17:23 29.11.2019
«Պատգամավորը ինչ-որ ուսումնասիրություններ է արել, որտեղ կան հետաքրքիր էլեմենտներ, ինչը չի նշանակում, որ այդ էլեմենտները ամբողջական են և պետք է մտնեն արդեն որպես օրենք: Բայց այստեղ կան հետաքրքիր առաջարկներ, որոնք կարող են ներառվել նաև այլ օրենքների մեջ»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայկ Սարգսյանի՝ շրջանառության մեջ դրած օրինագծին, ասաց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նաև նշեց, որ օրինագիծը դեռ պետք է երկար ճանապարհ անցնի, ընդհուպ մինչև հանձնաժողով, քննարկումներ, իսկ քննարկումներում որևէ բաց հարց չի մնալու:
«Շրջանառության մեջ դրված է նաև մեկ այլ գաղափար, որին համահեղինակ ենք ես, Մխիթար Հայրապետյանը և Արման Բաբաջանյանը: Այդտեղ առաջարկում ենք բավական խստացված իրավակարգավորումներ 27 տարին լրացած, զինծառայություն չանցած մեր քաղաքացիների համար և առաջարկել ենք այնպիսի մեխանիզմներ, որ մեր պատկերացմամբ լուծելու են նաև այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսին է առաջնագծի լուրջ փոփոխությունը»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:
18:23 18.06.2025
Անհետ կորածների հարազատներն ԱԱԾ տնօրենի փոխվելու համար անհանգստանալու կարիք չունեն, բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ ենՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհետ կորած զինվորների հարազատներն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխության փաստի առնչությամբ անհանգստանալու կարիք չունեն, քանի որ անհետ կորածների և գերիների հետ կապված հարցերի շուրջ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը նշել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի […] ...
18:16 18.06.2025
28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել էԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով հունիսի 14-ին ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդին և 28-ամյա ուղևորին։ Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված պահեստատուփով ատրճանակի նմանվող առարկա։ Մեքենայի սրահից վարորդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որում եղել է կիսամոխրացված հետքերով կաթուցիչ։ Ուղևորը ձերբակալվել է։ […] ...
18:10 18.06.2025
«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերըՀայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Այաքս», հայտնում է Спорт-Экспресс-ը: Նիդերլանդական ակումբը տևական ժամանակ անց կրկին հավակնում է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն: Սպասվում է, որ ամռանը նիդերլանդցիները տրանսֆերը գնելու փորձ կկատարեն: 2023 թվականի ամռանն «Այաքսը» 9 միլիոն եվրո էր առաջարկել «Կրասնոդարին» Սպերցյանի տրանսֆերի համար, սակայն հետո ակումբի վերահսկիչ խորհրդի անդամնեը որոշել […] ...
17:51 18.06.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։ […] ...
17:39 18.06.2025
Տավուշում մեկնարկել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության փորձագիտական համաժողովըՀունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։ Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի […] ...