08:47 28.11.2019
Պանկիսի կիրճի Սակոբիանո գյուղում տեղի ունեցած կռվի հետևանքով 1 մարդ է սպանվել, 4-ը հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ սկսվել է հետաքննություն՝ կանխամտածված սպանության հոդվածով: Ձերբակալվածներ դեռևս չկան։
Տեղի բնակիչները չեն բացառել, որ միջադեպը կարող է կապված լինել Պանկիսի կիրճում «Խոդորի 3» ՀԷԿ-ի կառուցման շուրջ վերսկսված խոսակցություննրի հետ:
«Առճակատումը տեղի է ունեցել երկու ընտանիքների միջև … Նախկինում նրանք ունեցել են ինչ-որ կոնֆլիկտ, վեճ, անձնական որոշ խնդիրներ, այսօր դրա շարունակություն եղել է: Կա նաև հիդրոէլեկտրակայանի թեման»,- ասել է համագյուղացիներից մեկը:
Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 21-ին իրավիճակը Պանկիսի կիրճում լարվել էր այն բանից հետո, երբ բնակիչները փորձել են խոչընդոտել կիրճում նոր ՀԷԿ-ի կառուցմանը՝ պատճառաբանելով, որ այն կրճատում է իրենց անասունների արոտավայրերն ու աղտոտում շրջակա միջավայրը: Բախում էր տեղի ունեցել մայրաքաղաքից ժամանած հատուկ ջոկատայինների ու տեղացիների միջև: Ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների դեմ:
Պանկիսի կիրճը վրաց-ռուսական սահմանից հեռու է 60 կմ-ով և դրանից առանձնացված է լեռնաշղթայով: Կիրճում բնակվում են XVI-XIX դդ Հյուսիսային Կովկասից ներգաղթած քիստ-չեչենների սերունդները: Կիրճը Թբիլիսիից բաժանում է մոտ 3 ժամվա ճանապարհ, սակայն բոլորովին այլ աշխարհ է ՝ իր ավանդույթներով և կոպիտ՝ չգրված օրենքներով: Սա բավականին փակ համայնք է: Տեղի բնակիչները դժկամորեն են շփվում լրագրողների և այցելուների հետ՝ բոլորին բաժանելով ընկերոջ կամ թշնամու:
10:31 09.06.2025
2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...
10:25 09.06.2025
ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներինՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...
10:20 09.06.2025
ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածելՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...
10:15 09.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:10 09.06.2025
Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացըԱյսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...
10:05 09.06.2025
ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներՀունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...