19:43 15.11.2019
Գյումրիի չբնակեցված տնակները կապամոնտաժվեն: Այս մասին կառավարության որոշման նախագիծ է պատրաստվում: Դատարկ տնակների թիվը Գյումրիում 586-ն է, որոնց բնակիչները հանրապետությունում չեն 10 տարուց ավելի:
Մինչ այս, չբնակեցված ժամանակավոր կացարանների ապամոնտաժման իրավունք քաղաքապետարանը չի ունեցել: Տնակների հաշվառման աշխատանքային խմբին առաջարկը ներկայացրել է «Շիրակ կենտրոնը» : Այն հավանության է արժանացել, և գործադիրը տնակների ապամոնտաժման իրավական հիմքերն ամրագրելու է հատուկ որոշմամբ: Այս ընթացքում Գյումրու տնակների թիվը մոտ 20-ով պակասել է բարեգործական ծրագրերով հատկացված բնակարանների հաշվին:
3 բանվորով, առանց տեխնիկայի օգնության, ձեռքի ուժով քանդեցին 31 տարվա տնակի պատը: Բնակիչները օրեր առաջ են նոր տուն տեղափոխվել: Բնակարանը բարերարներից նվեր է եղել ընտանիքին: Պարտադիր պահանջը՝ տնակի ապամոնտաժումն է: Տանտերերի հեռանալուց հետո տարածքը հանձնվել է բանվորներին: Քանդելուց էլ տեսակավորում են 31 տարվա տնակի տախտակներն ու թիթեղյա կոնստրուկցիաները:
«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունն այս գործընթացում միջնորդի դեր է կատարում: Սա այս տարվա ընթացքում Գյումրիում 16-րդ տնակն է, որ ապամոնտաժում են: Սա «Շիրակ կենտրոն»-ի նոր ծրագիրն է, որով Գյումրին չբնակեցված տնակներից է ազատում: Դատարկ տնակները ձեռք է բերում, ապամոնտաժում ու վերածում վառելափայտի: Վահան Թումասյանը տնակների հաշվառման ստեղծված աշխատանքային խմբի անդամ է նաև: Նույն առաջարկը հանձնաժողովականներին է ներկայացրել ՝ Գյումրիում դատարկ տնակները ապամոնտաժել հնարավոր է, եթե օրենսդրական կարգավորումներ կառավարությունն ընդունի:
«Ես ինֆորմացիա ունեմ, որ արդեն ավարտվում է: Ամբողջ իրավական փաթեթները կառավարությունը պատրաստել է: Հիմա մնում է՝ կառավարությունը համապատասխան որոշումը կայացնի, հանձնարարական արվի համայնքի ղեկավարին, և սկսեն դատարկ տնակներից քաղաքը մաքրել: Տասնյակ տնակներ վարձով են տրված, կամ տերերը բնակարան ստացել ու տնակը չեն քանդել»,- SHANTNEWS-ին ասել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը:
Տնակների ապամոնտաժման քաղաքապետարանի հանձնաժողովը վերջին մեկ ամսում ընդամենը 4 տնակ է ապամոնտաժել: Բոլորը Մուշ 2 /2 թաղամասի բնակիչներն են: Բնակարանները հիմա են որոշել սեփականաշնորհել, իսկ դրա համար ժամանակավոր կացարանի ապամոնտաժումը պարտադիր է: Այլ օրենսդրական կարգավորում, որը բնակարան ստացած բնակչին կպարտադրի հրաժարվել տնակից, առայժմ չկա:
«Վերջին մեկ ամսում 3-4 տնակ ենք ապամոնտաժել: 2010-ին Մուշ 2/2 թաղամասում շահագործված 1056 բնակարաններից 101-ը սեփականաշնորհված չէ, 30-ը տնակի ապամոնտաժման խնդիր ունի: Եվս 116 տնակ ապամոնտաժված չէ՝ 2012-ին հանձնված 1756 բնակարաններից: Կարմիր խաչի, «Լինսի» հիմնադրամի և Հանթսմանի հիմնադրամի միջոցներով 2000-2004 թվականներին կառուցված շենքներից տուն ստացածներից 33-ը տնակները չեն ապամոնտաժել: 20 տարի առաջ են բնակարաններ ստացել, բայց տնակները դեռ կան»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Գյումրու քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Մկրտիչ Դավթյանը:
Վերջին հաշվառումից հետո Գյումրիում 2818-ից ավելի տնակ կա: Ընտանիքներից ոչ մեկի նկատմամբ բնակարանային պարտավորություն պետությունը չունի, ըստ էության չունի, քանի որ տնակում ապրող 2818 ընտանիքները անօթևանի կարգավիճակ չունեն: Այսինքն՝ Գյումրին տնակներից ազատելու տարբերակները մի քանիսը պետք է լինեն՝ կախված տնակներում ապրող ընտանիքների կարգավիճակներից ու բնակարանային պատմություններից:
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:20 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...