19:30 14.11.2019
30 տարի անց վերականգնվում է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի «Հյուրընկալություն» հարթաքանդակը: Այն զարդարում էր նախկին «Շիրակ» հյուրանոցի մուտքը:
Մեկ տարի առաջ նախկին հյուրանոցի տարածքում սկսվեցին նոր շենքի կառուցման աշխատանքները: Ներդրումային ծրագրով և կառավարության որոշմամբ` տարածքը հատկացվեց «Բասենի գովք» ընկերությանը:
Մասնավոր ներդրողին պարտադիր պահանջ ներկայացվեց պահպանել և վերականգնել հարթաքանդակը: Այժմ շինարարությանը զուգահեռ ընթանում է «Հյուրընկալություն» հարթաքանդակի ռեստավրացիան, իսկ աշխատանքներն իրականացնում են քանդակագործ Սարիբեկյան եղբայրները:
Լենինականի հայտնի ու ժամանակի ամենաշքեղ «Շիրակ» հյուրանոցի մուտքը զարդարած «Հյուրընկալություն» հարթաքանդակի աշխատանքները քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը ավարտել է 1977 թվականին, մեկ տարի անց շենքը հանձնվել է շահագործման:
Գյումրեցու հյուրընկալությունը բնորոշող որմնաքանդակը, ինչպես և 11-հարկանի հյուրանոցային համալիրը 1988-ին կանգուն մնացին, բայց շենքը վթարային դարձավ պահպանության բացակայության ու թալանի պատճառով: Որմնաքանդակը, որպես մշակութային արժեք, ևս հատուկ պահպանության չարժանացավ:
Քանդակի հեղինակի ահազանգերն ու խնդրանքները ևս անտեսվում էին: Բաց երկնքի տակ մնալով` որմնաքանդակը ոչ միայն խոնավությունից, այլև նախկինում կատարված ապամոնտաժման աշխատանքներից էր տուժել:
«Հիմնականում վերևի մասն էր քայքայված, կոտրված։ Երկրաշարժի հետևանքով դեմքերն էին վնասված, քարեր կային, որ երկրաշարժին էին կոտրվել»,- հարթաքանդակի վիճակն է ներկայացրել քանդակագործ Սարիբեկ Սարիբեկյանը։
Քանդակագործ Սարիբեկյան եղբայրները ստանձնել են զարդաքանդակի վերականգնման գործն արագ ավարտին հասցնելը: Քարի հետ աշխատանքում ամենաբարդը դիմային պատկերների վերականգնումն է: Վնասված հատվածները շատ են, աշխատում են այնպես, որ հյուրընկալ մարդուն վայել դիմապատկերները նույնությամբ պահպանվեն, ինչպես բնօրինակում էր: Կերպարների ամբողջականությունը վերականգնելուց բացի, մաքրում են կարմիր տուֆի սևացած հատվածները:
Նրանց համար կարևոր ու պատասխանատու աշխատանք է հայտնի քանդակագործի` ժամանակին հատուկ մրցանակի արժանացած զարդաքանդակի վերականգնումը: Գործը բարդացել է, քանի որ պահպանված չեն քանդակի գծագրերն ու էսքիզները:
«Ֆերդինանտ Առաքելյանը ճանաչված քանդակագործ էր, մենք էլ ուզում ենք, որ իր արածը չփչանա, չվերանա: Շատ զգույշ պիտի լինես, որ չշեղվես, քարը չվնասես, քանդակների տեսքը չաղավաղվի»,- նշում է Սարիբեկ Սարիբեկյանը:
Առայժմ վերականգնման աշխատանքները կատարվում են ամենամեծ հատվածում, որն ունի շուրջ 7 մետր երկարություն: Հարթաքանդակի շարունակությունը ավելի փոքր չափերի է և շինության աջակողմյան հատվածում, որը, ըստ մասնագետների եզրակացության, ավելի շատ է վնասված:
Պատկերները քայքայված են, քարերը` իրարից հեռացած: Կարմիր տուֆից հարթաքանդակը վերականգնումից հետո համադրելի կլինի նախկին հյուրանոցի հիմքերի վրա կառուցվող շենքի ճարտարապետությանը։
22:09 20.07.2025
Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...
21:40 20.07.2025
Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համարԻրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...
21:16 20.07.2025
Այրվել է մոտ 400 հակ անասնակերՀուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...
20:49 20.07.2025
Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...