15:31 29.11.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հետ ստորագրվել են «Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» և «Ջուջևան գյուղում խմելու ջրի մատակարարման» դրամաշնորհային պայմանագրեր:
Պայմանագրերը ստորագրել են մի կողմից ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, մյուս կողմից՝ Մեղրիի մանկապարտեզի տնօրեն Սյուզան Սարգսյանը և «Զարգացման համայնքային կենտրոն» ՀԿ տնօրեն Հասմիկ Ազիբեկյանը: Ստորագրմանը ներկա են եղել «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչները:
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նախարար Սուրեն Պապիկյանի և նախարարության անունից ողջունել է դեսպանության ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել Հայաստանում իրականացվող թիրախային ծրագրերին ակտիվ մասնակցության համար: Վ. Տերտերյանը կարևորել է սահմանային երկու համայնքներում նախատեսվող ծրագրերը և վստահություն հայտնել, որ համագործակցության այն ձևաչափը, որը դրված է ծրագրերի իրականացման հիմքում, արդյունավետության առաջնային նախապայմաններից է լինելու, և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքներում:
Իր հերթին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան շնորհակալություն է հայտնել նախարարությանն աջակցության համար և ընդգծել ծրագրերի իրականացման ընթացքում նախարարության հետ համագործակցության կարևորությունը: Դեսպանը պատահական չի համարել համայնքներին ուղղված պայմանագրերի ստորագրումը նախարարությունում անցկացնելու նախաձեռնությունը, քանի որ Հայաստանի ապագան տեսնում է համայնքային և տարածքային զարգացման, համայնքային ենթակառուցվածքների բարելավման մեջ:
«Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» դրամաշնորհային ծրագիրը (51,154 ԱՄՆ դոլար) իրականացվելու է «Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ և նպատակ ունի Մեղրիի միակ մանկապարտեզում տեղադրել արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ: Համակարգը հնարավորություն կտա մանկապարտեզին խնայել էներգիա և ստանալ տարեկան 940-1050 դոլար եկամուտ՝ ավելցուկային էներգիան պետությանը վաճառելով:
«Ջուջևան գյուղում խմելու ջրի մատակարարման» դրամաշնորհային ծրագրով (68,382 դոլար) կլուծվի Ջուջևան գյուղում 135 տնային տնտեսությունների (600 բնակիչ) խմելու ջրի մատակարարման խնդիրը՝ Ջուջևանից 3 կմ հեռավորության վրա գտնվող բնական աղբյուրներից ջրավազան, ինչպես նաև գյուղից դեպի ջրավազան և ջրավազանից դեպի գյուղ ջրագծեր կառուցելու միջոցով:
18:23 18.06.2025
Անհետ կորածների հարազատներն ԱԱԾ տնօրենի փոխվելու համար անհանգստանալու կարիք չունեն, բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ ենՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհետ կորած զինվորների հարազատներն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխության փաստի առնչությամբ անհանգստանալու կարիք չունեն, քանի որ անհետ կորածների և գերիների հետ կապված հարցերի շուրջ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը նշել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի […] ...
18:16 18.06.2025
28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել էԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով հունիսի 14-ին ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդին և 28-ամյա ուղևորին։ Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված պահեստատուփով ատրճանակի նմանվող առարկա։ Մեքենայի սրահից վարորդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որում եղել է կիսամոխրացված հետքերով կաթուցիչ։ Ուղևորը ձերբակալվել է։ […] ...
18:10 18.06.2025
«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերըՀայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Այաքս», հայտնում է Спорт-Экспресс-ը: Նիդերլանդական ակումբը տևական ժամանակ անց կրկին հավակնում է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն: Սպասվում է, որ ամռանը նիդերլանդցիները տրանսֆերը գնելու փորձ կկատարեն: 2023 թվականի ամռանն «Այաքսը» 9 միլիոն եվրո էր առաջարկել «Կրասնոդարին» Սպերցյանի տրանսֆերի համար, սակայն հետո ակումբի վերահսկիչ խորհրդի անդամնեը որոշել […] ...
17:51 18.06.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։ […] ...
17:39 18.06.2025
Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովըՀունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։ Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի […] ...