14:22 02.12.2019
Այսօր գիշեր՝ ժամը 4-ի սահմաններում, Գյումրիի Ավտոկայան թաղամասի տնակներից մեկի վրա հաստաբուն ծառ է ընկել: 104 տարածքի 623 տնակի բնակելի հատվածի թիթեղյա տանիքը ճզմվել ու ներքև է իջել, վնասվել է նաև ավտոտնակի տանիքը: Ազբոշիֆերները կոտրվել են և լցվել ներսում կայանած հարևանի Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա: Ուշ գիշերին տնակի բնակիչներն արթնացել են ուժեղ ձայնից: Ահազանգել են 911 ծառայություն։
«Քնած էինք, ուժեղ ձայնից վեր ենք թռել ես ու աղջիկս, մտքովս ծառը անցավ, մտածեցի՝ քամի է, ուրիշ բան չկար ընկնելու, ծառը փտած է։ Ելանք, տեսանք ծառը տանիքն է վնասել, զանգել ենք 911»,- պատմում է 104/623 տնակի բնակիչ Ջեմմա Մանուկյանը։
Դեպքի վայր ժամանած փրկարարների օգնությամբ հնարավոր է եղել հաստաբուն ծառի մի մասը վնասազերծել, իսկ հաստաբուն մասի ապամոնտաժման համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա։
Կոտրված ծառը վնասել է նաև թաղամասի արտաքին լուսավորության հոսանքալարերը: Էլցանցի աշխատակիցները գիշերով վնասված մալուխները հեռացրել են տարածքից:
«Շուտվա ծառ է, հին բարդի է, փտել է արդեն, արմատների մոտ որ նայեք, լրիվ դատարկություն է, կեղևն անջատված է։ Էլի կա ըդպես ծառ, էս ծառից մեծ է, էս ընկած ծառին մի անգամ էլ կայծակն է խփել, այրվել է, լավ է՝ էդ ժամանակ մենք վնաս չկրեցինք»,- հիշում է տիկին Ջեմման։
Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պատասխանատուն մեր հաղորդած տեղեկություններից հետո խոստացավ օրվա ընթացքում անհրաժեշտ տեխնիկա և աշխատուժ ուղարկել տարածք և վնասազերծել հաստաբուն ծառի մնացած մասը: Տնակի երկու բնակիչները չեն տուժել:
18:30 01.08.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում` Արագյուղ բնակավայրում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով օգոստոսի 1-ին ժամը 16։40-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։ ...
18:23 01.08.2025
Հուլիս ամսին Շիրակի մարզում ծնվել է 199 երեխաՇիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025 թվականի հուլիս ամսին ծնվել է 199 երեխա։ 108 տղա է լույս աշխարհ եկել, 91՝ աղջիկ։ Ծնունդներից երկուսը զույգ է եղել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: ...
18:16 01.08.2025
Շիրակի մարզպետը ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ ՄինասյանինՇիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ռոմանոս Պետրոսյանը և Դավիթ Առուշանյանը շնորհավորել են Սարիկ Մինասյանին պատասխանատու աշխատանքում նշանակվելու համար։ Շիրակի մարզպետը կարևորել է համակարգում արված […] ...
18:12 01.08.2025
Անիի համայնքային ոստիկանները անասնագողության դեպքեր են բացահայտելՆախկինում կատարաված հանցագործությունների բացահայտումը ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է։ Այդպիսի երկու դեպք բացահայտել են Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողները։ Ապրիլի 1-ին Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Քարաբերդ գյուղի բնակիչը հայտնել էր, որ գոմից երեք ոչխար են գողացել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գոմի դուռը բացելու միջոցով գողացել են […] ...
18:06 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի քաղաքացիներիՕգոստոսի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացու։ Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության […] ...