Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որը հայտարարում է, որ ԼՂ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար․ Փաշինյանը՝ ռուս լրագրողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+32.09 oC

Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որը հայտարարում է, որ ԼՂ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար․ Փաշինյանը՝ ռուս լրագրողներին

10:10 20.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսաստանցի լրագրողների տարբեր հարցերի։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ԼՂ նախկին ղեկավարներն են, և ինքը տարբեր խոսակցություններում լսել է կարծիքներ, որ նրանց ճակատագիրը կարող է ազդեցություն ունենալ ԼՂ-ի վրա, ԼՂ-ի նկատմամբ ՀՀ վարչապետի հարաբերությունների վրա, Փաշինյանը պատասխանել է․

«Ինչպե՞ս դա կարող է ազդեցություն ունենալ։ Օրինակ, այժմ բնապահպանության նախկին նախարարը հետախուզման մեջ է, դա կարո՞ղ է ազդել Հայաստանի բնության նկատմամբ իմ վերաբերմունքի վրա, կամ ֆինանսների նախկին նախարարն այժմ բանտում է, դա կարո՞ղ է որևէ կերպ ազդել Հայաստանի ֆինանսների նկատմամբ իմ վերաբերմունքի վրա։

ԼՂ խնդիրը համար 1 հարցն է Հայաստանի անվտանգության և մեր երկրի ու ժողովրդի ապագայի համար։ Դուք ցիտում էիք բանաձևեր, ես, անկեղծ ասած, նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով, այլ ոչ թե իմ նախորդների բանաձևերով։ Ես այդ բանաձևի մասին արդեն խոսել եմ հրապարակային։ Ինչպիսի՞ն է իմ առաջարկած բանաձևը․ Ես ասել եմ, որ ԼՂ հակամարտության յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդ համար։ Ի դեպ, ես Հայաստանի առաջին առաջնորդն եմ, որը հայտարարում է, որ ԼՂ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար։ Դրա համար Հայաստանում ինձ քիչ չեն քննադատել՝ ասելով, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի առաջնորդը մտահոգվի կամ մտածի Ադրբեջանի ժողովրդի շահերի մասին։ Բայց ես վստահ եմ, որ եթե մենք խոսում ենք հակամարտության կարգավորման մասին, այլ ոչ թե կողմերից մեկի հաղթանակի կամ պարտության մասին, եթե մենք ցանկանում ենք երկարատև խաղաղություն և կայունություն, ապա մենք պետք է գտնենք այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի, ԼՂ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Եվ ես հույս ունեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես կանի նման հայտարարություն։ Եթե նա դա ասի, ապա դա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն բանակցային գործընթացում արձանագրելու իրական ճեղքում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 25-ին

12:48 25.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․81 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ: ...

Ես խորհուրդ եմ տալիս Սպերցյանին չգնալ այդ ակումբ և սպասել ավելի լուրջ առաջարկների․ Պիկուշչակ

12:35 25.07.2025

Ես խորհուրդ եմ տալիս Սպերցյանին չգնալ այդ ակումբ և սպասել ավելի լուրջ առաջարկների․ Պիկուշչակ

«Կրասնոդարի» նախկին հարձակվող Իգոր Պիկուշչակը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ իսպանական «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին։ «Ես չեմ կարծում, որ նա կտեղափոխվի «Ժիրոնա»։ Մուրադ Մուսաևը վերջերս ճիշտ նկատեց՝ ընտրությունը կախված է խաղացողից, բայց միևնույն է, սա այն ակումբը չէ, որին արժե լուրջ «կառչել»։ Վստահ եմ, որ նա ավելի լուրջ առաջարկներ կունենա։ Ես խորհուրդ […] ...

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

12:22 25.07.2025

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գեղամ Հովսեփյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգով սահմանված մի շարք խախտումներ (Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ): Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը և կառուցվածքը չեն ապահովել հոսքայնության, օդափոխության, մաքրման պահանջները, – շինության պատերի, առաստաղների, հատակի մակերևույթները պատրաստված […] ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Թաիլանդի և Կամբոջայի հակամարտության վերաբերյալ

12:10 25.07.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Թաիլանդի և Կամբոջայի հակամարտության վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ օրը արտակարգ փակ նիստ կանցկացնի՝ կապված Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ստեղծված իրավիճակի հետ, հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը մեկ օր առաջ կոչ էր արել հանդիպում անցկացնել։ «Հաշվի առնելով Թաիլանդի կողմից վերջերս իրականացված չափազանց լուրջ բնույթի հարձակումները՝ ես խնդրում եմ Ձեզ հրավիրել Անվտանգության խորհրդի շտապ նիստ՝ […] ...

SHANTNEWS

12:00 25.07.2025

SHANTNEWS

Իրանի և «Եվրոպական եռյակի» ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում

11:53 25.07.2025

Իրանի և «Եվրոպական եռյակի» ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում

Իրանի և «Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում՝ քննարկելու իրանական միջուկային ծրագրի իրականացման շուրջ առաջացած լարվածությունը, հաղորդում է ISNA գործակալությունը։ Փոխնախարարների մակարդակով բանակցությունները տեղի են ունենում «ԵՄ եռյակի» կողմից Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմը մինչև ամռան վերջ օգտագործելու սպառնալիքների ֆոնին, եթե Իրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա, որը կլուծի իրանական […] ...

BACK_TO_TOP