Մյասնիկյան համայնքի գործող և նախկին ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+26.09 oC

Մյասնիկյան համայնքի գործող և նախկին ղեկավարներին մեղադրանք է առաջադրվել. գործը դատարանում է

15:26 08.11.2019

ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մյասնիկյանի համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանքներ են առաջադրվել, որոնցից երկուսը համայնքի ներկա և նախկին ղեկավարներն են, իսկ երրորդը՝ համայնքի աշխատակազմի քարտուղարը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի ղեկավարը, ով հիշյալ պաշտոնում աշխատել է 2016 թվականից, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է կեղծիքներ և վատնումներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը տարբեր հաստիքներում գրանցել է տարբեր անձանց, այդ թվում՝ իր բարեկամներին, նրանց հետ կնքել աշխատանքային պայմանագրեր, սակայն, նախապես տեղյակ լինելով վերջիններիս կողմից ամիսներ շարունակ հանրապետությունից բացակայելու, աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, համայնքի աշխատակազմի քարտուղարի օժանդակությամբ կազմել և վավերացրել է պաշտոնական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով փաստացի աշխատելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ: Արդյունքում՝ փաստացի չաշխատած ժամանակահատվածի համար համայնքի բյուջեից հաշվարկվել և վճարվել է աշխատավարձ:

Համայնքի աշխատակազմի քարտուղարը, նախապես տեղյակ լինելով նշված անձանց՝ Մյասնիկյանի համայնքապետարանում որպես աշխատակիցներ գրանցված լինելու, սակայն ՀՀ-ից բացակայելու, աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին, կազմել  և համայնքի ղեկավարին է հանձնել պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ դրանցում ներառելով անընդմեջ փաստացի աշխատելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև համայնքի նախկին ղեկավարի կողմից, ով պաշտոնավարել է 2002-2016թթ., թույլ տրված պաշտոնեական անփութության վերաբերյալ:

Քննության տվյալներով՝ նախկին համայնքապետը նույն համայնքի բնակչի հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով համապատասխան վճարի դիմաց 5 տարի ժամանակով վերջինիս ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնվել 17 հա մակերեսով 5-րդ կարգի գյուղատնտեսական այլ հողեր, սակայն ծառայության նկատմամբ անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, այն է՝ չի նախաձեռնել վարձակալության պայմանագրի նոտարական վավերացումը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում իրավունքների պետական գրանցումը, որի պատճառով վարձակալությամբ հանձնված հողատարածքի հետ կապված գույքային իրավունքների գրանցման սահմանափակումներ չեն դրվել:

Արդյունքում՝ անզգուշությամբ էական վնաս է պատճառվել բնակչի իրավունքներին և օրինական շահերին. փաստացի վարձակալված հողատարածքի սահմաններում, 2018թ. ընթացքում տեղի ունեցած համայնքային սեփականություն հանդիսացող գույքի աճուրդ վաճառքի արդյունքներով, սեփականության իրավունքով, նշված հողատարածքը տրամադրվել է Մյասնիկյան համայնքի մեկ այլ բնակչի:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մյասնիկյան համայնքի գործող ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ  մասի 1-ին կետով (3 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), նախկին համայնքապետին մեղադրանք է առաջադրվել՝ 315-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ):

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարը վերականգնել է համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

10:30 11.07.2025

Սերոբյանի «Շերիֆի» վստահ հաղթանակը․ ԵԼ

Տիրասպոլի «Շերիֆը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանը, ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 4-0 հաշվով ջախջախել է Կոսովոյի «Պրիշտինային»: Հեթ-տրիկ է գրանցել Բուրկինա Ֆասոն ներկայացնող հարձակվող Սիրիլ Բայալան: Սերոբյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ: Դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

10:13 11.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

10:00 11.07.2025

Թրամփը կարևոր հայտարարություն է անելու Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱ

09:45 11.07.2025

Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱ

Սերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...

Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ

09:31 11.07.2025

Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահ

Համաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

09:15 11.07.2025

Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակեր

Հուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին,  մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...

BACK_TO_TOP