ՀՀ ներկայացուցիչները մրցանակային տեղեր են զբաղեցրել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով մրցույթում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+35.09 oC

ՀՀ ներկայացուցիչները մրցանակային տեղեր են զբաղեցրել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով մրցույթում

10:11 19.11.2019

ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում անցկացվող «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթում Հայաստանի Հանրապետության 2 ներկայացուցիչների աշխատանքները 20 հազար տեսահոլովակների և պաստառների շարքում արժանացել են երկրորդ մրցանակի «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում:

«Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում մրցանակի է արժանացել  Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ Աննա Սարուխանյանի և Լուիզա Մելքոնյանի համատեղ ներկայացրած «Որտեղ խոսում է փողը, այնտեղ լռում է խիղճը» աշխատանքը, որը երկրորդ տեղը կիսել է Հարավաֆրիկյան Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների հեղինակած հոլովակների հետ: Այս անվանակարգում լավագույնն  է ճանաչվել Բելառուսի ներկայացուցչի աշխատանքը:

Իսկ «Լավագույն պաստառ» անվանակարգում երկրորդ պատվավոր տեղն զբաղեցրել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի Ոսկեհատ Թադևոսյանի «Վերջ կոռուպցիային» աշխատանքը, որն ընդամենը մեկ միավորով է զիջել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի հեղինակած պաստառին:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մոսկվայում, դեկտեմբերի սկզբին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ:

Հատկանշական է այն հանգամանքը, որ Հայաստանից ներկայացված աշխատանքները նման արդյունքներ են ապահովել միջազգային սույն մրցույթին մասնակցած 10 երկրներից ներկայացված ընդհանուր առմամբ ավելի քան 20 000 տեսահոլովակների և պաստառների պայմաններում: Ինչպես արդեն տեղեկացվել է 2019թ. «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթում ներգրավված են եղել ոչ միայն ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, այլ նաև BRICS-ի անդամ երկրները՝ Հնդկաստանը, ՉԺՀ-ն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Բրազիլիան:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է գալիս որպես նշված մրցույթի համակազմակերպիչ:

Մրցույթի շրջանակներում 14-ից մինչև 35 տարեկան քաղաքացիները, երիտասարդական ստեղծագործական խմբերը պետք է պատրաստեին և ներկայացնեին սոցիալական գովազդի պաստառներ և տեսահոլովակներ՝ դրանցում յուրօրինակ, ինքնատիպ, դիպուկ և տպավորիչ կերպով արտացոլելով իրենց պատկերացումները կոռուպցիայի՝ իբրև անհանդուրժելի սոցիալական, հասարակական երևույթի և դրա դեմ պայքարի, ամենատարբեր ոլորտներում դրա դրսևորումների, բացասական հետևանքների, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Հայաստանում աղետների ռիսկի կառավարմանը նվիրված միջգերատեսչական աշխատաժողով

19:11 22.07.2025

Տեղի է ունեցել Հայաստանում աղետների ռիսկի կառավարմանը նվիրված միջգերատեսչական աշխատաժողով

Հուլիսի 15-ից 17-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի համատեղ ջանքերով տեղի է ունեցել «Աղետների կառավարման կարողությունների վերլուծման, վտանգների նույնականացման, ռիսկերի գնահատման» հարցերին նվիրված աշխատաժողով։ Մասնակցել են ՀՀ տարբեր նախարարությունների, այդ թվում՝ ՆԳ նախարարության, կոմիտեների, Գիտությունների ազգային ակադեմիայի և Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ներկայացուցիչներ։ Եռօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվել և վերլուծվել են աղետների ռիսկերի […] ...

Էդգար Սևիկյանը բացառիկ տաղանդ ունի․ Ռոբի Քին

19:00 22.07.2025

Էդգար Սևիկյանը բացառիկ տաղանդ ունի․ Ռոբի Քին

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոն «Նոան» ուժերը կչափի հունգարական «Ֆերենցվարոշի» հետ։ Խաղից առաջ «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Ռոբի Քինը մամուլի ասուլիսի ժամանակ կիսվել է իր ակնկալիքներով, ինչպես նաև խոսել թիմի պատրաստվածության մասին։ «Ֆուտբոլիստներն անցել են ինտենսիվ մարզումների շրջան, քրտնաջան աշխատել են և այժմ պատրաստ են ցույց տալ իրենց լավագույն խաղը։ Մենք […] ...

Մեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել է

18:53 22.07.2025

Մեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ գողացել են Կոմիտասի պողոտայի սուպերմարկետներից մեկի մոտ կայանված իր «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելու ապակին: Համայնքային ոստիկանության Արաբկիրի և Բաղրամյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդը: Հուլիսի 19-ին նա Երևանի Նաիրի […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում

18:40 22.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում

Հուլիսի 22-ին, ժամը 09:57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...

Մեքենայի սրահում կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ կար

18:31 22.07.2025

Մեքենայի սրահում կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ կար

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ին վաշտի պարեկները հուլիսի 18-ի գիշերը՝ ժամը 2-ին, Սիլիկյան խճուղում ձերբակալել և «JAC» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 31-ամյա վարորդին ու 24 և 31 տարեկան երկու ուղևորին: 24-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է սպիտակ բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ և հայտնել, որ դրանցում […] ...

«Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները ԿԼ-ի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում

18:20 22.07.2025

«Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները ԿԼ-ի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում

«Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» իմացել են իրենց մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում։ «Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում կխաղա ԱԻԿ (Շվեդիա) – «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ։ «Արարատ-Արմենիան» ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելու դեպքում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի […] ...

BACK_TO_TOP