Շիրակի մարզի ջրամբարները ձմեռացման են գնացել ջրի շատ քիչ պաշարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Շիրակի մարզի ջրամբարները ձմեռացման են գնացել ջրի շատ քիչ պաշարով

19:00 29.11.2019

Շիրակի մարզում անցնող գյուղատնտեսական տարին անհաջող էր: Նախ` մի քանի անգամ ցանքերը տուժեցին կարկտահարությունից, որին հաջորդեց երաշտը: Ամբողջ ամռան ընթացքում տեղումները քիչ էին, իսկ աշնանն ընդհանրապես չեղան: Դրա հետևանքով մարզի ջրամբարներում կուտակված ջուրը շատ արագ սպառվեց: Մասնավորապես, Արթիկի տարածաշրջանում ոռոգման սեզոնը ժամանակից շուտ է փակվել, որովհետև Վարդաքարի ջրամբարում ամռանը մնացել էր մեռյալ ծավալի ջուր: Աշնան ընթացքում էլ ջրօգտագործող ընկերությունը ջուր չի կարողացել կուտակել, և հիմա Շիրակի մարզի ջրամբարները գնացել են ձմեռացման ջրի շատ քիչ պաշարներով:

Ջրի նվազագույն կամ մեռյալ ծավալ… Սա այն քանակությունն է, որն անհրաժեշտ է ջրամբարներում կենսաբազմազանությունը պահպանելու համար: Այս տարի այդ նվազագույն ծավալին Շիրակի մարզի 2՝ Վարդաքարի ու Սառնաղբյուրի ջրամբարները շուտ են հասել, ինչի պատճառով էլ ոռոգման սեզոնը ժամանակից շուտ են ավարտել:

Արթիկի տարածաշրջանի գյուղերում կարտոֆիլը ու աշնանացանը չեն հասցրել ջրել: Ցածրադիր գյուղերին ամբողջ ամռան ընթացքում ընդամենը երկու անգամ է ոռոգման ջուր հասել: Վարդաքարի ջրամբարի տարողությունը 7 մլն խորանարդ մետր է: Այժմ այստեղ ընդամենը 430 հազար խորանարդ մետր ջուր կա: Սա մեռյալ ծավալից շատ քիչ՝ ընդամենը 130 հազարով է ավելի:

Նույն վիճակը նաև Սառնաղբյուրի ջրամբարում է: 6 մլն խորանարդ մետր տարողություն ունեցող ջրամբարը ձմեռացման է գնացել 390 հազար խորանարդ մետրով: Նախորդ տարիներին այս ջրամբարներում սեզոնի ավարտին ավելի շատ ջուր էր մնում:

«Ջրի խիստ պակաս ունենք Վարդաքարի և Սառնաղբյուրի ջրամբարներում: Ոռոգումն էլ է կիսատ ընթացել, չեն լցվել ջրամբարները նորմայի սահմաններում: Պատճառը տեղումներն են: Աշունն ավարտվում է, բայց անձրևներ չենք ունեցել: Աշնանացանը շատ գյուղերում փչացավ: Խոնավություն չեղավ: Այս տարվա տեղումները միայն կարկտի տեսքով էին: Միայն լավ կարկուտ եկավ, որը գյուղատնտեսությանը միայն վնաս էր »,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Շիրակ ՋՕ» ընկերության ջրօգտագործման բաժնի պետ Արթուր Սիմոնյանը:

Աշնանացանի վիճակի մասին գյուղապետերը տեղյակ են պահել էկոնոմիկայի նախարարությանը: Այս տվյալները կարևոր են հաջորդ տարի գարնանը հացահատիկի սպասվող բերքը հաշվարկելու համար: Դիմումում նաև պատճառներն են ներկայացրել, որ ոռոգման ջուր սեզոնին իրենց չի հասել: Համեմատաբար շատ ջուր կուտակվել է Կառնուտի ջրամբարում:

Մասնագետը բացատրում է՝ ի տարբերություն Վարդաքարի և Սառնաղբյուրի ջրամբարների, Կառնուտը սեզոնին դոտացիոն մուտքեր ունի Արփիի ջրամբարից, ինչն էլ ապահովել է, որ Կառնուտի ջրամբարը ձմեռացման գնա 6 մլն 500 հազար խորանարդ մետր ջրով:

Արփիի, Մանթաշի ու Ախուրյանի ջրամբարները «Շիրակ» ջրօգտագործող ընկերության սպասարկման տակ չեն ու լցվածության մասին հստակ տվյալներ չունեն, բայց նշում են, թե ջուրը քիչ է բոլոր ջրամբարներում: Հիմա հույսը ձմռան տեղումներն են: Համենայն դեպս, նշում են, թե նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ ջրամբարները ձմեռացման գնացել են շատ քիչ ջրի պաշարով, իսկ հետո գարնան ձնհալը ապահովել է անհրաժեշտ քանակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:20 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

12:12 22.07.2025

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

Մեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:05 22.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

SHANTNEWS

12:00 22.07.2025

SHANTNEWS

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

11:48 22.07.2025

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...

BACK_TO_TOP