիճելի փոփոխությունները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում լինել: Կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Բանակը հարստացնելու շա՞նս, թե՞ զինված ուժերը վարկաբեկելու գործիք: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:00 09.06.2025
27 հազար 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1696 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +143 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
16:52 09.06.2025
Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականըԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...
16:45 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...