Գեղարքունիքի մարզի դպրոցներին միևնույն տնտեսվարողի կողմից ապրանքներ մատակարարելու գործընթացում կոռուպցիոն չարաշահումների առկայությունը կպարզվի հարուցված քրգործի շրջանակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Գեղարքունիքի մարզի դպրոցներին միևնույն տնտեսվարողի կողմից ապրանքներ մատակարարելու գործընթացում կոռուպցիոն չարաշահումների առկայությունը կպարզվի հարուցված քրգործի շրջանակում

15:21 29.11.2019

04.10.2019թ. www.hetq.am կայքում հրապարակվել է «34 միլիոն դրամի գնումներ Գեղարքունիքի մարզպետարանի վարչության պետի եղբոր ՍՊԸ-ից» վերտառությամբ հոդվածը, որն իրականացված ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էր ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազություն: Մարզի դատախազության հանձնարարությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստվել են նյութեր: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազությունից։

Ձեռք բերված տվյալներով հաստատված է համարվել, որ յուրաքանչյուր տարի պետության կողմից ուսումնական գործընթացը կազմակերպելու համար կրթօջախներին գումար է հատկացվել, որով դպրոցների տնօրինությունը ձեռք է բերել դասավարման մատյաններ, օրագրեր, գրենական պիտույքներ, անհրաժեշտ այլ պարագաներ։

Այդ նպատակով Գավառի տարածաշրջանի մի շարք դպրոցներ 2017-2019թթ. պետության կարիքների համար մեկ անձից գնումների ընթացակարգի պահպանմամբ ապրանքի մատակարարման պայմանագրեր են կնքել «Բայազետ-96» ՍՊԸ-ի հետ, որի խանութ սրահից էլ, բանկային փոխանցումների միջոցով կատարված վճարմամբ, ձեռք են բերել դպրոցական պարագաները: Միաժամանակ պարզվել է, որ «Բայազետ-96» ՍՊԸ-ն պատկանում է Գեղարքունիքի մարզպետարանի կրթության և գիտության վարչության պետի եղբորը, իսկ ընկերությունը ապրանքներ է մատակարարել նաև Գավառի թիվ 1 հատուկ դպրոցին, որի տնօրենը հանդիսանում է նրանց քույրը:

Ըստ նախապատրաստված նյութերի՝ ընկերությունը մրցութային ընթացակարգով Գավառի թիվ 1 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ին, գրենական պիտույքներից բացի, մատակարարել է նաև տնտեսական ապրանքներ և սննդամթերք՝ պայմանագրով նախատեսված տեխնիկական-բնութագրին, գնման ժամանակացույցին և ծավալներին համապատասխան:

Ելնելով դրանից՝ հետաքննության մարմինը եզրակացրել է, որ նյութերի նախապատրաստմամբ ձեռք չեն բերվել տվյալներ առ այն, որ ընկերության և մարզպետարանի ենթակայության ներքո գտնվող մի շարք դպրոցների միջև պայմանագրերի կնքման գործընթացում ընկերության տնօրենի և Գեղարքունիքի մարզպետարանի կրթության և գիտության վարչության պետի եղբայրներ լինելու հանգամանքը որևէ ազդեցություն է ունեցել, և գնումների գործընթացում չարաշահումներ են եղել: Արդյունքում կայացվել է հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:

Սակայն Գեղարքունիքի մարզի դատախազությունում նախապատրաստված նյութերի ուսումնասիրման և կայացված վերոնշյալ դատավարական որոշման օրինականության ստուգման արդյունքում դատախազը հանգել է եզրակացության, որ նախ՝ հետաքննության մարմնի տրամադրության տակ չեն եղել նման եզրահանգման գալու համար բավարար փաստական տվյալներ: Բացի դրանից՝ նկատի ունենալով հատկապես, որ գրենական պիտույքներից բացի, ի տարբերություն այլ դպրոցների, սննդամթերք, տնտեսական այլ ապրանքներ մատակարարելու պայմանագրեր են կնքվել փոխկապակցված անձանց կողմից ղեկավարվող այս դպրոցի և նման ուղղվածություն չունեցող ՍՊԸ-ի միջև, նյութերի նախապատրաստման սահմանափակ դատավարական ժամկետների պատճառով բավարար ստուգման չի ենթարկվել գնման գործընթացում օրենսդրական պահանջների պատշաճ կատարման հանգամանքները:

Ելնելով դրանից՝ դատախազը գտել է, որ իրականացված գնման գործընթացների օրինականությունը, մատակարարման գործընթացի կազմակերպման վրա դպրոցի և մատակարար ընկերության ղեկավարների փոխկապակցված լինելու հանգամանքների ազդեցությունը հնարավոր է պարզել և առկա կասկածները փարատել միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով՝ հարուցված քրեական գործի շրջանակներում առավել լայն քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների գործիքակազմի կիրառման պայմաններում, դատախազը վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի որոշումը և ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP