18:40 04.11.2019
Ֆրանսիայի Փարիզ-Սյուդ համալսարանի (Université Paris-Sud) գիտնականները երկրագնդի վրա հայտնաբերել են վայր, որտեղ կա ջուր, բայց չկա և չի կարող լինել կենդանություն։ Նրանք այդ տեղը գտել են Եթովպիայում՝ Դալլոլ հովտում։
«Մեր հետազոտությունը ներկայացնում է այն բանի ապացույցը, որ Երկրագնդի մակերևույթին գոյություն ունեն լիարժեք անկենդան վայրեր, եթե նույնիսկ այնտեղ ջուր կա»,- հեղինակները գրել են հետազոտության արդյունքների մասին։
Պատճառն այն է, որ եթովպական այդ տարածքում ջրի ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի 109 աստիճանի՝ չկարողանալով գոլորշիանալ խառնուրդների և այլ պատճառներով։ Այնտեղի ջուրը խիստ թթվային և աղի է՝ ջրի մեջ լուծված է հսկայական ծավալով մագնեզիում: Դա է պատճառը, որ որևէ կենդանական օրգանիզմ չի դիմանում կյանքի նման պայմաններին։
Այս հետազոտության արդյունքում գիտնականները, ըստ իրենց, ապացուցել են, որ տիեզերքում որևէ տեղ ջրի առկայությունը դեռ չի նշանակում, որ այնտեղ կարող է նաև կյանք լինել։
12:45 04.07.2025
114 տարվա պատմություն ունեցող «Բրեշիան» զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակիցԻտալիայի երկրորդ՝ Բ Սերիայում հանդես եկող «Բրեշիան» պաշտոնապես զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից և չի կարող մասնակցել նույնիսկ C Սերիային, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Բրեշիան» 2024/25 մրցաշրջանում 43 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը և մեծ դժվարությամբ պահել տեղը Բ Սերիայում, սակայն չի վճարել 3 միլիոն եվրո պարտքը, ինչի հետևանքով այժմ ակումբին սպառնում է սնանկացում։ […] ...
12:36 04.07.2025
Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային ԿոնգրեսինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրեսին (AMWC2025): Այս համաժողովը համախմբում է առողջապահության ոլորտի մասնագետներին, ներդրողներին և կազմակերպություններին՝ Հայաստանի առողջապահական զարգացմանն ու համագործակցությանը նպաստելու նպատակով: «Բժշկությունը շարժման մեջ. Գիտական պատկերացումները՝ գործողության վերածելով» խորագրով համաժողովին նախարարը նախ պանելային քննարկմանն է մասնակցել` ներկայացնելով ոլորտում ընթացող բարեփոխումները: Նախարարն իր ելույթում` ողջունելով […] ...
12:28 04.07.2025
Բայդենը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները խնդրում են իրեն ներգրավվել քաղաքականության մեջԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները զանգահարում են իրեն և խնդրում ներգրավվել քաղաքականության մեջ։ «Ես զանգեր եմ ստանում մի շարք եվրոպացի առաջնորդներից, որոնք խնդրում են ինձ ներգրավվել։ Ես դա չեմ անելու, բայց խորհուրդներ եմ տալիս։ Ես նաև զանգեր եմ ստանում բազմաթիվ գործընկերներից՝ դեմոկրատներից և հանրապետականներից», – ասել է Բայդենը։ Նրա խոսքերը […] ...
12:20 04.07.2025
Իդեալական տարբերակը կլինի Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը․ Բուզնիկինը՝ Սպերցյանի հեռանկարների մասին«Կրասնոդարի» սկաուտական բաժնի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը «РБ Спорт»-ի հետ զրույցում խոսել է ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասինան։ «Որտե՞ղ կցանկանայի տեսնել Սպերցյանին հաջորդ մրցաշրջանում։ Եթե Էդուարդը մնա Ռուսաստանում, ապա միայն «Կրասնոդարում»։ Եվրոպա տեղափոխվելու դեպքում նա պետք է ընտրի այնպիսի ակումբ, որտեղ կարող է զգալիորեն բարձրացնել իր խաղային մակարդակը։ Չէի ցանկանա, որ նա հայտնվեր Հունաստանում կամ […] ...
12:13 04.07.2025
Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ապագայում կդառնան կայուն և կանխատեսելի։ «Հարգելի պարոն պետքարտուղար, խնդրում եմ Ձեզ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները ամերիկյան ժողովրդին ԱՄՆ ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ արտահայտելու Ռուսաստանի Դաշնության աջակցությունը նրանց միասնության և […] ...
12:05 04.07.2025
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջապես ընդունեց Դոնալդ Թրամփի «Մեծ և հիանալի օրենքը»։ Կոնգրեսականները նախկինում երկար քննարկումներ էին անցկացրել այս օրենքի շուրջ, իսկ մեկ օր առաջ այն ընդունել էր նաև Սենատը։ Օրինագիծը ստացավ կոնգրեսականների նվազագույն քանակի աջակցությունը՝ 218, ընդ որում՝ Ներկայացուցիչների պալատի երկու հանրապետական անդամ դեմ էին դրան, ինչպես նաև բոլոր դեմոկրատները։ Դոնալդ Թրամփը հույս ուներ օրենքն […] ...