Գյումրիում տեղացել է առաջին ձյունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Գյումրիում տեղացել է առաջին ձյունը

19:15 28.11.2019

Երեկվանից Շիրակի մարզում ձյուն է տեղում: Երեկոյան դժվարանցանելի է եղել հատկապես Գյումրի-Բավրա ճանապարհի Վարդաղբյուր գյուղի հատվածը: Մաքրման աշխատանքներ են տարվել մարզի հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին, բայց, բացի ճանապարհաշինարարների աշխատանքից, ջերմաստիճանի բարձրացումը նպաստեց, որ ճանապարհները բաց մնան: Իսկ Գյումրիում փողոցներում մաքրման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն չի զգացվել: Գյումրիի համար ձյունն առաջինն էր, ինչը ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին մտածելու առիթ էր քաղաքապետարանի համար:

25 օր առանց տեղումների, որից հետո առատ ձյուն…

Շիրակի մարզում ձյունն այս տարի ուշացել էր: Վերջին անգամ նոյեմբերի 1-ին կարճատև տեղացել էր Աշոցքում ու Ամասիայում, իսկ Գյումրիում տեղումներն անձրևի տեսքով էին: Շիրակի մարզին ոչ բնորոշ չոր եղանակներից հատկապես դժգոհող գյուղատնտեսներին երեկ երեկոյան արդեն առատ ձյունն ուրախացրեց: Աշոցքում, Ամասիայում ու Լանջիկում ճանապարհների առանձին հատվածներ երեկոյան դժվարանցանելի էին: Վարդաղբյուրի հատվածում անգամ արգելափակված բեռնատարներ են եղել:

Վիճակը շտկել են գիշերվա ընթացքում կատարած մաքրման աշխատանքները: Առավոտյան նաև ջերմաստիճանի բարձրացումը օգնեց, ու եկած ձյունն արագ հալվեց: Գյումրիի համար ձյունն առաջինն էր ու շատ քիչ, բայց սպիտակով ծածկված պուրակները, ծառերն ու թփերը, սրան գումարած նաև հրապարակում տեղադրվող տոնածառը ձմեռային ու նախատոնական տրամադրություն էին ստեղծել:

Ռուս զբոսաշրջիկները հասցրել էին Գյումրիում առաջին ձյան ոչ այնքան հաճելի հետևանքները տեսնել: Նրանք SHANTNEWS.am-ին պատմել են, որ Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռը երեկ երեկոյան ձյան պատճառով մոտ մեկ ժամ երկնքում պտտվելուց հետո է միայն կարողացել բարեհաջող վայրէջք կատարել:

Այսօր արդեն զբոսաշրջիկները հիանում էին քաղաքի պատմաճարտարապետական կառույցներով ու եղանակով:

Փողոցներում ու մայթերին ձյունը, սակայն, քաղաքապետարանը չէր մաքրել: Կոմունալ ծառայության տնօրենը նշեց, առայժմ գործ անելու անհրաժեշտություն չի առաջացել` ձյունը հալչում է, բայց ձմեռային սպասարկման աշխատանքները գրեթե պատրաստ են, ընդամենը մի քանի տոննա ավազ է մնացել կուտակելու:

«Ունենք 28 տոննա աղ: Ինչ անհրաժեշտ է, ունենք պահեստավորած: Կան տեխնիկական բնութագրեր, որոնցով ուսումնասիրել ու հաշվարկել ենք, թե ինչ քանակով խառնենք աղը խարամին, որպեսզի ասֆալտը չվնասվի: Ամեն ինչ ուսումնասիրել ենք, որ նոր փողոցներում, ինչու չէ նաև հներում, հետագայում խնդիրներ չառաջանան»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետ Վարդգես Սամսոնյանը:

Ընդհանուր առմամբ, Գյումրիում ձմեռային սպասարկում պահանջող փողոցներն ավելացել են: Սա փողոցաշինության արդյունքում է: Հիմնանորոգված երկրորդական փողոցները ևս սպասարկելու են: Նոր փողոցներում խնդիր է դրված մաքրել այնպես, որ ասֆալտը չվնասվի: Մաքրման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար սուբվենցիոն ծրագրով Գյումրիի քաղաքապետարանը հայտ էր ներկայացրել 4 ունիվերսալ մեքենաներ ձեռք բերելու համար, որոնք ձմռանը օգտագործելու են փողոցները մաքրելու համար, իսկ ամռանը ջրցանների դեր են կատարելու:

Սուբվենցիոն հայտը հաստատվել է, բայց ծրագիրն ուշանում է: Կառավարության հետ բանակցությունների արդյունքում ժամկետներ են սահմանել՝ մեքենաներից երկուսը Գյումրի կհասնեն դեկտեմբերի վերջին, մյուս երկուսը՝ հունվարի սկզբին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:20 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

12:12 22.07.2025

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

Մեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:05 22.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

SHANTNEWS

12:00 22.07.2025

SHANTNEWS

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

11:48 22.07.2025

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...

BACK_TO_TOP