20:01 07.12.2017
Ամերիկացի գիտնականները ռենտգենյան ճառագայթներով սքանավորում են մոտ 100 տարի առաջ գտնված եգիպտական մումիան: Գերժամանակակից այդ ճառագայթներն առաջին անգամ են օգտագործվելու մումիայի հետազոտման համար:
Գիտնականները փորձելու են ստանալ կտորով փաթաթված մարմնի եռաչափ պատկերը: Մումիան նույնպես շատ անսովոր է: Նրա գլխամասում դիմանկար է առկա: Չիկագոյի համալսարանի գիտնականները կարծում են, որ դա 5 տարեկան աղջկա մումիա է, որը մահացել է 1900 տարի առաջ:
Մումիայի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ եգիպտական սովորությունը համադրվել է հռոմեական ավանդույթի հետ՝ նկարել մահացածներին: Դիմանկարը բավական մանրամասն ներկայացնում է աղջկա դիմագծերը, իսկ ռենտգենյան ճառագայթներով սքանավորումը կբացահայտի, թե ինչպես է նա ապրել, ինչպես է մահացել:
Գիտնականները համոզված են, որ 5-ամյա աղջիկը մահացել է ինչ-որ հիվանդությունից, օրինակ՝ մալարիա կամ կարմրուկ, քանի որ նրա մարմնի վրա ոչ մի վնասվածք առկա չէ:
Մումիան հայտնաբերվել է 1911 թվականին Եգիպտոսի հնագույն Հավարա դամբարանում: Հաջորդ տարի այն տեղափոխվել է Չիկագոյի համալսարան, սակայն չի ուսումնասիրվել: Ռենտգենյան բարակ ճառագայթների միջոցով գիտնականները կստանան այն ամենի պատկերը, ինչ կգտնվում է կտորի տակ:
12:50 10.07.2025
ՊՍԺ-ն թիմ է, իսկ մենք նոր ենք սկսում․ Խաբի ԱլոնսաՄադրիդիդ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո նշել է, որ թիմը դեռևս շատ բան ունի սովորելու: «Պետք է շատ դետալներ վերլուծենք: Այժմ մենք գիտենք, թե որտեղ ենք գտնվում և ուր ենք ուզում գնալ: Մենք պատրաստ ենք դրան: ՊՍԺ-ն թիմ է, իսկ մենք նոր ենք սկսում: Այսօր մենք շատ […] ...
12:35 10.07.2025
Արդարադատության նախարարի տեղակալը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստինԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ առաջնահերթություն համարվող ոլորտներում վերջին տարվա առաջընթացը, առկա հիմնախնդիրները, ինչպես նաև համագործակցության խորացմանն ուղղված նոր նախաձեռնությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը և այդ նպատակով նոր ճանապարհային քարտեզի մշակմանը, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի […] ...
12:30 10.07.2025
ՏԱՍՍ-ը պարզել է, թե ինչ են քննարկել Փաշինյանն ու ԱլիևըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել, ՏԱՍՍ-ին հայտնել է երկխոսության կազմակերպմանը մոտ կանգնած աղբյուրը: Անհատական շփումներից առաջ պատվիրակությունների հետ խորհրդակցությունները տևել են գրեթե երկու ժամ։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման հիմնական թեման խաղաղության պայմանագրի շուրջ առկա հակասությունների լուծումն է՝ այն մինչև տարեվերջ ստորագրելու […] ...
12:27 10.07.2025
«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ. կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ […] ...
12:18 10.07.2025
Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրությունԱզգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ավելի ուշ փաստաբանների կողմից ՄԻՊ թեժ գծին տեղեկատվություն է ստացվել առ այն, որ ձերբակալվել և Երևան քաղաքի քննչական վարչություն են տեղափոխվել մի խումբ անձինք, այդ թվում՝ պատգամավորի որդին՝ Տարոն […] ...
12:15 10.07.2025
«Լիոնը» չի հեռացվի Լիգա 1-ից«Լիոնը» 2024/25 մրցաշրջանում կխաղա Լիգա 1-ում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիական ֆուտբոլային ակումբների վերահսկողության ու կառավարման կոմիտեն բավարարել է «Լիոնի» բողոքարկումը։ «Այս որոշումը «Լիոնի» հանդեպ վստահության վերականգնման առաջին քայլն է։ Այժմ մենք կարող ենք կենտրոնանալ մարզական նպատակների ուղղությամբ», – գրված է Ֆրանսիայի 7-ակիի չեմպիոնի հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան, պայմանավորված […] ...