Արթիկում ծանրացուցիչ հանգամանքներում խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար 4 անձ է կալանավորվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Արթիկում ծանրացուցիչ հանգամանքներում խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու համար 4 անձ է կալանավորվել

13:23 02.12.2019

2019թ. նոյեմբերի 10-ին մի քաղաքացի իր կողմից վարած «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կայանել է Ազատության հրապարակում՝ չթույլատրվող վայրում: Տվյալ տեղամասում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները զգուշացրել են խախտման մասին՝ պահանջելով հեռացնել ավտոմեքենան, սակայն վարորդը՝ Կ.Ե.-ն, չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին: Իսկ այն բանից հետո, երբ ոստիկանության ծառայողները փորձել են բերման ենթարկել անձին, վերջինս դիմադրություն է ցույց տվել, իսկ ներկա գտնվող Արթիկ քաղաքի 5 բնակիչներ խոչընդոտել են այդ գործողությանը և նշված անձին հեռացրել ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի մոտից: Մոտակայքում գտնվող երկու ոստիկաններ փորձել են միջամտել, որի ընթացքում միջադեպին մասնակից անձանցից մեկը քաշել է ոստիկաններից մեկին՝ պարանոցի շրջանում պատճառելով վնասվածք:

Հաջորդ օրը ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել միջադեպի մասնակից անձանցից Դ.Ի.-ն, որը ոստիկանության բաժնում համապատասխան դատավարական գործողությունների ժամանակ վիճաբանել է ոստիկանության բաժնի երկու աշխատակիցների հետ, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, տվել սպառնալիքներ, հարվածել ու կոտրել աշխատասենյակում դրված պահարանը, կոտրված պահարանի մեջից վերցրել խոհանոցային դանակը և հարձակվել ոստիկաններից մեկի վրա՝ փորձելով հարվածել վերջինիս: Սակայն աշխատասենյակում գտնվող, ինչպես նաև առաջացած աղմուկի պատճառով ներս մտած այլ աշխատակիցների կողմից դա կանխվել է: Ապա վատ զգալու պատրվակով նա դուրս է եկել աշխատասենյակից և ոստիկանության Արթիկի բաժնում գտնվող մորեղբայրների հետ, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, խանգարելով բաժնի բնականոն աշխատանքային ընթացքը, հեռացել է:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով,  258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2019թ. նոյեմբերի 20-ին Կ. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Դ. Ի.-ին և նրա մորեղբայրներ հանդիսացող Ս. Ու.-ին և Ե. Ու.-ին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 316-րդ հոդվածի 1-ին մասով։

Շիրակի մարզի դատախազի ցուցումով վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հիշյալ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Միջնորդությունների քննարկմանը մասնակցել և դրանք պաշտպանել է նաև նշված քրեական գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը։

Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու բոլոր 4 միջնորդությունները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 21-ի 08։00 դրությամբ

10:09 21.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 21-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 19.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Իրանը համաձայնել է «ԵՄ եռյակի» հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել

10:00 21.07.2025

Իրանը համաձայնել է «ԵՄ եռյակի» հետ բանակցությունների նոր փուլ անցկացնել

Իրանի և ԵՄ-ի եռյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ստամբուլում հուլիսի 25-ին, հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Եվրոպական երկրների խնդրանքին ի պատասխան՝ Իրանը համաձայնել է բանակցությունների նոր փուլ անցկացնել JCPOA-ի (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր) երեք եվրոպական մասնակիցների […] ...

Չինաստանը հայտարարել է, որ կձեռնարկի խիստ միջոցներ՝ ի պատասխան ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցների

09:50 21.07.2025

Չինաստանը հայտարարել է, որ կձեռնարկի խիստ միջոցներ՝ ի պատասխան ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցների

Ազգային ընկերությունների իրավունքները պաշտպանելու համար Չինաստանի իշխանությունները վճռական միջոցներով կպատասխանեն Եվրամիության (ԵՄ) հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթին։ Այս մասին հայտնել է ՉԺՀ առևտրի նախարարությունը։ «Չինաստանը պնդում է, որ եվրոպական կողմը անհապաղ հրաժարվի չինական ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները պատժամիջոցների ցուցակներում ներառելու իր սխալ գործողություններից», – ասվում է առևտրի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ ՉԺՀ-ն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, […] ...

Դոնալդ Թրամփը Ռումինիայի նախագահին հրավիրել է այցելել ԱՄՆ

09:40 21.07.2025

Դոնալդ Թրամփը Ռումինիայի նախագահին հրավիրել է այցելել ԱՄՆ

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պաշտոնական հրավեր է ստացել այցելելու Ամերիկա։ Այս մասին Digi 24-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի առաջնորդի անվտանգության հարցերով խորհրդական Քրիստիան Դիակոնեսկուն։ «Նախագահ Դոնալդ Թրամփից պաշտոնական հրավեր է ստացվել նախագահ Նիկոսոր Դանին։ Նրանք շատ լավ երկխոսություն ունեցան մեկ ամիս առաջ, և այժմ այս հրավերը պաշտոնապես փոխանցվել է», – […] ...

Դատարանը հետաձգել է Նեթանյահուի ցուցմունքը մինչև սեպտեմբեր․ The Times of Israel

09:35 21.07.2025

Դատարանը հետաձգել է Նեթանյահուի ցուցմունքը մինչև սեպտեմբեր․ The Times of Israel

Երուսաղեմի շրջանային դատարանը կրկին հետաձգել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ցուցմունքը՝ այս անգամ նրա հիվանդության պատճառով, հաղորդում է The Times of Israel-ը։ Լսումները նախատեսված էին հուլիսի 21-ին և 22-ին, սակայն հուլիսի 20-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ վարչապետը վատ է զգում սննդային թունավորման պատճառով և, հետևաբար, նրան հրամայվել է տանը մնալ հաջորդ երեք օրերի ընթացքում: Վարչապետի […] ...

Հրապարակվել է ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը

09:28 21.07.2025

Հրապարակվել է ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը

2025 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Զեկույցն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ: Զեկույցը, […] ...

BACK_TO_TOP