Իրաքի վարչապետը որոշեց հրաժարական տալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+24.09 oC

Իրաքի վարչապետը որոշեց հրաժարական տալ

16:55 29.11.2019

Իրաքում շարունակվող ցույցերի ֆոնին երկրի վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդին քիչ առաջ հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ուղարկելու խորհրդարանին։ Այս մասին րոպեներ առաջ հայտնեցին միջազգային լրատվամիջոցները։

Հրաժարականը ներկայացվել է այն բանից հետո, երբ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ուժայինները կրակ էին բացել ու սպանել ցուցարարներին։ Դրանից հետո երկրի շիական հոգևորական առաջնորդ այաթոլլա Ալի Սիսթանին խորհրդարանին կոչ էր արել չաջակցել երկրի կառավարությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրինում պաղեստինամետ ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել

18:34 23.04.2024

Թուրինում պաղեստինամետ ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել

Չորս ոստիկան և երկու ցուցարար վիրավորվել են Թուրինում պաղեստինամետ ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնում է տեղական Stampa թերթը։ Ուսանողները մասնակցել են դեպի համալսարանի տարածք երթին, որտեղ ընթանում էր Իտալիայի արտաքին գործերի նախարարության կազմակերպած գիտաժողովը։ Ոստիկանական շղթան փակել է ցուցարարների ճանապարհը, ովքեր պահանջել են դադարեցնել համագործակցությունը Իսրայելի հետ գիտական ​​և կրթական ոլորտներում։ Համաժողովը, որին […] ...

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր

18:25 23.04.2024

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որում արձանագրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով էթնիկ հայ բնակչության տեղահանման փաստը, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը, որի հետևանքով վիրավորում են ստացել քաղաքացիական անձինք: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածից: «Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնյակ տարիներ տևող հակամարտության ընթացքում շարունակվել են […] ...

Ռաիսին ասել է, որ հարձակման դեպքում Իսրայելից «հազիվ թե բան մնա»

17:12 23.04.2024

Ռաիսին ասել է, որ հարձակման դեպքում Իսրայելից «հազիվ թե բան մնա»

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պակիստան կատարած այցի ժամանակ ելույթ ունենալով Լահորի համալսարանի ուսանողների համար՝ ասել է, որ «հազիվ թե Իսրայելից որևէ բան մնա», եթե նա հարձակվի իսլամական հանրապետության վրա։ «Եթե Իսրայելը նորից սխալվի և հարձակվի Իրանի տարածքի վրա, ապա նա բոլորովին այլ հետևանքների կբախվի, և պարզ չէ, թե արդյոք Իսրայելից որևէ բան կմնա»,- Ռաիսիի խոսքերն […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին

17:05 23.04.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին

Ապրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մարսելի արքեպիսկոպոս կարդինալ Ժան Մարկ Ավըլինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Սուրբ Աթոռի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայր Ալիաքսանդր Ռահինիան։ «Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունը նկատեց, որ պատվիրակության այցը […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

16:46 23.04.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը, Մարդու թրանսվերսալ իրավունքների արձագանքման բաժնի ղեկավար Անաստասիա Սալյուկը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի […] ...

Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

16:11 23.04.2024

Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 23-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հաստատված հարաբերությունները` նշելով, որ երկու երկրներին միավորում են ընդհանուր մշակութային, հոգեւոր եւ ժողովրդավարական արժեքները: Հանգամանալից քննարկվել են Հայաստանի եւ Իտալիայի միջեւ խորհրդարանական փոխգործակցության […] ...

BACK_TO_TOP