Մինչև տարեվերջ Գյումրու փողոցներում կտեղադրվեն 5000 ճանապարհային նշաններ, տեսախցիկներ ու արագաչափեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+34.09 oC

Մինչև տարեվերջ Գյումրու փողոցներում կտեղադրվեն 5000 ճանապարհային նշաններ, տեսախցիկներ ու արագաչափեր

19:49 12.11.2019

Գյումրու վերանորոգված փողոցներում վարորդները խախտում են երթևեկության կանոնները՝ գերազանցում են արագությունն ու անտեսում գծանշումները: Սրան նպաստում է նաև այն, որ փողոցներում բացակայում են ճանապարհային նշանները:«Ճանապարհային երթևեկության ազգային խորհուրդ» ՀԿ-ն է ուսումնասիրություններ կատարել Գյումրու փողոցներում ու իրականացրել նաև իրազեկվածության բարձրացման ակցիաներ: Արդյունքում կոնկրետ գործողություններ են նախատեսվել, որոնք Գյումրիում երթևեկությունը կդարձնեն ավելի անվտանգ:Վերջին մեկուկես տարվա ընթացքում, ինչ Գյումրիում փողոցաշինական աշխատանքներն են, երթևեկությունն անկանոն է: Այն հատվածներում, որտեղ աշխատանքները դեռ ավարտված չեն, վարորդները ստիպված շրջանցում են, ճանապարհ գտնում՝ ով ինչպես կարող է:Իսկ այն փողոցներում, որոնք արդեն բարեկարգ են, գերազանցում են արագությունը: Գծանշումներն արված են, բայց ճանապարհային նշաններ ու տեսախցիկներ չկան, ինչն էլ վարորդներին արագությունը գերազանցելու և խախտումներ կատարելու առիթ էր տալիս։Արագության գերազանցումը միակ խախտումը չէ: Սայաթ Նովա, Գերցեն, Վ. Սարգսյան փողոցները, Հայուհու և Ազնավուրի հրապարակները գոտիավորված են, բայց վարորդներից շատերը, հատկապես վերադասավորման ու շրջադարձերի ժամանակ, խախտում են կանոններն ու չնախատեսված հատվածներում հատում գծանշումները՝ անգամ նախազգուշացնող լուսացույցների առկայության դեպքում:«Երևանում դուք շատ քիչ կարող եք տեսնել, որ մեքենան խախտի այն գիծը՝ մինչև զեբրային հասնելը, որովհետև հստակ  գիտի, որ կա տուգանք, Գյումրիում չկա, մենք կարող ենք ականատես լինել, որ մարդիկ անգամ կարմիրն անգամ դեռ չհանգած ու չփոխված կանաչի արդեն անցնում են խաչմերուկը՝ դրանով իսկ ստեղծելով երթևեկության վտանգավոր իրավիճակ»,- ասում է «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Պողոս Շահինյանը։«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է Գյումրու բոլոր կենտրոնական փողոցների երթևեկությունը: Պատկերն այսպիսին է, որ Գյումրիում վերանորոգված փողոցներում ճանապարհային նշանները բացակայում են, կամ դրանք երբեմն տեղադրված են լինում վարորդների համար ոչ տեսանելի հատվածներում։ Գյումրիում ինտենսիվ երթևեկությամբ փողոցներում նաև քիչ են կայանատեղիները, և մեքենաները կայանում են որտեղ պատահի, անգամ խաչմերուկներում, ինչը խոչընդոտում է երթևեկությանը։Երթևեկության կանոնները խախտում են նաև հետիոտները: Ճանապարհն անցնում են չնախատեսված հատվածներում։ Ըստ Գյումրիում անցկացված ուսումնասիրության՝ պատճառը ստորգետնյա կամ վերգետնյա անցումների պակասն է և ոչ միայն դա:Հետիոտների անվտանգությունն ապահովելու համար էլ Ճանապարհային ոստիկանությունը նախատեսում է Գյումրիում կրթական հաստատությունների մոտ սահմանված 40 կմ/ժ արագությունը 10-ով նվազեցնել: Այսինքն՝ այդ հատվածներում թույլատրելի արագությունը կլինի 30 կմ/ժ:

«Էստեղ խոսքն այն մասին է, որ 10 արագությունը տարբերություն է տալիս արգելակման ճանապարհում մեքենայի համար մինչև 10-15 մետր, 40 արագությունը եթե նվազեցնենք 30-ի, գրեթե 99 տոկոսով ապահովում է հետիոտների վրաերթի ենթարկվելու անվտանգությունը»,- նշել է Պողոս Շահինյանը։Երթևեկության կանոնակարգումը, ըստ մասնագետի, մեծապես կախված է փողոցների կահավորանքից։ Ճանապարհային ոստիկանությունն ու քաղաքապետարանը մինչև տարեվերջ տեղադրելու են հինգ հազար ճանապարհային նշաններ, նոր լուսացույցներ ու տեսախցիկներ։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

21:03 30.07.2025

Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում

Աթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:54 30.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

20:41 30.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցի

Գազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

20:25 30.07.2025

Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

20:14 30.07.2025

Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկան

Հուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...

SHANTNEWS

20:00 30.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP