Սևանա լճից սիգի որսը թեև թույլատրված չէ, բայց որսագողությունը շարունակվում է երկար տարիներ. SHANTNEWS-ի անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

Սևանա լճից սիգի որսը թեև թույլատրված չէ, բայց որսագողությունը շարունակվում է երկար տարիներ. SHANTNEWS-ի անդրադարձը

16:20 11.11.2019

Սևանա լճից սիգի որսը թեպետ թույլատրված չէ, բայց սիգի որսագողությունը շարունակվում է արդեն երկար տարիներ: Մեր նկարահանող խումբը եղել է մայրաքաղաքի մի քանի հատվածներում և արձանագրել ձկան անարգել վաճառք. Երևանում 300-700 դրամով կարելի է սիգ գնել, 500 դրամով` ձկնկիթ: Սա այն դեպքում, երբ լճում ձկների ձվադրման շրջանն է:

Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել արդյունագործական, գյուղատնտեսական և սոցիալական նպատակներով ձկնորսության, մասնավորապես «սիգ» ձկնատեսակի օգտագործման ոլորտում: «Սիգ» ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում 2017-2018թթ. պահածոյացման, արտահանման և այլ նպատակներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել:

Դատախազության այս հրապարակումը 4 ամիս առաջ էր՝ հուլիսի 16-ին: Հարուցվեց քրեական գործ` «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք էր խախտվել: ՀՀ-ում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով՝ սիրողական որս և ձկնորսություն, վճարովի է, իսկ օգտագործման պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հենց դատախազությանն էին տեղեկացրել.

«ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին» ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2014-2019թթ. հրամաններում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակներ չեն սահմանվել, ինչպես նաև սիգի սիրողական որսի և ձկնորսության պայմանագրեր չեն կնքվել, ինչը նշանակում է, որ ՀՀ տարածքում այս ձկնատեսակի որսն առհասարակ եղել է արգելված: Առհասարակ, արգելված որսը անարգել կատարում են նաև հիմա:

Հիշեցնենք, ձկների ձվադրման շրջանը հիմա է սկսվում:

Օրենքով արգելված, բայց որսված սիգ ու սիգի ձկնկիթ այսօր գտնելը դժվար չէ: Հեռուն գնալ էլ պետք չէ՝  մայրաքաղաքի տարբեր փողոցներում ու հենց մայթերին են վաճառում ու վերավաճառում: Արդյունքն էլ այն է, որ այսօր սիգի պաշարներն այնքան սահմանափակ են, որ նույնիսկ ձվադրման շրջանից հետո ցանկալի չէ այն որսալ: Իսկ ինչ ասել է «արդյունագործական պաշար»: Դա ձկների այն քանակն է, որը գոնե 1 անգամ արդեն ձվադրել է՝ որոշակի տարիքի են, չափսի ու քաշի:

Հիշեցնենք, ոչ վաղ անցյալում էր՝ 2005-ին, երբ Սևանի սիգի պաշարները ոչնչացման եզրին էին: Խոսենք թվերով՝ 90-ականների սկզբին Սևանում առկա ձկան պաշարները հասնում էին 30 000 տոննայի, այսօր ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գնահատմամբ՝ 10 անգամ պակաս՝ 3000 տոննա:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահն այցելել է Սյունիքի մարզ

16:52 29.07.2025

Նախագահն այցելել է Սյունիքի մարզ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը, արձանագրված առաջընթացն ու […] ...

Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

16:45 29.07.2025

Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ը

16:39 29.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 28-29-ը

Բացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️13-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, փաստաթղթի կեղծիքի, ☑️9 դեպք՝ խարդախության, ☑️8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, ☑️7 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️6 դեպք՝ խուլիգանության, ☑️5 դեպք՝ պաշտոնեական […] ...

Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը

16:28 29.07.2025

Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում շարունակվում է զավթված հողերը քաղաքին և երևանցիներին վերադարձնելու գործընթացը: Ապամոնտաժվել են Տիգրան Մեծի պողոտա 31Ա հասցեում ապօրինի տեղակայված սննդի կետերը։ ...

Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ

16:22 29.07.2025

Կոտայքի մարզում «Opel Astra»-ն մխրճվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ

Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Մարատ Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել […] ...

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

16:16 29.07.2025

Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որն իրացվեց հուլիսի 25-ին: Առավոտյան ժամը 5:00-ին մայրաքաղաքի Զաքյան փողոցում հայտնաբերվեց հուլիսի 21-ից զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող: Առանց հաշվառման հասցեի 27-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված […] ...

BACK_TO_TOP