13:08 19.11.2019
«Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփի Դավոյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովում առաջարկվել է փոփոխություն կատարել: Ըստ այդմ, առաջարկվել է հանել առաջին հոդվածը, որը նախատեսում է գովազդ: Դա, ասում է, կարող է առաջացնել չհիմնավորված մենաշնորհ: Նպատակահարմար չի համարվել պետական նպատակային ծրագրերով քաղաքացիներին դեղատոմսով տրամադրվող դեղերի հանրային իրազեկում իրականացնելը: Դեղատոմսով տրվող դեղերը կարող են նշանակվել միայն բժշկի կողմից, հետևաբար, դրանց գովազդը դառնում է անիմաստ:
Դավոյանը նկատեց, որ երկրորդ հոդվածում էլ ոչ իրավական ձևակերպում կա:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը բարձրաձայնեց.
«Նախագծի ներկայացման ժամանակ անընդհատ ասվեց «հանրային իրազեկում»: Բայց հասկանում ենք, որ դա գովազդն է: Գովազդից բացի, ամենամեծ վտանգը նաև պետական մենաշնորհի ստեղծումն է: Կարող եք ԶԼՄ-ների միջոցով դեղորայքի մասին խոսել՝ արտադրող, ներկրող ընկերությանը տալով գերադասելի դիրք»:
Նա համաձայնություն տվեց բացասական եզրակացությանը:
«Իմ քայլ»-ից Լուսինե Բադալյանը նկատեց, որ օրենքի հետ խնդիր չկար, գովազդի հետ խնդիր կար.
«Առաջարկել ենք այդ կետը հանել: Եթե ինչ-որ մեկն ուզում է տեղեկատվություն ստանալ դեղի մասին՝ նրան ոչինչ չի արգելում»:
Ըստ պատգամավորի՝ հանրային գովազդի մասին խոսելը իմաստ չունի, իսկ ԶԼՄ-ներով հանրային իրազեկումը գովազդ է:
12:40 22.07.2025
AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը ՈւկրաինաՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...
12:30 22.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...
12:25 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...