21:50 12.11.2019
Գյումրու քաղաքապետարանը փնտրում է նախկին տրոլեյբուսների գծերը։
Այս մասին հայտնի է դարձել այսօր՝ ավագանու հերթական նիստի ժամանակ։ Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը հայտնել է, որ քաղաքապետարանը հստակեցնում է հաշվեկշիռը և բոլոր կառույցները և գույքը, որոնք օտարված են, պետք է դուրս գրվեն հաշվեկշռից։
Գյումրու քաղաքապետը հետաքրքրվել է, թե արդյոք դուրս գրման ենթակա գույքի մեջ կան նախկին տրոլեյբուսների գծերը։ Լենա Ջիլավյանը պատասխանել է․
«Չէ, տրոլեյբուսի գիծ դեռ չեն գտել, Տրոլեյբուսի վարչությունն ենք գտել, դա անպայման պետք է դուրս գրվի»,- ասել է Լ.Ջիլավյանը։
Նա նաև նշել է, որ Կինո Հոկտեմբերի շենքը 10 տարուց ավելի օտարվել է, բայց գտնվում է հաշվեկշռում։ Իսկ Սամվել Բալասանյանը հիշեցրել է, որ տարիներ առաջ շենքը 150 մլն-ով վերականգնվել է, բայց օտարման ժամանակ գինն ընդամնեը 50 մլն է եղել։
Ավագանու անդամները հետաքրքրվել են, թե արդյոք տեղում է Գյումրիում հայտնի «Չայկա» մեքենան, որի անհետացման ու հայտնաբերման պատմությունը մոտ 7 տարի առաջ հայտնի դարձավ ամբողջ քաղաքին։ Քննարկման առիթ էր այն հարցը, թե արդյոք մեքենան համայնքապատկան է, և ինչպես է օտարվել, եղե՞լ է արդյոք այդ մասին ավագանու որոշում։
Սամվել Բալասանյանը պատասխանել է, որ մեքենանան դեռ իր տեղում է։
«Չայկա մեքնան կանգնած է, էդ մասերը իրենց պետք չէ, թող տան, դնենք, հավաքենք տանք` ՔԿԱԳ-ին, որ մեր էրեխեքը նստին, գոնե էդ Չայկով էրթան, Չայկեն կա, հեչ մարդ տեղից չի շարժել»:
Ինչպես SHANTNEWS-ն արդեն հայտնել էր , այսօրվա ավագանու նիստում հայտարարվել էր այն մասին, որ 12 կառույցների և գույքի օտարման վերաբերյալ փաստաթղթերը Գյումրwu քաղաքապետարանում բացակայում են։ Հանձնարարվել է քաղաքի գլխավոր ճարտարապետին ստուգել դրանց օտարման կադաստրային տվյալները։
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:20 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...