Քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+32.09 oC

Քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ

12:36 20.11.2019

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանպետ Հովսեփ Կուբատյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում,

Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումները և դիմանկարային նմանությունները,

Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը. «2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»

Հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված գործի հեղինակը պարգևատրվում է 2 մլն դրամով

Մանրամասները՝ https://www.yerevan.am/am/announcement/haytararowt-yown-183/»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

12:22 25.07.2025

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գեղամ Հովսեփյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգով սահմանված մի շարք խախտումներ (Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ): Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը և կառուցվածքը չեն ապահովել հոսքայնության, օդափոխության, մաքրման պահանջները, – շինության պատերի, առաստաղների, հատակի մակերևույթները պատրաստված […] ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Թաիլանդի և Կամբոջայի հակամարտության վերաբերյալ

12:10 25.07.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Թաիլանդի և Կամբոջայի հակամարտության վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ օրը արտակարգ փակ նիստ կանցկացնի՝ կապված Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ստեղծված իրավիճակի հետ, հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը մեկ օր առաջ կոչ էր արել հանդիպում անցկացնել։ «Հաշվի առնելով Թաիլանդի կողմից վերջերս իրականացված չափազանց լուրջ բնույթի հարձակումները՝ ես խնդրում եմ Ձեզ հրավիրել Անվտանգության խորհրդի շտապ նիստ՝ […] ...

SHANTNEWS

12:00 25.07.2025

SHANTNEWS

Իրանի և «Եվրոպական եռյակի» ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում

11:53 25.07.2025

Իրանի և «Եվրոպական եռյակի» ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում

Իրանի և «Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում՝ քննարկելու իրանական միջուկային ծրագրի իրականացման շուրջ առաջացած լարվածությունը, հաղորդում է ISNA գործակալությունը։ Փոխնախարարների մակարդակով բանակցությունները տեղի են ունենում «ԵՄ եռյակի» կողմից Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմը մինչև ամռան վերջ օգտագործելու սպառնալիքների ֆոնին, եթե Իրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա, որը կլուծի իրանական […] ...

Պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ դրամ. Քննչական կոմիտեն ամփոփում է 2025 թվականի առաջին կիսամյակը

11:40 25.07.2025

Պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ դրամ. Քննչական կոմիտեն ամփոփում է 2025 թվականի առաջին կիսամյակը

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվում են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեում քննված 56.814 քրեական վարույթից ավարտվել է 18.969-ը՝ նախորդ տարվա 17.887-ի համեմատ, այսինքն աճել է 1082-ով: Նշված 18.969 քրեական վարույթից 6111-ը՝ 6547 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ նախորդ տարվա 5127-ի համեմատ, այսինքն աճել է 984-ով, իսկ 12.858-ը կարճվել […] ...

Սիսիանի բնակիչը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան

11:28 25.07.2025

Սիսիանի բնակիչը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքն ամենօրյա է նաև Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների համար: Հերթական արդյունքը հուլիսի 22-ին էր: Սիսիան քաղաքի 62-ամյա բնակիչը բաժին է բերել երկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: ...

BACK_TO_TOP