11:38 15.11.2019
ԱԺ-ն քննարկում է 2020թ. բյուջեի նախագիծը: Արտահերթ ելույթով այսօր հանդես կգան 3 նախարարերներ: Մինչ այդ, մտքերի փոխանակություն է, որի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն առանձնացրեց այն կետերը, որոնք, իր կարծիքով, կարևորությամբ առանձնանում են:
«Կրթության մեջ կարևորում եմ 2 կետ՝ ռոբոտաշինության զարգացման ծրագիրը, որին մոտ 5 անգամ ավելի շատ գումար է հատկացվելու, քան 2018թ-ին: Այս ծրագրի շնորհիվ «Արմաթ» լաբորատորիաները հասանեի կլինեն գրեթե բոլոր դպրոցներում: Մյուս կարևոր պահը դպրոցական շենքերի, «Ապահով դպրոց» ծրագրի մեջ կատարվող 8 անգամ ավելի շատ ներդրումներն են լինելու: Անկախ նրանից, թե որ համայնքում է, Հայաստանում բոլոր աշակերտներն ունեն կրթական նույն պայմաններից օգտվելու իրավունք: Ինչքան շատ գումար հատկացնենք շենքային պայմանների բարելավմանը, այնքան ավելի լավ կրթություն կստանան Երևանից դուրս», ասաց Վարազդատ Կարապետյանը:
Սփյուռքի հետ կապված հարցերից նա կարևորեց և առանձնացրեց օտարերկրյա դպրոցներում հայոց լեզվի դասավանդման ծրագիրը, որտեղ մոտ 70 տոկոսով ավելի շատ գումար է հատկացվելու, քան 2018-ին: Ըստ նրա, սա պատասխանում է այն հարցին, թե ինչպիսի վերաբերմունք ունի Կառավարությունը, ԱԺ-ն հայոց լեզվի դասավանդմանն ընդհանրապես:
«Որ նախարարությունն ասում է՝ բուհերում հայոց լեզուն պարտադիր չլինի, քննարկումը պետք է տեղափոխվի այլ դաշտ: Բուհերին ասում ենք՝ դուք ունեք ակադեմիական ազատություն: Հայոց լեզու պետք է անցնենք դպրոցում, բուհում շարունակենք, բայց ինֆորմացիոն տեխնոլոգիաների մեջ դա մեկ այլ մասնագիտություն է, կենսաբանության մեջ՝ մեկ այլ: Բուհերն իրենք պետք է որոշեն, թե հայոց լեզուն ինչպես են շարունակում բուհերում։ Սա առողջ վերաբերմունք է դեպի հայոց լեզուն»,- նշեց նա:
Սոցիալական ոլորտում Վարազդատ Կարապետյանն առանձնացրեց երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների բնակարանաշինության ծրագրին ուղղված 6.5 անգամ ավելի շատ գումարը, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ աղետի գոտին պետք է դադարի աղետի գոտի համարվել:
Տարածքային զարգացման առումով կարևորեց մի քանի ծրագրեր, այդ թվում ճանապարհաշինությանը հատկացվող գումարի քառակի աճը:
«Մինչև 10 անգամ աճում է «Հյուսիս-Հարավի» տարբեր հատվածերին տրվող գումարը, Գյումրի քաղաքում ճանապարահաշինությանը տրամադրվող գումարներն են աճում: Եթե այս տեմպով ճանապարհաշինությունը շարունակենք, 3-4 տարի հետո կարող ենք ասել, որ ճանապարհաշինության խնդիրը լուծված է», – ընդգծեց պատգամավորը:
Վարազդատ Կարապետյանը խոսեց նաև ծրագրերից, որոնք ունեն բարելավման կարիք: Մասնավորապես, առանձնացրեց 2 ծրագիր՝ կապված Երևանի հետ․ մեկը՝ լուսավորության, մյուսը՝ ճանապարհների փոսալցման:
«Դրանց հատկացվող գումարները մեծ են, Երևանին նման գումար տրամադրելով՝ խախտում ենք համաչափ զարգացման ծրագիրը: Երևանի բյուջեն առանց այդ էլ 3 անգամ ավելի շատ է, քան Հայաստանի մյուս շրջանների ծրագիրը: ՓՄՁ, արդյունաբերության և տուրիզմին ուղղվող ծրագրերը պետք է փոփոխվեն»,- նկատեց Վարազդատ Կարապետյանը:
Մանրամասները` տեսանյութում:
00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիսՀուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
23:59 20.07.2025
Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համարԱֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...
23:48 20.07.2025
Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարումՀուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...
23:27 20.07.2025
Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատումՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...
23:00 20.07.2025
Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...