Գիտնականները պարզել են, որ անօթևանների կեսը գլխի վնասվածքներ ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+28.09 oC

Գիտնականները պարզել են, որ անօթևանների կեսը գլխի վնասվածքներ ունի

21:34 08.12.2019

Անօթևան մարդկանց կեսը ստացել է գլխի վնասվածքներ, պարզել են Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի հոգեբույժները: Ըստ հետազոտողների՝ այդ վնասվածքները կարող են լինել ինչպես հետևանք, այնպես էլ նրանց կարգավիճակի պատճառ: Աշխատանքը հրապարակվել է Lancet Public Health ամսագրում:

Գիտնականները վերլուծել են Ավստրալիայում, Կանադայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում անօթևան մարդկանց առողջության վերաբերյալ տվյալները: Ինչպես պարզվել է, նրանց 53% -ը ստացել է գլխուղեղի վնասվածքներ. սա ընդհանուր բնակչության ցուցանիշից 2,3-4 անգամ ավելին է:

Հայտնի է, որ գլխի վնասվածքները կարող են հանգեցնել հոգեկան և նյարդաբանական խանգարումների: Նման հիվանդությունները վատթարացնում են մարդու սոցիալական և տնտեսական իրավիճակը՝ ավելացնելով անօթևան մնալու վտանգը:

Այսպես թե այնպես, անօթևան մարդկանց առողջությունը վտանգված է, հետազոտողները նշում են, որ նրանց մահվան դեպքերի մեկ երրորդը հնարավոր կլիներ կանխել համապատասխան բժշկական օգնությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

16:13 02.07.2025

Վրաերթի ենթարկված 8-ամյա տղան հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 1-ին՝ ժամը 12․30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել 8-ամյա Արեն Ե.-ին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...

ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել

16:06 02.07.2025

ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո […] ...

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:54 02.07.2025

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 29-ին՝ ժամը 16․00-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա Զաբելլա Զ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

15:45 02.07.2025

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում և զգացվել է նաև Ստամբուլում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտավորապես ժամը 13:58-ին, և տներում ջահերը թեթևակի տատանվել են։ Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ 4.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարևան Բուրսա նահանգի Գեմլիկ շրջանում, իսկ էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր […] ...

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

15:37 02.07.2025

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...

Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը

15:30 02.07.2025

Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Եվ նրանք, ովքեր մեզ հարցեր են տալիս այն մասին, թե արդյոք պետք է պլանավորեն իրենց ուղևորությունները, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այն պայմաններում, ինչ […] ...

BACK_TO_TOP