19:00 03.12.2019
Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում հիմնանորոգման աշխատանքներ են: Սա սուբվենցիոն հերթական ծրագիրն է: Կառավարության և քաղաքապետարանի 55:45 տոկոս հարաբերակցությամբ է համաֆինանսավորումը: «Մայր Հայաստան» հուշահամալիրը կառուցվել է 1975թ. ու 44 տարվա ընթացքում միայն մասնակի նորոգումներ են եղել: Հիմա հիմնանորոգումը վերաբերում է ոչ թե հուշարձանին, այլ հարակից աստիճանահարթակին ու ավազաններին: Քանդված հատվածները շինարարներն ապամոնտաժել են, որի ժամանակ էլ ի հայտ են եկել խորհրդային շինարարության թերություններն ու բացթողումները:
«Մայր Հայաստան» հուշահամալիրը 44 տարեկան է: 1975-ին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 30-ամյակի առիթով, այն հեղինակել են ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Արա Սարգսյանը և վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը: Հուշարձանը երկու իմաստ ուներ՝ մեծարում էր հաղթանակը ու գովերգում աշխատանքը: Իսկ քարե աստիճաններն ու դրանց միջև սանդղաձև տեղաբաշխված ավազանները կոմպոզիցիային հաղորդել են հանդիսավորություն:
44 տարվա ընթացքում հանդիսավոր աստիճանահարթակի սալիկներն ու եզրաքարերը սկսել են քանդվել: Հենց դրանց ապամոնտաժմամբ ու նորերի տեղադրումով էլ սկսվել են հիմնանորոգման աշխատանքները: Խորհրդային տարիների շինարարության հայտնի որակի մասին է: Եզրաքարերն ու սալիկները տեղադրվել են պարզապես հողի վրա, առանց բետոնացման: Սա պարզ երևում է բոլոր այն հատվածներում, որտեղ շինարարները հին սալիկները քանդել են: Ըստ այդմ էլ փոխվել է հիմնանորոգման աշխատանքների նախագիծը: Հիմա շինարարները նոր եզրաքարերն են շարում, բայց նախ` խճապատման ու բետոնապատման աշխատանքներ են կատարել, այսինքն` մեծացել է նաև սուբվենցիոն ծրագրի նախահաշիվը:
«Պարզվեց, որ որտեղ աստիճաններն են, եզրաքարերը, բացարձակապես ցեմենտբետոնե խառնուրդ չկար, տեղադրված են հողի վրա: Բնականաբար, նախահաշիվը պիտի փոխվեր: Մրցույթը շինարարը շահել է 51 մլն դրամով: Վերահաշվարկ կատարվեց ու մոտավորապես 5 մլն-ով ավելացան ծախսերը, այսինքն` հիմնանորոգման համար 56 մլն դրամ է պահանջվում»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
5 մլն լրացուցիչ ֆինանսավորում է պահանջվել, որը նույնպես, ինչպես սուբվենցիոն ծրագրի պահանջն է, համաֆինանսավորմամբ 55:45 տոկոս հարաբերակցությամբ հատկացնելու են կառավարությունն ու քաղաքապետարանը: Ավազանները ևս վերանորոգման կարիք ունեն՝ ջրամատակարարման ապահովումը և կորուստները անհնար են դարձրել դրանց շուրջօրյա շահագործումը:
Այստեղից ջուր հոսում է տարին միայն մեկ անգամ՝ մայիսի 9-ին: Ավազանների վերանորոգումը ծրագրի հաջորդ տարվա փուլում է, ինչը, ըստ բնակկոմունալ բաժնի պետի, անհրաժեշտ է դարձնում «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքի ոռոգման համակարգի վերանորոգումը:
Իսկ բռունցքն ու աստղը, որտեղ վառվելու է անմար կրակը, արդեն մշտական են: Տարիներ առաջ բրոնզաձույլ բռունցքը գողացել էին: Այն փոխարինվել էր գիպսե օրինակով, որը տարածք էր բերվում մայիսի 9-ին ու նորից տեղափոխվում: Մեկ ամիս առաջ քաղաքապետարանը նոր աստղ ու բազալտե բռունցք է տեղադրել: Նյութի ընտրությունը հատուկ է արվել, որ գունավոր մետաղների սիրահարների ուշադրությունն այլևս չգրավի:
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:20 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:48 22.07.2025
Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԻտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...