Կառավարության և ՀՀ քաղաքացիների ոտքերից կախվել, նրանց ճահիճների մեջ քաշել և պահել չի ստացվելու. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+31.09 oC

Կառավարության և ՀՀ քաղաքացիների ոտքերից կախվել, նրանց ճահիճների մեջ քաշել և պահել չի ստացվելու. Նիկոլ Փաշինյան

17:08 18.11.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագիծը և առաջարկվող փոփոխությունները: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից:

Վարչապետը նշել է, որ վերը նշված օրինագիծը կարևոր և սկզբունքային է:

«Ինչի՞ց է առաջանում նման նախագիծ ունենալու և փոփոխություններ անելու անհրաժեշտությունը. առաջինը՝ այն արձանագրումից, որ մենք կրթական համակարգում ունենք լուրջ խնդիրներ: Եվ պետք է ուղիղ ասել, որ մեր կրթական համակարգը չի ապահովում մեր երկրի զարգացումը, առավել ևս չի ապահովում մեր երկրի, մեր ժողովրդի, մեր ազգի ձգտումները, ամբիցիաները, որոնք այսօր արդեն ձևակերպված են որպես կառավարության ծրագիր, որոնք ձևակերպվում են որպես ռազմավարություն և որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք:

Հետևաբար, ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարությունն այս հարցում գնալու է վճռական, սկզբունքային և հետևողական փոփոխությունների և այստեղ, ինչպես մի քանի անգամ ասել եմ, կառավարության և, ըստ էության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ոտքերից կախվելը և նրանց ճահիճների մեջ քաշելն ու այնտեղ պահելը չի ստացվելու: Ես ուզում եմ, որ սա մենք բոլորս հստակ արձանագրենք:

Բայց այս քաղաքական արձանագրումը բացարձակ չէ այն առումով, որ չենք կարող արձանագրել, որ մենք ճշմարտության միակ աղբյուրն ենք և գտել ենք բոլոր հնարավոր հարցերի բանալին: Այն, որ չի կարող այսպես շարունակվել՝ շատ հստակ է, բայց, բնականաբար, մենք ոչ միայն պետք է խնդիր դնենք համակարգը բարեփոխել, այլև համակարգը պետք է բարեփոխենք այնպես, որ ոչ միայն մեր հետագա բնականոն զարգացումն ապահովվի, այլև հնարավորինս կրճատենք բաց թողնված ժամկետը, որովհետև մինչ մենք այս ընթացքում կանգնել-մնացել ենք նույն տեղում, մեղմ ասած, այդ ընթացքում կրթական ոլորտում գլոբալ առումով շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, և մենք պետք է այլ ճանապարհներ ընտրենք այդ բաց թողնված ժամանակն ու բովանդակությունը լրացնելու համար:

Բայց այստեղ կարևոր է, որ կարողանանք իսկապես շատ շահագրգիռ, պրոֆեսիոնալ քննարկում նախաձեռնել և լսել բոլոր կարծիքները, լսված կարծիքներից դուրս բերել ռացիոնալը, այնտեղ, որտեղ կարող ենք առավել սրբագրել մեր դիրքորոշումները, առավել արդյունավետ դարձնել մեր բարեփոխումները, դա նույնպես պետք է անենք: Նկատի ունեմ, որ այս ողջ պրոցեսի մեջ առանցքային նշանակություն պետք է ունենա երկխոսությունը և, բնականաբար, այդ երկխոսությունը կառավարության առաջնահերթությունն է նույնպես, որովհետև ես համոզված եմ՝ ցանկացած բարեփոխում, բարեփոխման հաջողություն մեծապես կախված է նաև նրանից, թե ինչքանով են այդ բարեփոխման հետ առնչվող հնարավորինս մեծ թվով մարդիկ դա համարում իրենց սեփականը, իրենց հեղինակայինը:

Հետևաբար, մեր խնդիրն է՝ հեղինակների շրջանակը հնարավորինս ընդգծել: Չնայած սա էլ պետք է ասել, որ ՀՀ կառավարությունը, որն ունի ՀՀ ժողովրդի վստահությունը և աջակցությունը, ինքն իրենով կարող է հեղինակ լինել բոլոր այն դեպքերում, երբ մենք տեսնենք, որ երկխոսության մեր պատրաստակամությունն օգտագործվում է ոչ թե պրոցեսն առավել արդյունավետ դարձնելու համար, այլ այն դեպքում, երբ երկխոսության մեր պատրաստակամությունը փորձ կարվի օգտագործվել պրոցեսները կանգնեցնելու համար: Սա ուղղակի չի լինելու, և ուզում եմ բոլորս արձանագրենք և հստակ գնանք առաջ»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ օրինագծով նախատեսվում է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրում, անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին և բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք ներմուծում, «Առկա և հեռակա» ուսուցման համակարգի փոխարինում «լրիվ կամ մասնակի բեռնվածության» համակարգով, օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի կառավարման ապաքաղաքականացում:

Նախատեսվում է նաև բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարություն, ակադեմիական ազատություններ և հաշվետվողականություն, բուհերի և գիտական կազմակերպությունների վարչական աշխատակազմի, ակադեմիական կազմի երիտասարդացման խթանում, հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն դասընթացների՝ բոլոր մասնագիտությունների համար դասավանդումը բուհերի իրավասությանը վերապահելը և այլն:

Վարչապետը կարևորել է օրինագծի համալիր քննարկումը շահագրգիռ բոլոր կողմերի հետ և նշել, որ արդյունքում այն պետք է կոնցեպտուալ լուծում տա կրթության և գիտության ոլորտներում առկա խնդիրներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գումար կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից և ԱՄՆ-ից

13:00 22.07.2025

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գումար կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից և ԱՄՆ-ից

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ, հավանաբար, լրացուցիչ ֆինանսավորում կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և Միացյալ Նահանգներից։ Հուլիսի սկզբին ԱՄՀ-ի հաղորդակցության տնօրեն Ջուլի Կոզակը հայտարարեց, որ հիմնադրամը Ուկրաինայի ներկայիս վարկային ծրագրի հաջորդ վերանայումը կանցկացնի 2025 թվականի վերջին: Կիևի համար ընդլայնված ֆինանսավորման գործիքը նախատեսված է մինչև 2027 թվականը: «Եթե բազային սցենարը ենթադրում է, որ հակամարտությունը […] ...

Յոկիչը «մրցել է» գնացքի հետ

12:50 22.07.2025

Յոկիչը «մրցել է» գնացքի հետ

Ամերիկյան «Դենվեր Նագեթսի» սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը Չինաստանում «մրցել է» արագընթաց գնացքի հետ: Նրան տեսանկարահանողները հետաքրքրվել են, թե արդյոք հանրահայտ բասկետբոլիստը հաղթել է գնացքին: Յոկիչը պատասխանել է` «իհարկե»։   ...

AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը Ուկրաինա

12:40 22.07.2025

AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը Ուկրաինա

ՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

12:30 22.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:25 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

BACK_TO_TOP