19:46 12.11.2019
Գյումրու քաղաքապետարանի 2007 և 2008 թվականների արխիվային փաստաթղթերը չկան: Այս մասին այսօր Գյումրու ավագանու հերթական նիստում ասել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետարանն ունեցվածքի վերահաշվառում է անելու: 12 տարբեր շինություններ Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում են, բայց պարզվել է նաև, որ դրանք տարիներ առաջ օտարվել են ու ունեն սեփականաշնորհման վկայագրեր: Արդյոք այդ օտարումների համար եղե՞լ են ավագանու որոշումներ. «Գալա» խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հարցին ի պատասխան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանն ասել է.
«Ես չեմ կարող նման պատասխանատու հայտարարություն անել, թե այդ օտարումների համար ավագանու որոշումներ չեն եղել: Քանի որ արխիվում կան տարիներ, որոնց ընթացքում կատարված գործերը չենք գտնում: Այսպես ենք վարվում՝ մեր հանձնաժողովները գնում են տվյալ կառույցը, սեփականատիրոջից վերցնում են սեփականության վկայագիրը, այն պատճենահանում են, ինչն էլ մեզ հիմք է տալիս, որ տվյալ կառույցը մեր հաշվեկշռից հանենք, քանի որ այն տեր ունի»։
Իսկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է.
«Օրինակ՝ 2008 թվականի արխիվային փաստաթղթերը չկան, չկան նաև 2007-ի կեսի փաստաթղթերը»։
Քանի դեռ պարզ չէ՝ ավագանու որոշումներով են քաղաքապատկան կառույցները օտարվել, թե ոչ, վերահաշվառման նախագիծը ավագանին վերապահումներով ընդունեց: Որոշիչ դարձավ «Գալա» խմբակցության ավագանու անդամի առաջարկը:
«Ես առաջարկում եմ այս նախագիծն ընդունել վերապահումներով կամ լրացումներով: Այս օտարումների հետ կապված, համայնքի ղեկավարը կամ ավագանին դիմեն իրավապահ մարմիններին, որպեսզի պարզեն, թե ինչպես են կատարվել օտարումները: Եթե չկան փաստաթղթեր, ուրեմն տեղի է ունեցել քրեական հանցագործություն, իսկ եթե կան փաստաթղթեր, պարզապես մենք չունենք, դա արդեն ուրիշ հարց է»,- ասել է Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
Հանձնարարական եղավ քաղաքի գլխավոր ճարտարապետին՝ օտարված բոլոր կառույցների համար կադաստրային տվյալներն ուսումնասիրել: Նիստի օրակարգային մյուս հարցերը գումարային հատկացումներին էին վերաբերում: 7 մլն ամանորյա հին զարդարանքները վերանորոգելու ևս 11 մլն վերանորոգված փողոցներում նոր զարդարանքներ տեղադրելու համար: Սա ամանորյա հատկացումների չափն էր, որի մեջ մտնում են նաև փոփոխված տեսքով ու զարդարանքով տոնածառ ունենալու ծախսերը:
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...
11:42 22.07.2025
Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներըԱրդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...
11:36 22.07.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...