Մայր աթոռը բանակցում է, և գիտեմ, որ արդեն պոտենցիալ բարերար կա. «Թռչունյան տան» տնօրեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Մայր աթոռը բանակցում է, և գիտեմ, որ արդեն պոտենցիալ բարերար կա. «Թռչունյան տան» տնօրեն

19:15 30.11.2019

Գյումրիի «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի բարերարը դադարեցրել է ֆինանսավորումը, և կենտրոնը լուծարման եզրին է: Վերջին մեկ ամսվա ընթացքում համացանցում ու լրատվամիջոցներում այս թեմայի մասին բազմաթիվ, երբեմն իրարամերժ տեղեկություններ հայտնվեցին: «Թռչունյան տունը» գործում է արդեն 16 տարի:

Այս ընթացքում այն պետության կողմից երբևէ չի հովանավորվել: Կենտրոնը ֆինանսավորվել է ամերիկահայ բարերարների հանգանակությունների շնորհիվ: Մայիս ամսին գլխավոր բարերար Հերման Հինտիրյանը տեղյակ է պահել, որ այլևս չի ֆինանսավորելու կառույցը, ինչի հետևանքով 6 ամիսների ընթացքում խնամքի կենտրոնը պարտքեր է կուտակել: Կենտրոնի պարտքի չափն արդեն հասել է 17 մլն դրամի:

Ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել, ինչո՞ւ է բարերարը որոշել դադարեցնել ֆինանսավորումը. այս թեմայով SHANTNEWS.am-ը զրուցել է «Թռչունյան տան» տնօրեն Սոնյա Սիմոնյանի հետ:

«Հերման Հինտիրյանը համարվում էր մեր հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչը ԱՄՆ-ում: Այնտեղ նա հիմնադրամ էր ստեղծել, ինքն էլ իր հերթին էր համալրում: Այդ ծանրության մեծ մասն ընկած էր իր ուսերին: Բարերարությունը այնպիսի բան է, որ այսօր կա, վաղը կարող է չլինել: Ես հստակ բան չեմ ասում, բայց ավելի դժվար է մեկ հսկայական կառույց պահել, քան թե ուրիշ բարեգործություն անել: Ես բազմիցս գրել եմ՝ ի՞նչն է պատճառը: Շեշտել եմ այդ բառը՝ ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ,- ասել է Սիմոնյանը:

Նամակում, որով տեղյակ էր պահել ֆինանսավորման դադարեցման մասին, բարերարը նշել է, որ դժվարացել է համագործակցել տնօրենի և աշխատակազմի հետ: Դա, ըստ տնօրենի, իր համար անհասկանալի է, քանի որ իրենք երբևէ իրենց աշխատանքի մասին ոչ մի քննարկում չեն ունեցել:

«Ես և մեր կոլեկտիվը կուզենայինք իմանալ, թե ո՞րն է հիմնական խնդիրը: Ինչի՞ց է, որ դժվարացել է մեր համագործակցելը: Հերման Հինտիրյանի հետ համագործակցել ենք 16 տարի, և մեր կառույցի գործունեության տեսակի նկատմամբ ոչ մի առարկություն չի եղել, չենք լսել, դրա համար մենք անակնկալի եկանք»,- ասել է Սիմոյանը:

Ֆինանսավորման դադարեցումը հաջորդել էր խնամքի կենտրոնում կատարված ուսումնասիրություններին: «Առավոտ» ՀԿ-ն խորքային ուսումնասիրություն է կատարել, որին մասնակցել է նաև բարերար Հերման Հինտիրյանը: Ըստ Սոնյա Սիմոնյանի՝ ուսումնասիրությունները չէին կարող ֆինանսավորման դադարեցման պատճառ դառնալ, քանի որ որևէ լուրջ խախտում արձանագրելու մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Իսկ «Առավոտ» ՀԿ նախագահ Մարգարիտա Շահվերդյանն ասել էր, որ ուսումնասիրությունների գաղտնիություն կա, բայց կան բաներ, որոնց մասին չի կարող չխոսել, և մասնավորապես նշել էր «Թռչունյան տան» մանկավարժական բացիթողի վիճակը:

Խնամքի կենտրոնի տնօրենը մանկավարժական կադրերի որակի մասին բուհ ընդունված շրջանավարտների թվով է խոսում: Ըստ նրա՝ անցյալ տարվա 12 շրջանավարտից 8-ը բուհ է ընդունվել: Սոնյա Սիմոնյանը բացառում է նաև խնամքի կենտրոնում բռնությունը երեխաների նկատմամբ:

«Կարող է երեխաները իրար հետ ունենան կոնֆլիկտներ, բայց բռնություն, որ երեխային պատժեն, ծեծեն, նման բան մեզ մոտ չի եղել: Երեխային սաստելը այլ բան է, ծեծելը՝ մեկ այլ:  Նման բան եղել է, բայց ծեծել չեմ տեսել»,- պատմել է տնօրենը:

«Թռչունյան տանը» 82 երեխա է ապրում, իսկ կենտրոնում գտնվող դպրոցում 110 աշակերտ կա: Թվային այս անհամապատասխանության պատճառն այն է, որ կենտրոնում գործող միջնակարգ դպրոց են հաճախում թաղամասի, ինչպես նաև Առափի գյուղի երեխաները: Դպրոցը նույնպես ֆինանսավորել են բարերարները: Հիմա Մայր աթոռն է բանակցություններ վարում՝ նոր բարերարներ գտնելու համար:

«Մայր Աթոռը բանակցում է, և ես գիտեմ, որ արդեն պոտենցիալ բարերարը կա: Ինչ-որ հիմնադրամ է, որի անունը ես չգիտեմ, չի էլ հրապարակվում: Տա Աստված, որ ստացվի, բոլորս կլսենք: Ամեն րոպե կարող է այդ հարցը լուծվել: Չգիտեմ՝ ինչու, մտածում եմ, որ դրական լուծում  կստանա: Երեխաներին չեն թողնի, կլինի ֆինանսավորում: Իսկ թե ինչպիսին կլինի հետագայում մեր գործունեությունը, դա այլ հարց է»,- նշել է Սիմոնյանը:

Մայր աթոռը նոր բարերարներ է փնտրում, հայտարարությամբ հանդես էր եկել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ նշելով, որ պատրաստ է ստանձնել երեխաների խնամքը:

Քանի դեռ ֆինանսավորման հարցը լուծված չէ, «Թռչունյան տան» տնօրենը ասել է, որ կտրուկ որոշումներ չեն կայացնելու: Համենայն դեպս, ըստ, Սոնյա Սիմոնյանի, խնամքի կենտրոնը չի կարող անմասն մնալ նման հաստատությունների վերաբերյալ պետական մոտեցումից, և բեռնաթափման ու երեխաներին ընտանիք վերադարձնելու որոշումը վերաբերելու է նաև «Թռչունյան տանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ ավտոմեքենայում

12:30 22.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:25 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

12:12 22.07.2025

Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհը

Մեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:05 22.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

SHANTNEWS

12:00 22.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP